Հաճարով փլավի պատրաստման մի քանի տարբերակ կա, որոնցից ամենատարածվածը հաճարով ու սնկով փլավն է:
Բաղադրություն
հաճար – 300 գրամ
սունկ – 400 գրամ
ջուր – 600 մլ
սոխ – 2 հատ
կարագ – 60 գրամ
բուսայուղ – 100 մլ
աղ
Պատրաստման եղանակ
Հաճարը սառը ջրով լավ լվանալ և եփել աղ արած եռացող ջրի մեջ: Անհրաժեշտության դեպքում եռացրած ջուր ավելացնել:
Սունկը լավ լվանալ հոսող ջրի տակ և կտրատել: Գլուխ սոխը մաքրել և կտրատել կիսալուսնաձև: Թավայի մեջ տաքացնել բուսայուղն ու կարագը, ավելացնել սոխը, տապակել մինչև սոխը թափանցիկ դառնա: Ավելացնել սունկը, համեմել և տապակել 20-25 րոպե: Ավելացնել հաճարը, եփել ևս 3 րոպե և մատուցել:
Պատրաստեց Քրիստինե Կարապետյանը