Ղոշաբը կամ չամչարակը հին հայկան հյութ է, որը պատրաստվում է չորացված մրգերի հյութից:
Բաղադրություն
դեղձի, բալի, կեռասի չրեր – 500 գրամ
ջուր – 3 լ
շաքարավազ – 7 ճ.գ.
դարչին,վանիլին
Պատրաստման եղանակ
Չրերը լվանալ, չորացնել և լցնել կաթսայի մեջ: Ավելացնել շաքարավազ, ջուր, դարչին, վանիլին և եփել: Ղոշաբը հարկավոր է եփել այնքան, մինչև չրերը փափկեն: Չրերը պետք է պատրաստված լինեն առանց շաքարաջրի:
Կարելի է մատուցել և՛ տաք,և՛ սառը վիճակում: