ՀՀ կառավարությունը մայիսի 3-ին որոշել է թույլատրել մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը՝ 6 մլն դրամի շրջանակում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժշտության փառատոն:
Միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 6-ին և ուղիղ հեռարձակվել է ֆրանսիական «Cercle» մեդիա արտադրող կազմակերպության կողմից, որին կարողացան հետևել միլիոնավոր մարդիկ։ «Cercle»-ն կազմակերպել է մի շարք նման միջոցառումներ աշխարհի տարբեր վայրերում (Էյֆելյան աշտարակ, Գրանդ Պալե, Բրայթոն և այլն)։
Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ «Cercle»-ը իրականացնում է այսպիսի միջոցառում։ Ստեղծագործության՝ միջոցառման սցենարի հեղինակային իրավունքը գրանցված է։ Հիմնավորման համաձայն՝աշխարհում նկատելի է էլեկտրոնային երաժշտության զարգացման ու տարածման նկատմամբ օրեցօր մեծացող հետաքրքրությունը. տարեց տարի զգացվում են էլեկտրոնային երաժշտության մշակույթի պահանջարկի մեծացման տեմպերը։ Նման լայնածավալ միջոցառումները գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը և լավագույն առիթ են հանդիսանում պատմական վայրերի (ամրոցներ, թանգարաններ, գիտական վայրեր) ներկայացման, քարոզչության ու դրանց ճանաչելության բարձրացման համար:
Էլեկտրոնային երաժշտության փառատոնի հեռարձակման ընթացքում ևս մեկ անգամ հանրահռչակվել և ուշադրության կենտրոնում է հայտնվելու «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը:
Ստորև ներկայացնում ենք ֆրանսիական «Cercle» մեդիա արտադրող կազմակերպության տեսանյութի մի հատվածը