
I. Ծրագիրը ազատ է:
II. Յուրաքանչյուր մասնակից կարող է նվագել ցանկացած ստեղծագործություն՝ տարբեր ակադեմիական ժանրերում: Նույն ժանրի մեջ բոլոր ստեղծագործությունների կատարումը արգելվում է:
III. Նախընտրական լսումներին նվագած ստեղծագործությունների ներառումը փառատոնային ծրագրի մեջ արգելվում է:
✅ A խումբ – 2 ստեղծագործություն՝ 8-10 րոպե տևողությամբ:
✅ B խումբ – 2 կամ 3 ստեղծագործություն՝ 12-15 րոպե տևողությամբ:
✅ C խումբ – 3 ստեղծագործություն՝ 17-22 րոպե տևողությամբ:
IV․ Փառատոնի բոլոր ելույթները պետք է կատարվեն անգիր (բացառություն՝ ժամանակակից ստեղծագործություններ):
V. Ընտրված մասնակիցները տեղեկացված են լինելու մինչև ապրիլի 1-ը:
VI. Փառատոնի բոլոր մասնակիցները կստանան դիպլոմ:
Հատուկ մրցանակներ
- Բարոկկո ստեղծագործության լավագույն կատարում
2. XIX դարի արևմտաեվրոպական կոմպոզիտորի ստեղածգործության լավագույն կատարում
3. Ռուս կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարում
4. XX դարի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարում
5. XXI դարի կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարում
6. Ազգային կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարում
7. Տարբեր սոցկայքերում առցանց համերգի հնարավորություն, որը կխթանեն SMM և PR մենեջերները:
Բացե՛նք սահմանները երաժշտությամբ
Ինչպե՞ս կարող եք ձեռք բերել օրացույցը: