Երևանի խանությունը վարչական միավոր էր Մեծ «Հայքի Այրարատ և Սյունիք նահանգների տարածքում՝ թուրքմենական ցեղախմբերի, Սեֆյան, Զենդերական և Ղաջարական Պարսկաստանի տերապետության տակ: Գոյություն է ունեցել մինչև 1828 թվականը: Նախապես կոչվել է Չուխուր-Մապդ (հայկ. աղբյուրներում’ «Սահաթա փոս», «Երկիրն Սահաթու»)’ Սուրմալուում, Երասխաձորում և Արարատյան դաշտում իշխող թուրքմեն ցեղերի առաջնորդ Ամիր Սաադի անունով:
XV դ. սկզբից այստեղ իշխել են (Կարա-Կոյունլուների պետության կազմում) Ամիր Սաադի հետնորդները, որոնց նստավայրը Երևանն էր: Ակկոյունլուների օրոք (1467—1502) Չուխուր-Սաադում իշխել են Թավրիգի Փադիշահների որդիները: Սեֆյանների տիրապետության ժամանակաշրջանում Չոլխուր-Սաադի վիլայեթը Իրանի սահմանամերձ կուսակալություններից էր, որտեղ իշխում էին բեկլարբեկի (բեգլերբեգի) կոչվող կզլբաշ ամիրաները:
Չուխուր-Սաադը կուսակալության կենտրոնի անունով կոչվել է նաև Երևանի բեկլարբեկություն, իսկ XVIII դ. կեսից’ Երևանյան խանություն: XV դ. վիլայեթի սահմանների մեջ մտնում էին Այրարատի Վանանդ, Բագրևանդ, Շիրակ, Ճակատք, Մասյացոտն, Արագածոտն, Մազազ, Ուրծ, Կոտայք, Նիգ, Վարաժնունիք և Սյունիքի Գեղաքունի ու Սողք գավառները: (Տես Թուրքմենների տիրապետությունը Հայաստանում)
XVI —XVII դդ. Երևանի խանության սահմանները հաճախ փոփոխվել են, սակայն 1639-ի իրանա-թուրքական պայմանագրից հետո այն մնացել է անփոփոխ: Երևանի խանության սահմանն արևմուտքում անցնում էր Ախուրյան գետով’ մինչև Արաքսին միանալը, այդտեղից Արաքսի հոսանքն ի վեր թեքվում էր արևմուտք և, Կաղզվանին չհասած, շեղվում հարավ, անցնում Բարդող և հայկական պար լեռների ջրբաժան գծով’ ներառելով Մասիսները: Արևելքում սահմանն անցնում էր Քաշաթաղի լեռներով’ ընդգրկելով Սևանի ամբողջ ավազանը: Հարավից բնական սահմանը Վարդենիսի լեոներն էին, հյուսիսից’ Արեգունու և Փամբակի լեռնաշղթաներն ու Շիրակի լեոները’ մինչև Ախուրյանի վերին հոսանքը: Սեֆյանների օրոք Երևանի խանության վարչական բաժանումը համապատասխանում էր Այրարատի և Սյունիքի գավառներին: (Տես Կայսրությունների պատերազմները և հայ ազգային-ազատագրական շարժումները 1500 – 1800 թթ.)
Մինչև XVIII դ. Երևանի խանության բաժանված էր միրբոլուքների կամ նաիբների կողմից կառավարվող 8 մահալների (նահիաների)’ Դարաչիչագ (Վարաժնունիք), Աբարան (Նիգ), Շորագյալ (մասամբ’ Շիրակ), Գյոկչա- Դանգիզ (Գեղաքունի, Սոդք), Գառնի- Վադի (Մազագ, Ուրծ, Մասյացոտն), Սուրմալու (ճակատք), Կարպի (Արագածոտն), Գրխբուլաղ (Կոտայք): XVIII դ. և XIX դ. սկզբին խոշոր մահալների տրոհման հետևանքով առաջացել են նոր մա- հալներ’ Ջանգիբասարի, Վեղիբասարի, Փարչենիս-Դարաքյանդի, Սահաթլիի, Թալի նի, Սեյիդլի-Ախսախլիի, Սարդարաբա- դի: Երևանի խանությանն է միացվել Նախիջևանին ենթակա Շարուրի մահալը: XVI դ. թուրք- իրանական զինաբախումների ժամանակ Ե. խ-ում իշխում էին կըգըլբաշ Ռում- լու և Ուսթաշլու ցեղերի ամիրաները: 1590-ի հաշտության պայմանագրով Երևանի խանությունը մնաց թուրքերի տիրապետության տակ: 1604-ին այն նորից գրավեց շահ Աբրաս I:
Վերանվաճածից հետո մինչև 1636-ը Երևանի խանությունում իշխում էին Ամիր-Գունախանն ու նրա որդի Թահմասպկուլի֊խանը’ Կաջար ցեղից, որից հետո Երևանի խանությունը դադարեց ժառանգական տիրույթ լինելուց, այնտեղ բեկլարբեկիներ էին նշանակվում շահի հավատարիմ անձինք: XVII դ., հատկապես 1639-ի իրանա-թուրքական հաշտությունից հետո, Երևանի խանությունը դարձավ Սեֆյանների պետության ամենաեկամտաբեր նահանգներից մեկը: Պետական բյուջեում Երևանի խանությունից ստացվող եկամուտների ընդհանուր դրամական համարժեքը 25910,6 թուման էր, իսկ պարտադիր սպառազեն մարտիկների թիվը’ 4287:
Ֆրանսիացի ճանապարհորդները վկայում են, որ XVII դ. 2-րդ կեսին խանությունում հայերը ճնշող մեծամասնություն էին կազմում: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն էր: Մշակվում էր ցորեն, գարի, կորեկ, կտավատ, ոսպ, սիսեռ և բրինձ: Տարածված էր այգեգործությունը և բանջարաբուծությունը: Օժանդակ զբաղմունքներից էին մեղվաբուծությունն ու շերամապահությունը: Քաղաքային բնակչության զգալի մասը ևս զբաղվում էր հողագործությամբ և այգեգործությամբ: Մեծ թիվ էին կազմում արհեստավորները: Առևտրականներն ու վաճառականները կարևոր դեր էին խաղում երկրի տնտեսական կյանքում: Երևանի խանության տարածքով անցնող առևտրական խոշոր մայրուղիները նպաստում էին նրա ներքին և արտաքին առևտրի զարգացմանը: Արտահանվում էին բրինձ, բամբակ, կաթնամթերք, բուսական յուղ, կաշի, մորթեղեն:
Սեֆյան տիրապետության վերացումից հետո, շուրջ 10 տարի (1724—35) Երևանի խանությունը. գտնվում էր Անդրկովկասը նվաճած թուրք փաշաների ձեռքում: Նադիր շահի օրոք (1736—47) վերականգնվեց իրանական կենտրոնական իշխանության տիրապետությունը և վերահաստատվեցին էջմիածնի կաթողիկոսների իրավունքները: Նադիր շահից հետո մինչև 1795-ը Իրանում տիրող անիշխանության շրջանում, Անդրկովկասի մյուս խանությունների նման, Երևանի խանությունը ևս կիսանկախ վիճակում էր: 1795 և 1797-ի Աղա-Մահմեդ խանի արշավանքներից հետո այն նորից դարձավ Իրանի հյուսիս-արևմտյան սահմանամերձ կուսակալություն, որտեղ իշխող Ղաջար խաները ունեին սարդարի տիտղոս և զինվորական նահանգապետներ էին: 1827-ին ռուս, բանակի կողմից Երևանի գրավումից հետո, Թուրքմենչայի պայմանագրով (1828) Նախիջևանի խանության հետ Երևանի խանությունը միացվեց Ռուսաստանին’ վերանվանվելով «Հայկական մարզ»:(Տես Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին)
Երևանի ամիրաների, խաների և օսմանյան փաշաների անվանացանկը