Յաղուբ փադիշախի սպանությունից հետո (1490թ) թագաժառանգների միջև ծավալված ներքին գահակալական կռիվները էականորեն թուլացրել են ակկոյունլուների պետությունը, որը շուտով բաժանվում է Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև: Շուրջ կես դար տևած պատերազմների արդյունքում Հայաստանն առաջին անգամ բաժանվում է՝ մերձավորաևելյան այդ երկու կայսրությունների միջև:
Ակկոյունլուների պետության թուլացումից օգտվել է Արդաբիլի Շեյխ Սեֆի-էդ-դինի ընտանիքի վերջին շառավիղ Իսմայիլը (1502-24): Նա, պարտության մատնելով ակկոյունլու Ալվանդին, գրավել է Թավրիզը (1502) և հիմնադրել համաիրանական պետականության ավանդներով առաջնորդվող ղզլբաշների (կարմրագլուխներ, թուրքականցեղեր են) սեֆյան պետությունը (հայտնի է նաև Սեֆյան Պարսկաստան անունով): Շահնշահ հռչակված Իսմայիլ l-ը 1507-09-ին գրավել է Հայաստանի արևմտյաննահանգները և բախվել օսմանյան թուրքերի հետ: 1514-ի օգոստ. 23-ին Ուրմիա լճի մոտ Չալդրանի վճռական ճակատամարտում օսմանները ջախջախել են ղզլբաշներին, մտել Ատրպատական և զավթել Թավրիզը: Կնքված հաշտության պայմանագրով (1515)’ Հյուսիսային Միջագետքը և Արևմտյան Հայաստանը տանն անցել են օսմ. Թուրքիային, իսկ Արլ. Հայաստանը և Այսրկովկասը մնացել են Սեֆյանների տիրապետության տակ:
Թուրք – իրանական վերստին բորբոքված պատերազմները (1530-35 և 1548-54) աղետաբեր են եղել Հայաստանի և հայ ժողովրդի համար: 1555-ի մայիսի 26-ի Ամասիայի հաշտության պայմանագիրը վերահաստատել է 1514-ի թուրք-իրանական սահմանը. Հայաստանի արևմտյան և հարավային նահանգները, Իրաքը և Արևմտյան Վրաստանն անցել են օսմանյան Թուրքիային, իսկ Ատրպատականը, Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը և Շիրվանը’ Սեֆյան Պարսկաստանին: Թուրքիայի Մուրադ III սուլթանը (1574-95), օգտվելով Պարսկաստանում բռնկված գահակալ, կռիվներից, 1578-ին գրավել է Արևելյան Հայաստանն ու Արևելյան Վրաստանը: Կ. Պոլսում կնքված թուրք-պարսկական հաշտության պայմանագրով’ ողջ Հայաստանը, Այսրկովկասը և Ատրպատականն անցել են օսմանյան Թուրքիային:
Թուրք օսմաններն ազգային և կրոնալան հալածանքների են ենթարկել հայերին և մյուս քրիստոնյա ժողվուրդներին: Նրանց համարել են «գյավուրներ» (անհավատ) և «եսիրներ» (ստրուկ), գրկել մարդկային տարրական իրավունքներից, կյանքի և գույքի ապահովությունից: Հայերն իրավունք չունեին բողոքելու մահմեդականների դեմ կամ վկայություն տալու դատարանում, կրելու զենք և բարետես տարազ, երթևեկելու ձիով ևն: Համատարած բնույթ են կրել հայերի բռնի մահմեդականացումը, սպանությունները, հալածանքները, ունեզրկումը: Մահմեդականություն ընդունած հայերին իրավունք է վերապահվել յուրացնել իրենց հարազատների ողջ ունեցվածքը: XVI-XVII դդ-ում Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների համար աղետալի էր պարբերաբար կրկնվող մանկահավաքը. մանուկներին ու պատանիներին բռնությամբ խլելով ծնողներից’ հատուկ ճամբարներում նրանց դաստիարակել են մահմեդականության մոլեռանդության ոգով, համալրել սուլթանի հենարան ենիչերիների զորաբանակը և օգտագործել քրիստոնյա հպատակների դեմ: Հայկական սկզբնաղբյուրներում հայ մանկահավաքների տարիներ են հիշատակվում 1519, 1531, 1536, 1543, 1547, 1550, 1590, 1622-ը:
Հայերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների դուստրերի բռնահավաքներով համալրվել են թուրք սուլթանների ու ռազմավարչական ավագանու ներկայացուցիչների հարեմները: XVI դ-ից սուլթանական կառավարությունը հետևողականորեն վարել է Հայաստանի էթնիկ, կազմի այլափոխման քաղաքականություն: Խրախուսել է քրդական ցեղախմբերի ներհոսքը Հայաստանի կենտրոնական նահանգներ՝ նրանց վերապահելով կայսրության արևելյան սահմանները պաշտպանելու «առաքելությունը»:
XVI դ-ում հայ ժողովրդի սեփական ուժերը բավարար չէին ղզլբաշ և օսմանյան թուրքերի լուծը թոթափելու համար: Հայ ազատագրական շարժման գործիչներն օգնություն են խնդրել իրենց հնարավոր թվացող դաշնակիցներից’ Արևմուտքի քրիստոնյա պետություններից և Հռոմի պապից:
Թուրք-պարսկական պատերազմների թեժ շրջանում’ 1547-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Ստեփանոս Ե Սալմաստեցու (1545-67) նախաձեռնությամբ Սբ Էջմիածնում գումարված հայ աշխարհիկ և հոգևոր մեծամեծների գաղտնի խորհրդաժողովը որոշել է կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ Հռոմի պապի և Արևմուտքի քրիստոնյա պետությունների հետ Հայաստանի ազատագրման հարցի շուրջ բանակցություններ վարելու և թուրք, նվաճողների դեմ համատեղ պայքարի ծրագիր մշակելու նպատակով: 1548-ին Ստեփանոս Ե Սալմաստեցին, կաթողիկոսության գործերը հանձնարարելով իր տեղապահ Միքայել Սեբաստացուն (1567-76-ին’ Ամենայն հսյոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացի), Կ. Պոլսով մեկնել է Եվրոպա, 1549-51-ին բանակցություններ վարել Հռոմի պապի, Վենետիկի հանրապետության, Գերմանիայի կայսրության և Լեհաստանի թագավորության ղեկավարների հետ, նրանց հնարավոր ռազմաքաղաքական օգնության դիմաց նույնիսկ Հայոց եկեղեցու գրավոր հնազանդությունը հայտնել կաթոլիկ եկեղեցուն: Սակայն որևէ շոշափելի արդյունքի չի հասել: Ապա Արևմտյան Ուկրաինայի, Ղրիմի հայկական գաղթավայրերն այցելելուց հետո վերադարձել Սբ էջմիածին (1552): Միքայել Սեբաստացին 1562-ին Սեբաստիայի Սբ Նշան վանքում հրավիրել է 2-րդ գաղտնի խորհրդաժողովը, որտեղ որոշվել է նոր պատվիրակություն ուղարկել Եվրոպա’ Աբգար դպիր Եվդոկացու (Թոխաթեցի) գլխավորությամբ: Վերջինս 1562-64-ին բանակցություններ է վարել Վենետիկի հանրապետության և Հռոմի պապի հետ, սակայն արդյունքի չհասնելով’ առժամանակ հաստատվել է Կ. Պոլսում, որտեղ 1567-ին հիմնել է տպարան և Սուլթանշահ որդու հետ հրատարակել մի շարք գրքեր: 1575-ին’ Սսի կաթողիկոս Խաչատուր Բ Զեյթունցին (1560-84), 1584-ին նրա հաջորդը’ Ազարիա Ա Ջուղայեցին, նոր բանակցություններ են վարել Հռոմի պապի հետ, սակայն նրանց ջանքերը նույնպես ավարտվել են անարդյունք:
Օսմանյան Թուրքիայի դեմ դաշնակիցներ որոնելու նպատակով Ռուսաստանի, Գերմանիայի, Տոսկանիայի կառավարությունների և Հռոմի պապի հետ բանակցություններ է վարել նաև Իրանի Շահ Աբբաս 1-ը (1587-1629): Օգտվելով XVI դ-ի վերջին և XVII դ-ի սկզբին եվրոպական երկրներում սուլթանականզորքերի կրած նոր պարտությունների, Թուրքիայում բռնկված զինվորականների խռովությունների, Փոքր Ասիայի և Հայաստանի տարածքներում ծավալված ջալալիների ավերիչ ասպատակությունների հետևանքով սուլթանությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակից’ Շահ Աբբաս 1-ն Անգլիայի օգնությամբ վերակառուցել և վերազինել է իր բանակը, 1603-ին պարտության մատնել թուրքական զորքերին, գրավել Թավրիզը, իսկ 1604-ի մայիսին’ Երևանը: Պարսկական այլ զորամասեր ասպատակել, ավերել և կողոպտել են Բասենի, Խնուսի, Կարնո, Մանազկերտի, Արճեշի, Արծկեի, Բերկրիի, Վանի և այլ գավառներ, բռնությամբ տեղահանել և Իրանի խորքերն են քշել շուրջ 60 հզ. հայի:
1604-ին թուրքական 200-հազարանոց զորաբանակը մեծ վեզիր Սինան փաշայի հրամանատարությամբ ներխուժել է Հայաստան: Պարսկական զորքերը, խուսափելով թուրք, գերակշիռ ուժերի հետ ճակատամարտելուց, նահանջել են դեպի Իրան, և իրենցից հետո ամայի, մեռյալ տարածք թողնելու նպատակով քարուքանդ են արել բնակավայրերն ու գաղթեցրել հայ ազգաբնակչությանը: Ճանապարհին զոհվել են շատերը, իսկ Երասխի գետանցման ժամանակ’ շուրջ 100 հզ. մարդ: «Մեծ սյուրգունի» (բռնագաղթ) հետևանքով ավելի քան 330 հզ. հայ տարվել է Պարսկաստան’ երկրագործությունը, առևտուրը և արհեստները զարգացնելու համար: Ավերված ու ամայացված Ջուղայի առևտրականներին թույլատրվել է մայրաքաղաք Սպահանի մոտ կառուցել հայկական քաղաք’ Նոր Ջուղան: Փոփոխակի հաջողություններով ընթացող թուրք – պարսկական պատերազմն ավարտվել է 1639-ին կնքված Կասր ի Շիրինի (Կասրե-Շիրին) հաշտության պայմանագրով, որով Արևելյան Հայաստանն անցել է Իրանին, իսկ Արևմտյան Հայաստանը’ Օսմանյան կայսրությանը:
Իրանի տիրապետությանն են անցել Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտակարան և Պարսկահայք նահանգները, ինչպես նաև Այրարատ, Գուգարք և Վասպուրական նահանգների արևելյան գավառները: Արևելյան Հայաստանը բաժանվել է պարսկական նոր վարչամիավորումների’ Ատրպատականի, Չուխուր-Սադի, Ղարաբաղի կամ Գանձակի բեկլարբեկությունների և Քարթլի-Կախեթի վւսլիությւսն միջև: Վերջինս ընդգրկել է Արևելյան Վրաստանը և Գուգարքի արևելյան գավառները: Չուխուր-Սադի բեկլարբեկության կազմում էին Արարատյան դաշտը, Վարաժնունիք, Նիգ, Մազազ, Ուրծ, Մասյացոտն, ճակատք, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք և Սոթք գավառները: Նախիջևանի օլքան (տիրույթ), որն ընդգրկում էր Նախիջևան, Ճահուկ, Երնջակ, Գողթն, Վայոց ձոր և Ծղուկ գավառները, նախ մտցվել է Ատրպատականի, իսկ XVII դ- ից’ Չուխուր-Սադի բեկլարբեկության մեջ:
Արևելյան Հայաստանի տարածքից Ատրպատականի կազմում ընդգրկվել են Պարսկահայք նահանգը, Վասպուրականի Արտազ, Ճվաշռոտ, Մարանդ և Պարսպատունիք գավառները, Սյունիքի (Կապանի օլքա) Արևիք, Կովսական, Բազունիք, Զորք, Հաբանդ, Աղահեճք գավառները: Ղարաբաղի կամ Գանձակի բեկլարբեկությունն ընդգրկել է Կուր և Երասխ գետերի միջակա Ուտիք և Արցախ նահանգները, իսկ Դիզակի, Վարանդայի, Խաչենի, Ջրաբերդի և Գյուլիստանի գավառներում ինքնավար և ժառանգական իրավունքներով կառավարում էին հայ մելիքները:
Օսմանյան տիրապետության տակ մնացել են Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Կոմմագենե, Միջագեւոք Հայոց, Աղձնիք, Տարոն-Տուրուբերան, Մոկք, Կորճայք նահանգները, Գուգարք, Այրարատ և Վասպուրական նահանգների արևմտյան գավառները, Փոքր Հայքը և Կիլիկիան:
XVII դ-ում Արևմտյան Հայաստանը բաժանվել է էրզրումի, Վանի, Կարսի, Չըլդրի, Սեբաստիայի, Դիարբեքիրի, իսկ Կիլիկյան Հայաստանը’ Մարաշի և Ադանայի էլայեթների կամ վիլայեթների (նահանգներ):
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ XVII-XVIII ԴԱՐԵՐՈՒՄ
XVII-XVIII դդ-ում շարունակվել են հայ գործիչների’ օգնություն հայցող դիմումները Արևմուտքի քրիստոնյա պետություններին և Հռոմի պապին: Վերջինիս թուրք, լծից ազատագրվելու օգնության խնդրանքով դիմել են նաև Անտիո- քի հունաց պատրիարք Մակարը և Հալեպի ասորվոց կաթողիկոս Անդրեասը: 1662-ին Կիլիկիո հայոց կաթողիկոս Խաչատուր Գ Գաղատացին (1657-74) նույն խնդրանքով դիմել է Ֆրանսիայի և Վենետիկի կառավարություններին, 1670-ական թթ-ին Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին (1655-80) նամակներ է հղել Հաբսբուրգների Լեոպոլդ I կայսրին:
1677-ի սկզբին կաթողիկոսը Սբ էջմիածնում գումարել է բարձրաստիճան հոգևորականության և Արլ. Հայաստանի մելիքների ու մեծատունների (մասնակիցների թիվը’ 12) գաղտնի ժողով, որը որոշել է օգնության հայցով դիմել Հռոմի պապին, հնազանդություն հայտնել և նրա միջնորդությամբ բանակցություններ վարել Արևմուտքի հզոր տերությունների հետ: Որոշվել է պատվիրակություն թղթերով Մինաս վարդապետ Տիգրանյանի հետ 1699-ի սեպտ-ին մեկնել է Դյուսելդորֆ: Սակայն, Արևմուտքից հուսախաբ’ Իսրայել Օրին Հայաստանի ազատագրության ծրագիրը կապել է Ռուսաստանի հետ: Հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու նպատակով նա առաջադրել է Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական դաշինքի գաղափարը, կապեր հաստատել նաև Մոսկվայում ապաստանած Իմերեթի Արչիլ II թագավորի, հետագայում’ նաև այսրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուս, կառավարությանը ներկայացվել է 1701-ի հուլիսի 25-ին, հոկտեմբերին Պետրոս Մեծն ընդունել է Օրուն ու Մինաս վարդապետին, իսկ 1702-ին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնել են, որ ռուսական արքունիքը Հայաստանի ազատագրության խնղրով կզբաղվի Հյուսիսային պատերազմի (1700-21) ավարտից հետո միայն:
Իրանի ներքին կացության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու և հայ- վրացական ուժերը համախմբելու նպատակով ռուս, արքունիքը հավանություն է տվել Իսրայել Օրու ծրագրած պարսկ. առաքելությանը: 1704-ին Օրին մեկնել է Եվրոպա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկական տերությունում քրիստոնյաների հալածանքները դադարեցնելու մասին Պարսից շահին ուղղված նամակ, 1706- ին նույնանման նամակ է ստացել Պետրոս Մեծից, նաև գնդապետի կոչում ու, որպես առաքելության ղեկավար, 1708-ի սկգբին ժամանել է Պարսկաստան: 1709- ին հանդիպել է շահին, այնուհետև վերադարձել է Այսրկովկաս. ձգտել է Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցու, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի, հայ մելիքների և այլ գործիչների օգնությամբ ստեղծել ազատագրական պայքարի միասնական ճակատ, կազմավորել հայկական ընդհանուր զորաբանակ: Ռուսաստան վերադառնալիս Օրուն է միացել նաև Եսայի Հասան-Ջալալյանը: Սակայն Իսրայել Օրին 1711-ի սեպտեմբերին Աստրախանում հանկարծամահ է եղել, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձել է Արցախ:
Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից (1721) հետո Պարսկաստանում սկսված խառնակությունների ժամանակ Պետրոս Մեծը 1722-ին սկսել է Պարսկական (Կասպիական) արշավանքը, որի նպատակը Կասպից ծովի արմ. ափերին և, մասնավորապես, մետաքսարտադրու- թյան կենտրոնին’ Գիլանին տիրանալն էր: Քաղաքական առումով այն նպաստելու էր հայ – վրացական ուժերի համախմբմանը և միացյալ քրիստոնեական թագավորության ստեղծմանը: 1722-ի օգոստոսին ռուսական զորքերը մտել են Դերբենդ:
Վրացական 30-հազարանոց զորքը’ Վախթանգ VI թագավորի, հայկական 10-հզ- անոց զորքը’ Եսայի Հասան-Ջալալյանի առաջնորդությամբ 1722-ի սեպտեմբերի. 22-ին միացել են Գանձակի մոտ’ Չոլակ գյուղում, և շուրջ 2 ամիս սպասել ռուսական զորքերի Շամախի մտնելուն: Պետրոս Մեծից օգնություն չստանալով (արշավանքն ընդհատվել էր, ռուսական զորքն Աստրախան էր քաշվել)’ վրացական բանակը վերադարձել է Թիֆլիս, իսկ հայկ. ուժերը շարունակել են պարսից տիրապետության դեմ սկսված ապստամբ, շարժումը: 1722-ի վերջին Պարսից նոր շահ Թահմազ ll-ը Վախթանգ Vl-ին Քարթլիում զրկել է իշխանությունից և այն հանձնել մահմեդականություն ընդունած Կախեթի Կոստանդին թագավորին (հայտնի է Մուհամադկուլի խան անունով), որը 1723-ի մայիսին գրավել է Թիֆլիսը, իսկ ամռանն այն զավթել են թուրքերը: Վախթանգն իր արքունիքով արտագաղթել է Ռուսաստան, Մուհամադկուլի խանը’ որպես պարսից պաշտոնյա’ բեկլարբեկ, մեկնել է Գանձակ:
Պետրոս Մեծի 1723-ի հունիսի 3-ի հրամանագրով (առաքումը հանձնարարվել էր արքունիքի պատվիրակ հվան Կարապետին)’ հայ առևտրականները վերցվել են կայսերական հովանավորության տակ’ ստանալով որոշ արտոնություններ:
Ստեղծված իրավիճակում ապստամբած հայ ժողովուրդը միայնակ է մնացել պարսկական և թուրքական գերակշիռ ուժերի դեմ: Արցախում ստեղծվել են ռազմական կայան ամրություններ (սղնախ)’ իրենց մշտական զորաջոկատներով, որոնք անհրաժեշտության դեպքում համալրվելու էին աշխարհազորայիններով (30-50 հզ. մարդ):
Ձգտելով ամրապնդվել Կասպիականի ափերին, բայց միաժամանակ խուսափելով օսմանյան սուլթանության դեմ պատերազմից’ Ռուսաստանը 1724-ի հունիսի 12-ին Կ. Պոլսում Թուրքիայի հետ կնքել է պայմանագիր, որով Կասպիականի առափնյա նեղ շերտը (Դերբենդից մինչև Մազանդարան) ճանաչվել է ռուսական, իսկ Այսրկովկասի մնացյալ շրջանները’ թուրքական գոտի: Պայմանագիրը ծանր հարված էր հայ ազգային ազատագրական շարժմանը: Այդ ընթացքում թուրքերը գրավել են Նախիջևանը, Օրդուբադը, Գողթնը, 1724-ի սեպտեմբերի 26-ին’ 3 ամիս պաշարված Երևանը: 1725-ի ամռանը նվաճել են Լոռու բերդը, հոկտեմբերին’ Գանձակը: Բայց նույն թվականի փետրվարինին Վարանդայում հայկական ուժերը գլխովին ոչնչացրել են թուրքական 6-հազարանոց զորաբանակը:
Այդ ծանր իրադրության մեջ հայ ազգային- ազատագրական շարժման ղեկավարներն ապարդյուն օգնություն են հայցել ռուսական արքունիքից: Մեծ կորուստ էր 1728-ին արցախահայության պայքարի ոգեշնչող և կազմակերպիչ Եսայի Հասան-Ջալալյանի մահը, 1729-ին’ զորահրամանատարներ Ավան և Թարխան յուզբաշի եղբայրների հեռանալը: 1729-31 – ին թուրքականնվաճման դեմ պայքարը շարունակել է Գյուլիստանի սղնախը’ Աբրահամ սպարապետի հրամանատարությամբ:
1730-ական թթ-ի կեսին Արցախի մելիքները պարսից զորքի օգնությամբ թուրքերին վտարել են Այսրկովկասից և Արցախի հայկ. մելիքությունները միավորել Խամսայի մելիքությունների (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի, Դիզակի) միության մեջ, որի սահմանները տարածվել են Գանձակի հվ. շրջաններից մինչև Արաքս գետը: Խամսայի (արաբերեն նշանակում է հինգ) մելիքությունների կառավարիչ է նշանակվել Դիզակի մելիք Եգանը (ստացել է նաև խանի տիտղոս), հաջորդել են որդիները’ Արամը, այնուհետև’ Եսային:
1720-ական թթ-ի հայ ազգ-ազատագր. շարժման մյուս մեծ կենտրոնը Սյունիքն էր’ Դավիթ Բեկի գլխավորությամբ, որն առաջին հաղթական մարտը մղել է 1722-ի աշնանը’ ջևանշիր քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնը Հալիձոր բերդն էր: 1724-25-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները (սպարապետ Մխիթարը, Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուր.) երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից:
Երևանի գրավումից (1724-ի սեպտեմբեր) հետո թուրք, զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկ. իշխանությանը: Օսմանական զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդականներին հաջողվել է գրավել մի շարք հայկ. բնակավայրեր և 1727-ի մարտին պաշա- րել Հալիձորը, որտեղ ամրացել էր Դավիթ Բեկը: Զորավարը 7 օր հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: Հալիձորի հաղթանակը թուրք, բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն’ հայկ. զորքերն ազատագրել են Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմ. զորաբանակը: 1727-ին Դավիթ Բեկն Ատրպատականում բանակցել է Պարսից Թահմազ շահի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում, դաշինք կնքել հետը և տվել դրամ հատելու իրավունք: 1728-ին անսպասելիորեն վախճանվել է Դավիթ Բեկը, և ազատագրական պայքարի գլուխ է անցել Մխիթար Սպարապետը, որը 2 տարի համառ կռիվներ է մղել նվաճողների դեմ: Նրա դավադիր սպանությունից (1730) հետո Սյունիքում պայքարը շարունակվել է մինչև թուրքական զորքերի վտարումն Այսրկովկասից:
Արևելյան Հայաստանում իրավիճակը ծանրացել է Պարսից Նադիր շահի (վերջինս, քաղաքական շահերից մղված, համագործակցում էր հայերի հետ) սպանությանը (1747) հաջորդած անիշխանության տարիներին, երբ հաճախացել էին մահմեդական վաչկատուն ցեղերի խժդժությունները:
1750-ական թթ-ին, օգտվելով Վարանդայի մելիք Շահնազարի դավաճան, դիրքորոշումից, ջևանշիր վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահը հաստատվել է Շուշիում և հիմնել խանություն: 1763-ին Փանահի մահից հետո նրա որդին և հաջորդը’ Իբրահիմ Խալիլը, զանազան խարդավանքներով իրեն է ենթարկել հայկական մելիքությունները:
XVIII դ-ի 2-րդ կեսի հայ ազգ-ազատագրական շարժման վերազարթոնքը կապված է հնդկահայ Հովսեւի էմինի (1726-1809) գործունեության հետ: 1758-ի վերջին նա հանդիպել է Անգլիայի վարչապետի հետ ու համոզվել, որ Անգլիան շահագրգռված չէ իրականացնելու Հայասատանի ազատագրման որևէ ծրագիր: 1760-ին Հովսեփ էմինը մեկնել է Սբ Էջմիածնում և համոզվել, որ հայ ժողովրդի ազատագրումը հնարավոր է Ռուսաստանի օգնությամբ: Վերադառնալով Անգլիա’ Ռուսաստանի դեսպանից վերցրել է հանձնարարական նամակ և 1761-ի աշնանը մեկնել Ս. Պետերբուրգ, որտեղ կանցլեր Միխայիլ Վորոնցովին ու փոխկանցլեր Դմիտրի Գոլիցինին ներկայացրել է Հայաստանն ազատագրելու և Ռուսաստանի հովանավորությամբ հայ-վրացական դաշնային պետություն ստեղծելու ծրագիրը:
1763-ի գարնանը հայ ազգ-ազատագրական պայքարի ու լուսավորության գործիչ Մովսես Բաղրամյանի և Աստրախանում նրանց միացած 30 հայ կամավորների հետ Էմինը մեկնել է Վրաստան, որտեղ Հերակլ II թագավորի հանձնարարությամբ սկսել է եվրոպական ռազմական արվեստով վարժեցնել վրացական զորքը: Կապեր է հաստատել տեղի հայերի, Արցախի մելիքների և Մշո Սբ Կարապետ վանքի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Մշեցու հետ: Վերջինս, որ ապստամբություն էր նախապատրաստում Արևմտյան Հայաստանում, Հերակլ ll-ին խնդրել է էմինի գլխավորությամբ վրացական ջոկատ ուղարկել օգնության, սակայն Վրաց թագավորը խուսափել է Թուրքիայի հետ բախումից:
1764-ին էմինը և Հերակլ ll-ը խրախուսական նամակներ են ուղարկել Հովնան Մշեցուն: Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցին (1763-80), անիրագործելի համարելով այդ ծրագիրը, նամակով կշտամբել է Հերակլ ll-ին’ էմինին ընդառաջելու համար: Զգուշանալով հետագա անախորժություններից’ Հերակլ ll-ն էմինից պահանջել է հեռանալ Վրաստանից: Հովսեփ էմինը 2 տարի ապրել է Հյուսիսային Կովկասում և բարիդրացիական հարաբերություններ հաստատել լեռնականների հետ, որի շնորհիվ նրան հաջողվել է Վրաստանը և Արցախը զերծ պահել վերջիններիս ասպատակություններից: 1766-ին Արցախում հանդիպել է Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան- Ջալալյանի և մելիքների հետ, բայց չի կարողացել ապստամբություն կազմակերպել: 1773-ին Հնդկաստանում կապեր է հաստատել Շահամիր Շահամիրյանի հետ և մասնակցել Մադրասի խմբակի (հայ գրական-քաղաքական կազմակերպություն Հնդկաստանի Մադրաս քաղաքում) գործունեությանը: Խմբակի անդամների և հնդկահայ մեծահարուստների նյութական օժանդակությամբ փորձել է վերադառնալ Հայաստան, զորախմբեր ստեղծել և շարունակել պայքարը: 1777-83-ին գործել է Նոր Զուղայում’ ապարդյուն ջանալով իրագործել Հայաստան անցնելու իր ծրագիրը: 1783-ից վերջնականապես հաստատվել է Հնդկաստանում:
Հայ ազգ-ազատագրական շարժման մեջ մեծ դեր է խաղացել հարուստ ակնավաճառ, Մադրասի խմբակի նշանավոր ներկայացուցիչ Շահամիր Շահամիրյանը (1723-1797): Նրա հայացքների ու գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մադրասում հաստատված Մովսես Բաղրամյանը Շահամիրյանը 1771- ին Մադրասում հիմևադրել է հայկական տպարան, որտեղ 1772-ին լույս է ընծայել հայկական առաջին հրապարակախոս, գիրքը’ Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» աշխատությունը, 1773-ին’ իր շարադրած «Որոգայթ փառաց» երկը’ որդու’ Հակոբի անունով: Իսկ 1783-ին տպագրել է Մադրասի հայերի ինքնավարության, որի իրավունքն ինքն է ձեռք բերել, կանոնադրությունը’ «Տետրակ որ կոչի նշավակ»: «Որոգայթ փառաց» երկըում սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն է աշխարհում: Շահամիրյանը կապեր է հաստատել հայ ազգ-ազատագրական. շարժման կենտրոնների հետ: Ձգտել է շարժման մեջ ներգրավել Վրաց Հերակլ II թագավորին’ համարելով, որ հայ-վրացական ռազմական դաշինքն ամուր հենարան է Այսրկովկասը թուրք- պարսկական նվաճողներից ազատագրելու և պաշտպանելու համար: Որպես հայ- վրացական դաշինքի խորհրդանշան’ Շահամիրյանը Հերակլ ll-ին ուղարկել է իր պատրաստած ոսկե շղթայով ու թանկարժեք քարերով ագուցված շքանշանը: Հետագայում հասկանալով, որ հայ-վրացական ուժերն առանց Ռուսաստանի ռազմա- քաղ. օգնության անկարող են ազատագրել և ապահովել Հայաստանի ու Վրաստանի տևական անկախությունը, կապեր է հաստատել ռուս, արքունիքի, ինչպես նաև հայ ազգ-ազատագր. շարժման գործիչներ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի (Ռուսահայոց թեմի առաջնորդ), Հովհաննես Լազարյանի և ուր. հետ: 1780-ական թթին, երբ ռուսական արքունիքը ծրագրում էր արշավել Այսրկովկաս, Շահամիրյանը Ռուսաստանի և ապագա հայկ. պետության հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում ստեղծվելիք կարգերի մասին դաշնագրի նախագիծ է ներկայացրել արքունիքին, ըստ որի’ ազատագրվող Հայաստանում պետք է հաստատվեին հանրապետ. կարգեր:
1764-1774-ի ռուս-թուրքական պատերազմը վերստին հուսադրել է ազատագրական շարժման նվիրյալներին: Աստրախանցի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը, նշանավոր այլ գործիչների գիտությամբ, 1767-ի հունիսին ռուսական կառավարությանն է ներկայացրել Հայաստանի ազատագրության և Ռուսաստանի հովանու ներքո հայկական պետության ստեղծման ծրագիր:
1770-ական թթ-ի վերջերից Ռուսաստանն ուշադրությունը սևեռել է Պարսկաստանի հետ առնչվող խնդիրներին’ օգտագործելով քաղաքական գործիչներ Հովհաննես Լազարյանի և Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի հնարավորությունները: 1780-ին իշխան, ռուսական պետական գործիչ Գեորգի Պոտյոմկինին ներկայացվել է «Պարոն Հովհաննես Լազարյանի հուշագիրը», որով առաջարկվում էր սատարել Հայաստանի ազատագրությանը: Փոխարենը’ վերականգնված հայկ. պետությունը դաշնակցային սերտ կապեր պետք է ունենար Ռուսաստանի հետ: 1780-ին Աստրախանում զորավար Ալեքսանդր Սուվորովը հայերի աջակցությամբ նախապատրաստվել է արշավել Պարսկաստան: Անսալով Արցախի հայ մելիքների 1783-ի դիմումին’ ռուս, կառավարությունը որոշել է Գեորգի Պոտյոմկինի հրամանատարությամբ արշավանք սկսել, տապալել Ղարաբաղի Իբրահիմ խանին և հիմնել հայկ. իշխանություն, բայց այդ ծրագիրը նույնպես ձախողվել է:
Հաս-քաղաքական գործիչների մեջ մեծ արձագանք է ունեցել 1783-ի հուլիսի 24-ին Գեորգինսկ ամրոցում կնքված պայմանագիրը, որով Քարթլ-Կախեթի թագավոր Հերակլ ll-ը հրաժարվել է Իրանի կամ այլ պետության ենթակայությունից և մտել Ռուսաստանի հովանավորության տակ:
1780-ական թթ-ին Հովսեփ արք. Սրբությանը և Հովհաննես Լազարյանը ռուսական կառավարությանը ներկայացրել են դաշնադրության 2 նախագիծ: Ըստ առաջինի’ Ռուսաստանի օգնությամբ ազատագրված Հայաստանը դառնալու էր ինքնուրույն հանրապետություն’ հայազգի նախարարի գլխավորությամբ: Հայաստանը և Ռուսաստանը կապվելու էին անխախտ բարեկամությամբ: Անհրաժեշտության դեպքում Հայաստանն իր դաշնակցին տրամադրելու էր 6 հզ. զինվոր: Նույնչափ ռուս, զորք էր տեղակայվելու Հայաստանում, որը 20 տարում մաս առ մաս դուրս էր բերվելու: Ըստ 2-րդ նախագծի’ վերականգնվելու էր Հայոց թագավորությունը: Թագավորի (հայ կամ ռուս) ընտրության իրավունքը վերապահվում էր Ռուսաց կայսրին: Հայոց թագավորն ընդունելու էր Հայ եկեղեցու դավանանքը և օծվելու էր Սբ էջ- միածնում: Հայաստանն ունենալու էր պետ. զինանշան, դրոշ, պատվո նշաններ, հատելու էր սեփական դրամ և վասալ, կախման մեջ էր լինելու Ռուսաստանից: Առևտրի համար Հայաստանին նավահանգիստ էր տրամադրվելու Կասպից ծովի ափին:
1794-ին իրեն Պարսկաստանի շահ հռչակած Աղա Մուհամադ խան Կաջարը 1795-ին արշավել է Արցախ և Վրաստան: Շուշիի ապարդյուն պաշարումից հետո նա սեպտ. 12-ին գրավել է Թիֆլիսը և 7 օր ավերել ու կողոպտել քաղաքը: Ըստ ավանդության’ այդ ժամանակ էլ նահատակվել է Սայաթ-Նովան (1722-1795): Ի պատասխան’ ռուսական զորքերը կոմս, գեներալ Վալերիան Ձուբովի հրամանատարությամբ և Հովսեփ արք. Արղությանի մասնակցությամբ 1796-ի գարնանը ձեռնարկել են պարսկ. արշավանք: 1796-ի ապրիլի 18-ին ռուս, զորքերը Ղզլարից շարժվել են հարավ, մայիսի 10-ին գրավել են Դերբենդը, այնուհետև’ Ղուբան և Բաքուն:
1796-ի աշնանը Գանձակ արշավող ռուսական զորքին Հովսեփ արքեպիոկոպոս Արղությանի կոչով օգնել են տեղի հայ գյուղացիները, որոնք նրանց մատակարարել են պարեն և իրենց սայլերով տեղափոխել զինամթերքը: Դեկտեմբերի 13-ին հանձնվել է նաև Գանձակը, սակայն Եկատերինա ll-ին (մահացել է նոյեմբ. 6-ին) հաջորդած Պավել 1-ը (գահակալել է մինչև 1801-ը) դադարեցրել է արշավանքը և հետ կանչել ռուսական զորքերը, որը ծանր հարված էր հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: