Նոյեմբերի 29-ին ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանը Լա Մադլեն եկեղեցում փայլեց «Ավե Մարիայի» կատարմամբ՝ ելույթ ունենալով ֆրանսիական խոշորագույն հիմնադրամ SECOURS CATHOLIQUE-ի համար: Բարեգործական միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի իտալական համայնքի կողմից:
Հանդես գալով Ֆրանսիայի մայրաքաղաքի էլիտայի, ինչպես նաև բազմաթիվ զբոսաշրջիկների տպավորիչ լսարանի առջև՝ մաեստրոն զարմացրեց հանրությանը բացառիկ երաժշտականությամբ և հազվագյուտ վեհության բեմականությամբ:Երաժշտական մեկնաբանության ինքնատօպ արվեստը ններկայացվեց Լուցցիի, Քերուբինիի, Մասկանիի, Մոցարտի, Սեն-Սանսի «Ավե Մարիան» համախմբող նրբաճաշակ ծրագրով:
Ռուբեն Էլբակյանի կողմից «Ավե Մարիայի» այս կատարումը, որն անցած ամռանն արդեն հաղթականորեն մեկնարկել էր Հռոմում, ներկայացվելու է միջազգային շրջագայության ժամանակ Նյու-Յորքում, Մոսկվայում, Պրահայում, Միլանում։