Եղինջով ապուրը մեծ տարածում ունի հայկական խոհանոցում։ Եղինջի տերևները շատ օգտակար են և պարունակում են մի շարք վիտամիններ։
Բաղադրություն
եղինջ – 300 գրամ
գլուխ սոխ – 1 հատ
հալած յուղ – 30 գրամ
կարտոֆիլ – 1 հատ
ջուր – 2 բաժակ
աղ
սև պղպեղ
մածուն՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Սոխը մանրացնել և տապակել, ավելացնել կարտոֆիլ, ջուր և եփել 25-30 րոպե: Համեմել, ավելացնել լվացված եղինջ և եփել 15 րոպե: Հարել ձեռքի բլենդերով, ավելացնել մածուն՝ ըստ ճաշակի, և մատուցել: Կարելի է մատուցել նաև առանց հարելու:
Պատրաստեց Հասմիկ Բարսեղյանը