Արևելյան հարցը Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։
«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսական կայսրություն, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով։ Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։ 1877-1878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը։
Արևելյան հարցի պատմությունը պայմանականորեն բաժանվում է երեք փուլի: Առաջինն ընդգրկում է XVIII դ. 2-րդ կեսից մինչև 1853-56-ի Ղրիմի պատերազմն ընկած շրջանը: Երկրորդ փուլն ընդգրկում է XIX դ. 2-րդ կեսը, երբ Օսմանյան կայսրության ամբողջականության պահպանման պատրվակով Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ձգտել են թուլացնել Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, Մերձ. Արևելքոում և ընդլայնել իրենց ազդեցության ոլորտը Թուրքիայում: Դրան նպաստել է Ռուսաստանի պարտությունը Ղրիմի պատերազմում: Չնայած 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակին, եվրոպական տերությունները խոչընդոտել են նրան օգտվել այդ հաջողությունից: Արևելյան հարցի երրորդ փուլն ընդգրկում է XIX դ. վերջից մինչև 1923-ը ընկած ժամանակաշրջանը:
XIX դարի կեսին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դուրս մղեցին Ռուսաստանին մերձավորարևելյան շուկաներից և իրենց ազդեցությանը ենթարկեցին Թուրքիային։ Նիկոլայ I-ի փորձերը՝ պայմանավորվելու Մեծ Բրիտանիայի հետ Մերձավոր Արևելքը ազդեցության ոլորտների բաժանելու վերաբերյալ հաջողություն չունեցան, և նա որոշեց ուղղակիորեն ազդել Թուրքիայի վրա։ Պատերազմի առիթ ծառայեց Թուրքիայի կողմից ռուսական վերջնագրի մերժումը՝ Նիկոլայ I-ին Օսմանյան կայսրության ուղղափառ բնակչության «հովանավոր» ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաև Պաղեստինում քրիստոնեական սրբավայրեըի՝ Բեթլեհեմի սբ.Շննդյան և Երուսաղեմի սբ. Հարության եկեղեցիների հանմդեպ իրավասության շուրջ վեճը: Ֆրանսիան պահանջում էր սրբավայրերը խլել հայկական եկեղեցու օրինական տիրապետությունից և հանձնել կաթոլիկ եկեղեցուն, իսկ Ռուսաստանը՝ հույն ուղափառ եկեղեցուն: Ռուսաստանը ձգտում էր գրավել Արևմտյան . Հայաստանը, հատկապես Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, Բալկանները, իսկ Թուրքիան’ Կովկասը:
1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հունիսի 21-ին ռուսական զորքերը մտան Մոլդովայի և Վալախիայի իշխանությունները, որոնք անվանապես թուրքական սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։ Պատերազմ, գործողությունները ծավալվել են Դանուբի, Ղրիմի և Կովկասի ռազմաճակատներում: Անցնելով հակահարձակման’ ռուս. 10-հզ-անոց զորամասը գեն. Վ. Բեհբութովի հրամանատարությամբ 1853-ի նոյեմբերի 19-ին Բաշկադըքլար գյուղի մոտ պարտության է մատնել թուրք. 36-հզ- անոց կորպուսին և հետ շպրտել դեպի Կարս: 1854-ի հուլիսի 24-ին Քյուրուկ- Ղարայի ճակատամարտում գեն. Վ. Բեհբութովի 18-հզ-անոց զորամասը ջախջախել է թուրք. 60-հզ-անոց զորաբանակը. այդ նույն ժամանակ Երևանյան ջոկատը գրավել է Բայազետը: 1855-ի նոյեմբ. 16-ին ռուսական զորքերը Կովկասի նոր փոխարքա գեն. Նիկոլայ Մուրավյովի հրամանատարությամբ գրավել են Կար- սը: Չնայած այդ հաջողություններին’ Սևաստոպոլի անկումը (1855-ի սեպտեմբերի 8) ծանր հարված էր Ռուսաստանին: 1856-ի մարտի 18-ին Փարիզում կնքված հաշտության պայմանագրով’ Արևմտյան Հայաստանի բոլոր գրավված շրջանները վերադարձվել են Թուրքիային, փոխադարձաբար Ռուսաստանին են վերադարձվել Սևաստոպոլը և այլ տարածքներ:
Հայերը, ինչպես նախորդ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, իրենց ազատագրության հույսը կապելով ռուսների հաղթանակի հետ, ռազմական և նյութական մեծ օգնություն են ցույց տվել ռուսական զորամասերին Ղրիմի և Կովկասի ռազմաճակատներում: Իրենց ռազմ, տաղանդով փայլել են հայազգի ռազմ, գործիչներ գեն. Վ. Բեհբութովը, ծովակալ Ղազար (Լազար) Սերեբրյակովը (Արծաթագործյան), գնդապետ Միքայել Լոռիս-Մելիքովը և ուր.:
Արևելյան հարցը կրկին սրվում է 1870-ականների սկզբին: Թուրքական տիրապետության տակ գտնվող բալկանյան ժողովուրդները ոտքի են կանգնում անկախություն ձեռք բերելու համար։ Թուրքական լծի դեմ տեղի ունեցած ապստամբությունները (1875-78-ին՝ Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876- ին՝ Բուլղարիայում) Ռուսաստանում առաջ բերեցին լայն շարժում՝ ի պաշտպանություն բալկանյան եղբայրակից ժոդովուրդների: Ցարական կառավարությունը, ձգտելով ուժեղացնել իր ազդեցությունը Բալկաններում, աջակցում էր ապստամբներին: Երբ Թուրքիան մերժեց (Մեծ Բրիտանիայի թելադրանքով) Բոսնիային և Հերցեգովինային ու Բուլղարիային ինքնավարություն տալու նախագիծը, որը մշակվել էր Կ. Պոլսում, դեսպանների միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, 1877-ի ապրիլի 12(24)-ին ռուսական ցար Ալեքսանդր երկրորդը Ռումինիայի հետ պայմանագիր կնքեց Քիշնևում և, ապահովելով նրա դաշինքը, նույն օրը՝ ապրիլի 12-ին, ստորագրեց պատերազմ սկսելու մանիֆեստը: Ռուսաստանի կողմում հանդես եկավ Ռումինիան, հետագայում նաև Սերբիան. ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ վերսկսեց Չեռնոգորիան: Հունիսի սկզբիս ռուսական զորքերը (145 հզ. մարդ) կենտրոնացան Դանուբի ձախ ափին, նրանց դեմ կանգնեց թուրքական բանակը (ավելի քան 200 հզ. մարդ): Կռվող կողմերի ուժերը գրեթե հավասար էին նաև Կովկասյան ռազմաճակատում: Կովկասյան բանակի (75 հզ. մարդ) հրամանատարն էր Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչը, թուրքական բանակինը (65-75 հզ մարդ)՝ Ահմեդ Մուխտար փաշան: Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը 1877-ի հուլիսից 1878-ի հունվ. ծանր մարտեր մղեցին թշնամու դեմ, կարողացան կոտրել թուրքերի դիմադրությունը, տարան մի շարք հաղթանակներ, ազատագրեցին Բուլղարիան, հունվ. 8-ին գրավեցին Ադրիանապոլիսը և դուրս եկան Կ. Պոլսի մատույցները:
Կովկասյան ռազմաճակատում ռուսական բանակի (70 հզ.) հիմնական հարվածող ուժը’ 52- հազարանոց Կովկասյան կորպուսը, զեն. Միքայել Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ ապրիլի 12-ին անցել է հարձակման Ալեքսւսնդրապոլ-Կարս, Իգդիր-Բայազետ և Ախալցխա-Արդահան ուղղություններով:
Երևանյան զորամիավորումը զեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ապրիլին գրավել է Բայազետը և Ալաշկերտը: 1877-ի հունիսի 9-ին Ղահարի բարձունքներում տեղի ունեցած ճակատամարտում զեներալ Գեյմանի զորամասի պարտության պատճառով Տեր-Ղուկասովը նահանջի հրաման է ստացել: Թշնամին ավելի քան 10-հազարանոց զորքով պաշարել է Բայազետի բերդը: Քաղաքի կայազորը, որի պետը կապիտան Ֆեոդոր Շտոկվիչն էր, անհավասար մարտերում սպառել է նյութական և ռազմական պաշարները: Իրենց օրհասական դրության մասին պաշտպանները փորձել են տեղեկացնել Տեր-Ղուկասովին, բայց չի հաջողվել: Հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանը (Րաֆֆու «Խենթը» վեպի հերոսի’ Կարդանի նախատիպը) քրդական տարազով ծպտյալ անցել է թշնամու օղակով և լուր հասցրել Տեր-Ղուկասովին: Վերջինս հասել է Բայազետ և փրկել 23 օր պաշարվածներին:
1877-ի մայիսին ռուսական զորքերը գրոհով վերցրել են Արդահանը, հոկտեմբերին Ալաջայի բարձունքներում ջախջախել են թուրքական բանակի հրամանատար Ահմեդ Մուխտար փաշայի զորքերին, իսկ փաշան փախել է և հազիվ ազատվել գերի ընկնելուց: Նոյեմբերի 6-ին ռուսները հայ կամավորների հետ, զեներալ Հովհաննես Լազարևի հրամանատարությամբ, գրավել են Կարսը, որը Կովկասյան կորպուսի ամենախոշոր հաղթանակն էր: 1878-ի փետրվարին ռուսական զորքերը մտել են Կարին (էրզրում):
Բալկանյան ռազմաճակատում, երբ ռուսական զորքերը Կ. Պոլիսը գրավելու իրական սպառնալիք են ստեղծել, Թուրքիան հաշտություն է խնդրել:
Պատերազմը մեծ վնաս է հասցրել Արմ. Հայաստանին, որտեղ թուրքական իշխանությունները հրահրել են քրդերին կազմակերպելու հայկական կոտորածներ: Դրա հետևանքով միայն Բայազետի և Ալաշկերտի գավառներում սպանվել է 30 հազար. հայ: Հայ ժողովուրդը ազատագրման մեծ հույսեր է կապել պատերազմի հետ: Ռազմական գործողություններին մասնակցել է շուրջ 42 հազար հայ: Ռուսական բանակի մարտ, գործողությունները ղեկավարել են բազմաթիվ հայ գեներալներ: Հայերը ռուսական զորքերին օգնել են պարենով, հանդերձանքով ու փոխադրամիջոցներով:
Հաշտության պայմանագիրը կնքվել է 1878-ի փետր. 19-ին Սան Ստեֆանոյում (Կ. Պոլսի մոտ), որտեղ առաջին անգամ միջազգ. դիվանագիտության մեջ արծարծվել է Հայկական հարցը: Պայմանագրով’ Բալկանյան երկրներն ստացել են անկախություն և ինքնավարություն: Ռուսաստանին են անցել Բեսարաբիան, Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը, Ալաշկերտը, Կարինը և Բասենը մնացել են Թուրքիային: Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը դիմել է ռուսական պատվիրակությանը և խնդրել պայմանագրում համապատասխան կետ մտցնել’ Ռուսաստանի հովանավորության ներքո Արևմտյան Հայաստանում ինքնավարություն ստեղծելու կամ գրավված շրջանները Ռուսաստանին միացնելու վերաբերյալ: Չնայած թուրքական կողմի դիմադրությանը’ ռուս, պատվիրակությանը հաջողվել է պայմանագրում մտցնել առանձին’ 16-րդ հոդվածը, որտեղ ասված է. «Նկատի ունենալով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց գրաված Հայաստանի’ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարգերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ ու բարենորոգություններ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»:
Սակայն այդ հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին: Այդուհանդերձ, 16-րդ հոդվածը պայմանագրի 25-րդ (նախատեսվում էր «Ասիական Թուրքիայից» ռուսական զորքերի դուրսբերման 6-ամսյա ժամկետ, երբ Բարձր դուռը կկատարեր 16-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունները) և 27-րդ (արգելում էր ռուս, բանակի հետ համագործակցած թուրքահպատակների, այսինքն’ հայերի հալածանքը) հոդվածների հետ, ընդհանուր առմամբ, նպաստավոր էր հայերի համար:
Սան Ստեֆանոյի պայմանագիրն էապես ուժեղացնում էր Ռուսաստանի դիրքերը Բալկաններում, ինչպես նաև Ասիայում’ Բաթումի և հայկական նահանգների ազատագրմամբ: Այդ պատճառով էլ պայմանագիրն անընդունելի էր եվրոպական տերությունների, հատկապես Ավստրո-Հունգարիայի և Անգլիայի (վերջինս Թուրքիայից ստացել էր Կիպրոսը) համար, որը և հանգեցրել է Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայմանը 1878-ի (հունիսի 13-հուլիսի 13) Բեռլինի վեհաժողովում: Բեռլինում Ռուսաստանը դիվանագիտորեն մեկուսացվել է: Մասնակից պետությունները (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրո- Հունգարիա, Իտալիա) պաշտպանել են Թուրքիային’ ընդդեմ Ռուսաստանի:
Ձգտելով եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա ու հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացմանը’ Կ. Պոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին են ուղարկել ազգային պատվիրակություն’ հոգևոր., հաս. գործիչ Մկրտիչ (Հայրիկ) Խրիմյանի ղեկավարությամբ (անդամակցել են Մինաս Չերազը, Խորեն Նարբեյը, Ստեփան Փափագյանը), որին, սակայն, թույլ չեն տվել մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրել է Արմ. Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիր, որոնք նույնպես անուշադրության են մատնվել: Բեռլինում Հայկական հարցի շուրջ բախվել են 2 տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջել է բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատել է այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ:
Ի վերջո, վեհաժողովն ընդունել է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական խմբագրության տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտել է Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Այսինքն’ հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից (որն ավելի իրական էր) և տրվում եվրոպ. 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա): Այդպես Արևմտյան Հայաստանի հարցը հայտնվեց մեծ պետությունների հակասությունների ոլորտում:
Միաժամանակ, Բեռլինի վեհաժողովը շրջադարձային էր Հայկական հարցի պատմության մեջ և խթանել է հայ ազգային – ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագիտությունից հուսախաբ հայ հասարակա-քաղաքական շրջանակները որդեգրել են Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը:
Բեռլինի պայմանագրով’ Թուրքիային են վերադարձվել Ալաշկերտի հովիտը և Բայազետը: Բաթումը հայտարարվել է ազատ նավահանգիստ: Ռուսաստանը դիվանագիտ. պարտություն է կրել: 1877-78-ի ռուս֊ թուրքական պատերազմի հետևանքով Ռուս, կայսրությանն են միացվել Հայաստանի մի շարք շրջաններ, որոնցից 1878-ին կազմվել է Կարսի մարզը, որն իբրև առանձին վարչական միավոր մտել է Կովկասի փոխարքայության մեջ: