I. Այս փառատոնին կարող են մասնակցություն ունենալ 11-19 տարեկան երաժիշտներ աշխարհի բոլոր երկրներից:
II. Անդրանիկ փառատոնը անց է կացվելու առցանց:
III. Նախատեսված է անց կացնել փառատոնը տարբեր անվանակարգերով, սակայն աշխարհում ստեղծված համաճարակային իրավիճակի պատճառով և դրա հետ կապված տեխնիկական հանգամանքներից ելնելով առաջին փառատոնը անց կկացվի միայն «Դաշնամուր» անվանակարգով:
IV. Սահմանված է 3 տարիքային խումբ.
✅A խումբ – 11 մինչև 13 տարեկան
✅B խումբ – 14 մինչև 16 տարեկան
✅C խումբ – 17 մինչև 19 տարեկան
V. Մասնակիցը պետք է ծնված լինի 2001 թ.-ի ապրիլի 17-ից ոչ շուտ ու 2010 թ.-ի մարտի 25-ից ոչ ուշ:
VI. Փառատոնի մեկնարկի օրով ավտոմատ որոշվում է մասնակիցների տարիքային խումբը:
VII. Եթե մասնակցի տարիքը 18-ից ցածր է, ապա պահանջվում է ծնողի կամ խնամակալի գրավոր համաձայնություն՝ տեսանյութը համացանցում հրապարակելու համար:
Նախընտրական լսումների պահանջները
Փառատոնի մասնակիցները ընտրվելու են նախընտրական լսումներով:
Մասնակիցը պետք է ուղարկի kanchmusicfestival@gmail.com էլ. փոստին YouTube կայքում տեղադրված մինչև 10 րոպե տևողությամբ 1 կամ 2 ստեղծագործությունների տեսագրության հղում(ներ)ը:
Նախընտրական լսումների համար թույլատրվում է նաև ուղարկել տեսագրություններ, որոնք արված են 2020 թվականի հունիսի 1-ից ոչ շուտ։
Ստեղծագործությունը պետք է ունենա և՛ տեխնիկական և՛ քնարական հատվածներ:
⚠️ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է 2021 թ. ՄԱՐՏԻ 25-ը
Մասնակցության հայտը լրացրեք ԱՅՍՏԵՂ
🎥 ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1․ Կադրի մեջ պետք է երևան մասնակցի երեսը, ձեռքերը և ոտքերը:
2. Համերգային հագուստի կրումը նախընտրելի է:
3. Տեսախցիկը պետք է տեղադրվի երաժշտից նվազագույնը 2 մետր հեռավորության վրա:
4. Տեսագրությունը պետք է լինի առանց մոնտաժային կտրտումների:
5. Տեսախցիկը պետք է տեղադրված լինի մասնակցի աջ կողմում:
6. Թույլատրվում է նաև տան պայմաններում արված տեսագրություն:
⚠️ Մասնակիցների արդար ընտրությունը պահպանելու համար բոլորին խնդրում ենք
1. Պրոֆեսիոնալ կամ կիսապրոֆեսիոնալ տեսախցիկով արված տեսագրություն: Բացակայության դեպքում ընդունվում է նաև լավ որակի հեռախոսով արված տեսագրություն՝ նվազագույնը HD (1280×720) ֆորմատով:
2. Տեսախցիկը պետք է տեղադրված լինի հորիզոնական դիրքում և լինի անշարժ:
2. Դաշնամուրի հնչեղության որակը պետք է լինի առնվազն միջին կարգի: Վատ հնչեղությամբ դաշնամուրով տեսագրությունները չե՛ն ընդունվելու:
