Հայաստանի Հանրապետության կլիմայի առանձնահատկությունները պայմանավորված են ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլ նաև` ռելիեֆով, մասնավորապես` բարձունքային գոտիականության ազդեցությամբ: Ըստ այդմ`Հանրապետության տարածքում ներկայացված են կլիմայի 6 գոտիներ
Չոր մերձարևադարձային կլիմա, ձևավորվում է մինչև 800 մ բարձրություններում։ Ձմեռը կարճատև է, մեղմ։ Հաստատուն ձնածածկույթ լինում է ոչ ամեն տարի։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը տատանվում է 1°C-ից մինչև — 1°C, նվազագույնը՝ —27°C։ Ամառը տևական է, չոր, շոգ եղանակների գերակշռությամբ։ Հուլիս-օգոստոս ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը 24—26°C է, առավելագույնը՝ 41°C։ Աշունը մեղմ է, արևոտ, տաք, չոր եղանակների գերակշռությամբ։ Անսառնամանիք ժամանակամիջոցի տևողությունը 230— 250 օր է, 0°C -ից բարձր ջերմաստիճանների գումարը 4500—5000° է, 10°Շ-ից բարձր՝ 3800—4900°։
Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 300—400 մմ է։
Կլիմայական պայմանները նպաստավոր են ջերմասեր կուլտուրաների (խաղողի, դեղձենու, ծիրանենու, թզենու, նռնենու) մշակության համար։
Չոր, խիստ ցամաքային կլիմա, ձևավորվում է Արարատյան գոգավորության մինչև 900 մ բարձրություններում։ Հունվարի միջին ջերմաստիճանը —4°C է, նվազագույնը՝ —33°C։ Հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Գարունը կարճատև է, մեղմ, ամառը՝ տևական, շոգ, չոր, արևոտ եղանակների գերակշռությամբ։ Հուլիս-օգոստոս ամիսների օդի միջին ջերմաստիճանը հասնում է մոտ 25°C-ի, առավելագույնը՝ 42°C -ի։ Աշունը մեղմ է ու տևական, արևոտ, տաք, անհողմ եղանակների գերակշռությամբ։
Անսառնամանիք ժամանակամիջոցի միջին տևողությունը 230 օր է, 0°C -ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 4600°, իսկ 10°0ից բարձր՝ 3800°, տարեկան տեղումների գումարը՝ մինչև 300 մմ։
Մշակվում են ջերմասեր կուլտուրաներ (դեղձենի, ծիրանենի, խաղող)։
Չոր ցամաքային կլիմա, ձևավորվում է Արարատյան գոգավորությունում և Վայքում 900—1300 մ բարձրություններում, չոր, խիստ ցամաքային կլիմայի տարատեսակ է։
Ձմեռը չափավոր ցուրտ է, անկայուն ձնածածկույթով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը մինչև —4°C է, նվազագույնը՝ —35°C։ Գարունը մեղմ է, համեմատաբար խոնավ։ Ամառը չոր է, արևոտ, շոգ եղանակների գերակշռությամբ։ Օդի միջին ջերմաստիճանը հուլիս-օգոստոսին հասնում է մինչև —23°Շ-ի, առավելագույնը՝ 40°C -ի։ Աշունը մեղմ է, արևոտ, անհողմ եղանակների գերակշռությամբ։
Անսառնամանիք ժամանակամիջոցի տևողությունը շուրջ 200 օր է, 0°C -ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ մինչև 4500°, 10°Շ-ից բարձրը՝ 3700°։
Տարեկան տեղումների քանակը 350—530 մմ է։ Կլիմայական պայմանները նպաստավոր են խաղողագործության, պտղաբուծության, ծխախոտի և հացահատիկային կուլտուրաների մշակության համար։
Չափավոր ցամաքային կլիմա, ձևավորվում է Արարատյան գոգավորությունում և Վայքում, մինչև 1500—1700 մ բարձրություններում։ Կլիմայական սեզոնները համընկնում են տարվա սեզոններին։ Ձմեռը չափավոր ցուրտ է, հաստատուն ձնածածկույթով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը մինչև —7°C է, բացարձակ նվազագույնը՝ —34°C։ Գարունը համեմատաբար տևական է, բարեխառն։ Ամառը չափավոր շոգ է, արևոտ, չոր եղանակների գերակշռությամբ։ Հուլիս—օգոստոս ամիսներին օդի միջին ջերմաստիճանը մինչև 22°C է, առավելագույնը՝ 38°C։ Աշնանը գերակշռում են տաք, արևոտ եղանակները։
Անսառնամանիք ժամանակամիջոցի միջին տևողությունը մոտ 130 օր է, 0°C -ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 3500°, 10°C ից բարձրը՝ շուրջ 3000°, մթնոլորտային տարեկան տեղումների գումարը՝ 500 մմ է։
Կլիմայի այս տիպը նպաստավոր է հացահատիկային կուլտուրաների, կարտոֆիլի, ճակնդեղի և հնդավոր պտղաբուծության համար։
Չափավոր շոգ կլիմա, ձևավորվում է հանրապետության հյուիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում՝ 900—1300 մ բարձրություններում։ Չոր մերձարևադարձային կլիմայի տարատեսակ է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, հաստատուն ձնածածկույթով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը —3°0-ից մինչև —5°C է, բացարձակ նվազագույնը՝ —30°C։ Գարունը մեղմ է, տևական և խոնավ, ամառը չափավոր շոգ է, համեմատաբար խոնավ։ Հուլիս-օգոստոս ամիսների օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև 22°C -ի, առավելագույնը՝ 37°C -ի։ Աշունը հաճելի է, արևոտ, անհողմ եղանակների գերակշռությամբ։
Անսառնամանիք ժամանակամիջոցի միջին տևողությունը մինչև 220 օր է, 0°C -ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ մինչև 3800°, իսկ 10°Շ-ից բարձրը՝ 3200°։ Միջին տարեկան տեղումների գումարը միևչև 600 մմ է։
Այս կլիման նպասաավոր է հանգստի և բուժմաև համար։
Բարեխառն կլիմա, ձևավորվում է հանրապետության լեռնալանջերի և սարահարթերի մինչև 2400 մ բարձրություններում։ Կլիմայակաև սեզոնները համընկնում են տարվա օրացուցայինին։ Ձմեռը ցուրտ է, համեմատաբար խոնավ, հաստատուն ձևածածկույթով, հունվարիև օդի միջիև ջերմաստիճանը 0-ից մինչև —8°C է, բացարձակ ևվազագույևը՝ —35°C։ Գարունը մեղմ է, տևական։ Ամառը տաք է, չափավոր խոևավ, պարզ եղաևակևերի գերակշռությամբ։ Հուլիս-օգոստոս ամիսևերիև օդի միջիև ջերմաստիճանը 15°C է, առավելագույնը՝ 36°C։ Աշուևը տաք է՝ անհողմ եղաևակևերի գերակշռությամբ։ Աևսառևամանիք ժամանակամի ջոցի տևողությունը շուրջ 200 օր է, 0°C-ից բարձր ջերմաստիճանների գումարը մինչև 3000°, 10°Շ-ից բարձր մինչև 2200°։
Տարեկան տեղումները 600—700 մմ են։
Արդյունավետ հողագործությաև վերին սահմաևը համընկևում է այս կլիմայի վերին սահմանին։ Մշակում են հացահատիկային կուլտուրաևեր, շաքարի ճակնդեղ, նաև պտուղներ։ Այս կլիման նպաստավոր է լեռևայիև հանգստավայրերի և առողջարանների համար։
Ցուրտ լեռնային կլիմա, ձևավորվում է լեռների բարձրադիր գոտում, մինչև 3500 մ բարձրություևներում։ Այստեղ արեգակևային ճառագայթմաև ին տենսիվություևը բարձր է։ Օդի տարեկան միջիև ջերմաստիճանը իջնում է մինչև -2°C -ի։ Ձմռաևը առաջանում է հաստատուն, տևական և խորը ձնածածկույթ։ Հուևվարի միջիև ջերմաստիճաևը —10°C ցածր է, նվազագույնը՝ մինչև —46°C։ Ամառը կարճատև է՝ զով, հուլիս-օգոստոս ամիսների միջիև ջերմաստիճաևը հասնում է միևչև 10°C, առավելագույնը՝ 30°C։ Աշունը կարճատև է, ցուրտ։ Շատ եև ձնաբքերը և մառախուղները։
Անսառմամաևիք ժամաևակամիջոցի միջիև տևողություևը մինչև 70 օր է, 0°C -ից բարձր ջերմաստիճանների գումարը միևչև 800, տարեկան տեղումները՝ միևչև 700 մմ։ Մերձալպյան և ալպյան արոտավայրերի կլիման է։
Ձյունամերձ կլիմա, ձևավորվում է 3500 մ-֊ից բարձր լեռևագագաթևերիև։ Ձմեռը տևակաև է (ավելի քաև 6 ամիս), հաստատուն, խորը ձևածածկույթով (2 մ և ավելի), քամիների տարեկան միջին արագությունը հասնում է ավելի քաև 5 մ/վ-ի։ Ռելիեֆի որոշ ձևերում ամբողջ տարի մնում եև ձնաբծեր, իսկ Արագածի խառնարանում և Կապուտջուղի գագաթիև կաև մշտակաև ձյան և սառցադաշտերի հետքեր։ Օդի միջիև ջերմաստիճանը ձմռանը՝ — 10°C -ից ցածր է, նվազագույնը՝ —46°C։ Գարունը կարճատև է, ցուրտ, աշունը՝ նույնպես։ Ամառը ցուրտ է՝ կարճատև։ Ամենատաք ամսվա միջիև ջերմաստիճանը 5°C -ից չի բարձրանում, առավելագույնը հասնում է 20°Շ-ի։
Անսառնամանիք ժամանակամիջոցի միջին տևողությունը 40 օրից պակաս է։ 0°C -ից բարձր ջերմաստիճաևների գումարը 800°-ից ցածր Է։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը՝ մինչև 900 մմ և ավելի։