Հայաստանի Հանրապետության ՀՀ տարածքում գտնվում է 49 ինքնատիպ քաղաք, որտեղ ապրում երկրի բնակչության 64,3%-ը:
Յուրաքանչուր քաղաքային բնակավայր հետաքրքիր է իր պատմական և մշակութային ժառանգությամ, ինչի շնորհիվ ամեն մի քաղաք յուրահատուկ է և անկրկնելի:
Հանրապետության 20 ամենախոշոր քաղաքներն են համարվում մայրաքաղաք Երևանը, որը ունի մարզին հավասար կարգավիճակ, Գյումրի, Վանաձոր, Վաղարշապատ, Աբովյան, Կապան, Հրազդան, Արմավիր, Դիլիջան, Արտաշատ, Իջևան, Սևան, Չարենցավան, Մասիս, Արարատ, Գորիս, Գավառ, Աշտարակ, Արթիկ, Սիսիան համայքները: Նշված քաղաքների բնակչության թիվը գերազանցում է 14 հազարը:
Բացի Երևանից, Վանաձորում և Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմիններից նույնպես գործում է քաղաքային ավագանին, որը ընտրում է քաղաքապետ: Մյուս բոլոր քաղաքները ղեկավարվում են միայն քաղաքապետի կողմից:
Տես նաև՝ Հայաստանի քաղաքների պատմությունը