9-ամսյա դասընթացների ավարտից հետո` հունիսի 6-ին «Օստ» լեզվի կենտրոնի առաջին ավարտական խմբին հանձնվեցին «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության` օտար լեզուների դասընթացների մասնակցության վկայականները:
Ողջույնի խոսքում ՀԿ նախագահ Բագրատ Մովսիսյանը բարձր գնահատեց ուսանողների կողմից դրևորած եռանդը` օտար լեզուների ուսումնասիրության հանդեպ, կարևորեց նրանց ձգտումը նոր գիտելիքների: Նշելով, որ նրանք առաջինն են, ով ստանում է այս ավարտական փաստաթուղթը` կազմակերպության ղեկավարը բարձր պատասխանատվության կոչ արեց և հույս հայտնեց, որ ստացած գիտելիքներն օգտակար կլինեն ապագայում:
Խումբը, իր հերթին շնորհակալություն հայտնեց թուրքերենի դասախոս Աստինա Շաքիլյանին` կատարած աշխատանքի համար: