Հայաստանի վադ բրոնզեդարյան (մ. թ. ա. 3.500- 2.300) մշակույթի հնագույն համալիրները կենտրոնացած են Կուրի և Արաքսի ավազաններում: Մ. թ. ա. IV հազարամյակի վերջին Կուր-Արաքսյան մշակույթը տարածվել է Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում, Իրանում և Հյուսիսային Կովկասում:
Մ. թ. ա. III հազարամյակի 2-րդ քառորդում Կուր-Արաքսյան ծավալման ալիքը հարավ- արևմտյան ուղղությամբ հասել է մինչև Պաղեստինի հարավային շրջանները, հարավ-արևելքում’ Համաբան և Քերմանշահ, հյուսիսում անցել է Կովկասյան լեռնաշղթան՝ մինչև ներկայիս Հյուսիսային Օսիա: Հայկական լեռնաշխարհում սկզբնավորված ոչ մի մշակույթ այնպես չի ծավալվել, ինչպես Կուր-Արաքսյանը: Աննախադեպ տարածման պատճառը էթնիկ, տեղաշարժերն էին: Հատկապես տարածվել է շենգավիթյան (Շենգավիթ հնավայր’ Երևանի հարավ-արևմուտքում) մշակութային համալիրը:
Միջին բրոնզի դարաշրջան
Այս դարաշրջանում, Կուր-Արաքսյան մշակույթի կազմալուծմանը զուգընթաց, մ. թ. ա. III հազարամյակի 3-րդ քառորդում (դարաշրջանն ավարտվել է մ. թ. ա. XVI դ-ի վերջին) լեռնաշխարհի մեծ մասից դուրս է մղվել շենգավիթյան մշակույթը, և տարածվել է դամբարանաբլուրներով հայտնի «վաղ կուրգանների մշակույթը»: Մշակութային միջավարի ձևավորման անցումային այս փուլն ավարտվել է մ. թ. ա. XXIII-XXII դդ.-ի սահմանագծին: Մ. թ. ա. III հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում ի հայտ են եկել Թռեղք-Վանաձոր- յան մշակութային. համալիրները (ծաղկման շրջանը’ մ. թ. ա. XXII-XIX դդ., դամբարաններ), իսկ լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. II հազարամյակից հաստատվել է տեղական’ Ծոփք-Մալաթիայի միջինբրոնզեդարյան մշակույթը:
Մ. թ. ա. XIX դ-ի կեսերից լեռնաշխարհի արևելքում և հյուսիս-արևելքում (Սյունիք, Արցախ, Սևանի ավազան, Աղստևի հովիտ) Թռեղք-Վանաձորյան մշակույթին զուգահեռ տարածվել է Սևան-Արցախյան մշակույթը, որն առավելապես ներկայացված է բնակատեղիներով:
Մ. թ. ա. XVIII դ-ի վերջերից Թռեղք – Վանաձորյան մշակութային համալիրներին փոխարինելու են եկել նաև «կարմիրբերդյան», «կարմիրվանքյան», «Վան-Ուրմիական» մշակույթները, որոնք միմյանցից տարբերվում են գունազարդ խեցեղենով:
Ուշ բրոնզի դարաշրջան-երկաթի դարաշրջանի սկիզբ
Ուշ բրոնզի դարում (մ. թ. ա. XVI դ-ի վերջ-XIII դ-ի 1-ին կես) ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգադրվող Լճաշեն-ՄԵծամորյան մշակույթի ծավալումը: ժամանակաշրջանի մշակույթին բնորոշ են հսկայական ժայռաբեկորներով և կոպիտ քարերով կառուցված այսպես կոչված կիկլոպյան շինությունները: Նկատելի է բնակչության կենտրոնացումը խոշոր բնակավայրերում. սկսվում էր վադքաղաքային կյանքի վերելքը: Առաջացել են համեմատաբար խոշոր քաղաքներ (Մոտկանաբերդ, Լազարավան, Լճաշեն, Հոռոմ, Մեծամոր, Վանաձոր, Քարաշամբ ևն)’ հզոր միջնաբերդերով: Դրանց մերձակայքում տարածվել են գյուղական փոքր, չամրացված բնակավայրեր:
Կենտրոնական բնակավայրերի մոտակայքում առաջացել են հսկայական դամբարանաշերտեր: Գտածոների մեջ առանձնանում են ծիսական անոթները, սպիտակ ու կարմիր ներկերով զարդարված խեցեղենը, բրոնզե դաշույններ, նետասլաքներ, ուլունքներ ևն:
Հայաստանում երկաթի դարն սկսվել է մ. թ. ա. II հազարամյակում: Երկաթի պաշարներով հարուստ լեռնաշխարհը (Սյունիք, Մուշ, Խնուս ևն) դարձել է Առաջավոր Ասիայում հումքի գլխավոր մատակարար և գերիշխող դիրք գրավել:
Երկաթեդարյան հայտնի հուշարձաններից են Մեծամորը, Շամիրամը, Դվինը, Կարմիր բլուրի նախաուրարտական բնակավայրը, Այգեշատը, Թալինը, Լոռի բերդը ևն: Հնավայրերից հայտնաբերված երկաթի ձուլման հնոց – արհեստանոցները վկայում են տնտեսության ու արհեստների աննախադեպ զարգացման մասին:
Բրոնզի դարում Հայկական լեռնաշխարհի բնակչությունն ստեղծել է հարուստ հոգևոր մշակույթ, որն արտացոլվել է մասնավորապես պաշտամունքային արվեստում և
դամբարանային հուշարձաններում: Այդ դարաշրջանի մարդկանց աշխարհայացքն արտացոլվել է նաև մեզ հասած գեղարվեստական ստեղծագործության մի քանի բնագավառների’ մոնումենտալ արվեստի, մանր քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձաններում, ինչպես նաևժայռապատկերներում: «Վիշապ» կոչվող քարե կոթողները կապված են եղել ջրի և արգասավորման պաշտամունքին:
Հայտնաբերվել են առանձնակի կամ այլ խոշոր առարկաների մաս կազմող ուշբրոնզեդարյան և վաղերկաթեդարյան արձանիկներ (Լճաշեն, Լոռի բերդ, Պառավաքար, Արթիկ, Շիրակավան, Տոլորս,Վերին Նավեր ևն), որոնք պատկերում են մարտակառքեր, ցլեր, եղջերուներ, քարայծեր, առյուծներ, զինվորներ, աստվածություններ ևն:
Հայկական լեռնաշխարհի բնակչությունը մ. թ. ա. III հազարամյակից պատկերացում է ունեցել նաև արեգակնային տարվա՝ օրացույցի մասին: