Ըստ պարսկական ավանդազրույցի Բորանի ճաշատեսակն առաջացել է Սասանյան Խոսրով արքայի դուստր՝ Բուրանդուխտի անունից. նա շատ է սիրում մածուն և երբ գահ է բարձրանում, իր պատվին մածնով կերակրատեսակները կոչվում են բորանի։ Հայկական ավանդական խոհանոցում կան տարատեսակ բորանիներ՝ մսային, բանջարեղենային, բանջարային և արմտիքային, որոնց նմանությունը՝ մածնի առկայությունն է:
Բաղադրություն
հավ – 1 հատ,
կանաչ լոբի – 1 կգ,
սոխ – 2 հատ,
յուղ – 3 ճ. գդ,
կանաչ սոխ,
թարխուն,
մաղադանոս,
դարչին, մեխակ,
մածուն – 2 բաժակ,
սխտոր – 2 պճ.,
համեմ
Պատրաստման եղանակ
Լոբին մաքրել, կտրատել և եփել եռացող աղաջրի մեջ: Սոխը կտրատել, ավելացնել մանրացված սխտորը , տապակել և ավելացնել լոբին: Եփել մարմանդ կրակով 10 րոպե: Հավի միսը կտրատել, համեմել աղով,դարչինով, մեխակով և տապակել մինչև կարմրի: Մեծ ու խորը ամանի մեջ լցնել լոբու մի մասը, վրան դնել հավի կտորները, ավելացնել մածուն: Մանր կտրատել կանաչին և շաղ տալ մածունի վրա: Լցնել մնացած լոբին ու հավի միսը: Ավելացնել մածունը, կանաչին և մատուցել:
Պատրաստեց Սերինե Գևորգյանը