Բջնիի ամրոցը գտնվում է Հրազդան գետի աջ ափին՝ անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ, այն կապում են իշխան Վասակ Պահլավունու շինարարական գործունեության հետ:
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Բջնի գյուղն առաջին անգամ հիշատակում է Ղազար Փարպեցին (V դ): Արդեն XI դարից Բջնին հիշվում է որպես բերդաքաղաք։ Լայնորեն տարածված է նաև այն առասպելը, որ որոշ ժամանակ այստեղ ապրել է Աշոտ II Երկաթը:
XI դարում Բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավունիների իշխանական տոհմին և դառնում Վասակ-Հոլում Պահլավունու նստավայր։ Իշխանը վերաշինեց ամրոցը և 1020-ական թվականներին ետ մղեց Բջնիի վրա հարձակում գործած քոչվոր ցեղերին։ Լայնորեն տարածված է նաև այն առասպելը, որ որոշ ժամանակ Աշոտ II Երկաթը ապրել է այս ամրոցում:
Նույն ժամանակահատվածում Հովհաննես-Սմբատ թագավորի հրամանով Բջնին դարձավ Հայաստանի չորս եպիսկոպոսական աթոռանիստներից մեկը, որին վերապահված էր կաթողիկոսի ընտրությունը։ 1066 թվականին այստեղ են տեղի ունեցել կաթողիկոսական ընտրությունները:
XIII դարի սկզբներին Բջնին անցնում է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը։
1387-1388 թվականներին գյուղը ենթարկվում է Լենկթեմուրի ավերածություններին։
1673 թ. այստեղ իջևանել է Ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը։ 1770 թվականին Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը:
Ճարտարապետական բնութագիր
ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Պահլավունի իշխանները հիմնել են բերդը սարահարթի վրա՝ ինչի շնորհիվ այն վերահսկում էր Բջնիի մատույցները: Տարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով:
Փոքր մասում, որը 10-15 մ ցածրադիր է մեծի համեմատությամբ և ունի 1200-1500 քառ.մ մակերես, տեղադրված է եղել ստորին, իսկ գագաթի մնացած մասում՝ վերին ամրոցը: Այն եղել է խիտ կառուցապատված. ներկայումս նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր:
Մեծ ամրոցի տարածքում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը: Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին:

Պալատ, Ս. Խաչ եկեղեցի, ջրամբար
1977-1978 թվականներին ԵՊՀ հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Իգիթ Ղարիբյանի ղեկավարությամբ այստեղ կատարել է պեղումներ, որոնց շնորհիվ բացվել են IX-X դարերի կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին: Լեգենդի համաձայն` գաղտնուղին միացնում էր ամրոցն ու սբ. Աստվածածին եկեղեցին: Տների և զանազան կառույցների շինարարության հետևանքով այժմ գետնուղուց պահպանվել է միայն վերին հատվածը:
2007-2008 թվականներից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները:
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Բջնին հայ գրչության օջախներից էր։ 1478 թ. գրված մի Ավետարանի հիշատակարանում բնակավայրը հիշատակվում է «աստվածաբնակ և անառիկ դղյակ Բջնի» ձևով:
2007 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ հնագետ Հայկ Հակոբյանի մասնակցությամբ, Բջնիի ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերել էր արաբատառ վիմագիր մի արձանագրություն՝ սպիտակ տուֆի վրա: Կատարված ուսումասիրություններից ելնելով արձանագրությունը թվագրվում է 1175-1183 թվականների միջև ընկած ժամանակահատվածով։

Բնական կամարը, հատվածներ գաղտնուղիից
Հայտնաբերված արձանագրությունը Բջնիում XII դարում մուսուլմանական իշխանությունների կողմից տարածքի գրավման և նրանց ներկայության վկայությունն է՝ պարսկերեն լեզվով Այն վերաբերվում է է իսֆահսալար Մուհամմադ/Մոհամմադ Թուսիին, ով հավանաբար եղել է Բջնիի բերդաքաղաքի մուսուլմանական կայազորի կառավարիչը: Դրանով վիմագիրը վկայում է XII դարում Բջնի բնակավայրի կարևորության մասին
Բջնիի ուշագրավ վայրերից մեկը Ծակքար կոչվող ժայռն է, որն բնության հրաշքներից է: Դա մի վիթխարի բնական կամար է, որը բացված է ձորի երկայնքով ձգված ժայռերի մեջ:
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Բջնիի ամրոցը գտնվում է գտնվում է Հրազդան գետի աջ ափին՝ համանուն գյուղի արևելյան կողմում
Հեռավորությունը (կմ)`
Երևանից՝ 47,9 կմ
Մարզկենտրոնից (Հրազդան)՝ 17 կմ
Անմիջական տրանպորտ՝ Երևան – Բջնի
Մոտակա ուղի՝ Երևան – Արզական-Բջնի- Հրազդան
Սպասարկում՝ բացակա
Պատրաստեց Անի Խաչատրյանը