Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանի երկու ստեղծագործությունները «Tenth Piano Composition Competition Fidelio Online» մրցույթում (Իսպանիա) արժանացել են մրցանակների:
Կոմպոզիտորի «Swinging Bach» ստեղծագործությունը մրցույթի ջազային անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակի, իսկ «Drops» ստեղծագործությունը ատոնալ ժամանակակից անվանակարգում՝ երրորդ մրցանակի։
Ջազային անվանակարգում ներկայացված է եղել 21 երկրից 61 ստեղծագործություն, իսկ ատոնալ ժամանակակից անվանակարգում՝ 20 երկրից 49 ստեղծագործություն: