Արտաշեսյանների տոհմի ժամանակ Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին, դառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի գլխավոր դերակատարը:
Երկու դարերի ընթացքում Հայաստանը ոչ միայն դարձել է ռազմաքաղաքական, այլ նաև՝ կարևորագույն տնտեսական և մշակութային կենտրոն:
Կանգնելով հզորացող Հռոմեական կայսրապետության ճանապարհին՝ Արտաշիսյանների Հայաստանը ներքաշվեց անհավասար գոյամարտի մեջ:
Սելևկյան տերության և ծավալվող Հռոմեական Հանրապետության միջև Լիդիայի Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (մ. թ. ա. 190) Սելևկյան Անտիոքոս Ill-ի պարտությունից հետո’ մ. թ. ա. 189-ին, Մեծ Հայքում անկախ թագավոր է դարձել Արտաշեսը, Փոքր Հայքում’ Միհրդատը, Ծոփքում’ Զարեհը, Կոմմագենեում’ Պտղոմեոսը:
Հռչակելով Մեծ Հայքի անկախությունը’ Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշիսյան արքայատոհմի հիմնադիրն ու անվանադիրը: Արամերեն արձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես արքա, Բարի, որդի Զարեհի, Երվանդյան»: Վերականգնել է Մեծ Հայքի թագավորության ռազմաքաղաքական հզորությունը, վերամիավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները: Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը:
Ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հավաստում է. «Հայաստանն… աճել է Արտաշեսի ջանքերով…, և ուստի այստեղ բոլորը միալեզու են»:
Հայոց թագավորը վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետության թուլացման քաղաքականություն, հմտորեն օգտագործել հարևան երկրների և Հռոմի հակասելևկյան դիրքորոշումը: Մագնեսիայի ճակատամարտից հետո Փոքրասիական երկրները բաժանվել են Հռոմի հանրապետությանն ու Սելևկյաններին հարող քաղաքական. խմբավորումների: Աոաջինի մեջ մտել են Կապադովկիան, Պերգամոնն ու ՜Հայաստանը, իսկ երկրորդը գլխավորել է Պոնտոսը, որի Փաոնակես թագավորը մ. թ. ա. 183-ին Փոքր Հալքի կառավարիչ Միհրդատի դաշնակցությամբ ներխուժել է Կապադովկիայի ու Գաղատիայի հողերը:
Սակայն Փառնակեսն ու Միհրդատը պարտվել են, որից հետո, մ. թ. ա. 183—179-ի ընթացքում, Փոքր Հայքին հարող կամ նրա մասը կազմող Կաբինետիս և Դերքսինե, ինչպես նաև Ակիլիսենե երկրամասերն ու Անտիտավրոսի ստորոտի հողերը միացվել են Մեծ Հայքի ու Ծոփքի թագավորություններին: Մ. թ. ա. 165-ին Սելևկյան Անտիոքոս IV Եպիփանես արքան ներխուժել է Ծոփք, գրավել Արկաթիակերտ քաղաքը և այն վերանվանեյ Եպիփանիա: Ծոփքի թագավորը հավանաբար սպանվել է, նրա որդիներից մեկն ապաստանել է Կապադովկիայում, իսկ մյուսը’ Մեծ Հայքում: Կապադովկիայի թագավոր Արիարաթի օգնությամբ Ծոփքի գահն անցել է նրա մոտ ապաստանած ավագ արքայազն Մեհրուժանին, որը խոչընդոտել է Ծոփքը Մեծ Հալքին միավորելու Արտաշես Ա-ի ծրագրին: Շուտով նա հակահարված է տվել սելևկյան Անտիոքոս IV Եպիփանեսին՝ աջակցելով Մարաստանի Տիրիբաս ստրատեգոսի ապստամբությանը,և միացնելով Մեծ Հայքին Տմորիքը:
Արտաշես Ա-ի օրոք երկիրն ապրել է բուռն զարգացում՝ վերաճելով տնտեսապես հզոր, ինքնուրույն պետության: Մի կողմից ուռճացող ռազմավարչական ապարատի, նոր քաղաքների առաջացման և տաճարային քրմության ուժեղացման, մյուս կողմից՝ նոր հողերի ձեռք բերման և գերեվարված ստրուկների էժան աշխատուժի օգտագործման հետևանքով Հայաստանում ստեղծվել են մասնավոր հողատիրության համար նպաստավոր պայմաններ: Մասնավոր հողատերերը սկզբում զավթել են ազատ, խոպան հողատարածությունները, այնուհետև փորձել են յուրացնել համայնական հողերի մի մասը, որի հետևանքով համայնքի անդամների ու մասնավոր հողատերերի միջև տեղի են ունեցել սուր ընդհարումներ: Մ. թ. ա. մոտ 180-ին Արտաշես Ա-ն կատարել է հողային բարեփոխումներ, ըստ որի’ մասնավոր հողային տնտեսությունների (ագարակ) սահմանները հստակորեն սահմանազատվել են համայնքին պատկանող հողերից: Հողաբաժան սահմանաքարերից շուրջ 20-ն ունեն Արտաշեսի անունով արամերեն արձանագրություններ:
Թագավորությունը բաժանել է 120 գավառի: Մեծացրել և կանոնավորել է բանակը, ստեղծել 4 սահմանակալություններ (բդեշխություն)’ Աղձնիքի, Կորդուքի, Նոր Շիրականի և Գուգարքի: Կարգավորել է նաև արքունի գործակալությունները:
Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185-ին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում’ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկիցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայքում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ: Հույն պատմիչ Պլուտարքոսի հավաստմամբ’ քաղաքի տեղանքն ընտրել և հատակագիծը կազմել է Կարթագենի զորավար Հաննիբալը, որն առժամանակ ապաստանել էր Հայոց թագավորի արքունիքում: Նկատի ունենալով քաղաքի անառիկ դիրքը’ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները: Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստական. մշակույթի կարևոր կենտրոններից էր: Արտաշեսը կառուցել է նաև Արշատ, Արտաշիսյան և, ի պատիվ հոր’ Զարեհի, Զարեհավան ու Զարիշատ անվանվող 5 քաղաք:
Արտաշես Ա-ի որդիների’ Սրտավազդ Ա-ի (մ. թ. ա. մոտ 160-115) և Տիրան- Տիգրան Ա-ի (մ. թ. ա. մոտ 115-95) թագավորության տարիներն անցել են համեմատաբար խաղաղ: Անհաջողություն կրելով Պարթևստանի Միհրդատ II արքայի դեմ պատերազմում (մ. թ. ա. 113-112)’ անժառանգ Սրտավազդ Ա-ն հարկադրված իր եղբորորդուն’ արքայազն Տիգրանին, պատանդ է տվել պարթևներին: Հոր’ Տիգրան Ա-ի մահից հետո, պարթևներին զիջելով Մեծ Հայքի հարավ – արևելյան երկրամասը («70 հովիտներ»), 45- ամյա Տիգրանն ազատվել է պատանդությունից և ժառանգել հայրենի գահը (Տիգրան Բ Մեծ, մ. թ. ա. 95-55):
Գահակալության 2-րդ տարում Մեծ Հայքի թագավորությանն է վերամիավորել Ծոփքը և դուրս եկել Արմ. Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94-ին, հռոմ. և պարթև, տերությունների առաջխաղացման պայմաններում, նա ռազմաքաղ. դաշինք է կնքել Պոնտոսի Միհրդատ VI Եվպատոր թագավորի հետ’ կնության առնելով նրա դուստր Կլեոպատրային: Հավատարիմ մնալով դաշնագրին’ Հայոց արքան պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ: Մ. թ. ա. 93-ին արշավելով այդտեղ, գահընկեց է արել Հռոմի դրածո Արիոբարզանին և գահին հաստատել Գորդիոսին:
Հռոմի հետ Պարթևստանի դաշնակցությունը և վերջինիս սպառնալից դիրքը հարկադրել են Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար մ. թ. ա. 91-86-ին նա իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը, զիջել Կապադովկիան Պոնտոսին և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի:
Մ. թ. ա. 87-85-ին հաղթել է հայ – պարթևական պատերազմում, վերադարձրել «70 հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, թագավորանիստ էկբատան քաղաքը, ապա’ Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85-ի պայմանագրով’ Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը, պարթև Արշակունիները կորցրել են «արքայից արքա» տիտղոսը, որն այդուհետ կրել են Տիգրանն ու նրա հաջորդները:
Մ. թ. ա. 83-ին Ասորիքի հելլենիստական քաղաքների վերնախավը Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին, որտեղ նա խաղաղությամբ իշխել է 17 տարի: Նույն ժամանակաշրջանում գրավել է նաև Կոմմագենեն, Դաշտային Կիլիկիան և Փյունիկիան: Մեծ Հայքի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը (Հուդա), Կարմիր ծովի ափի արաբ, ցեղերը, Նաբաթեացիների թագավորությունը (արաբ. պետություն) և մի քանի այլ երկրներ ու ժողովուրդներ: Մ. թ. ա. 71-ին հայկական բանակը դժվարությամբ գրավել է Եգիպտոսին սահմանակից Պտղոմայիս ծովափնյա քաղաքը: Գերվել է սելևկյան Սելենե թագուհին և հետագայում մահապատժի ենթարկվել:
Հայկական աշխարհակալության համար կառավարման ընդհանուր կենտրոն ստեղծելու համար Տիգրանը մ. թ. ա. 80-70-ական թթ-ին Աղձնիք նահանգում’ Արևմտյան Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին, կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը, որի վիթխարի պարիսպների (բարձր.’ 25 մ) մեծության ու շքեղության մասին վկայում են անտիկ հեղինակներ Ապպիանոսը և Պլուտարքոսը: Տիգրան Մեծն իր անունով քաղաքներ է կառուցել նաև Արցախում և Ուտիքում, Գողթն գավառում (Տիգրանավան), ինչպես նաև Մարաստանում (Տիգրանա), Ամանոսում (Տիգրանուկոմե):
Մ. թ. ա. 80-70-ական թթ-ին Տիգրան Բ-ն վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության ‘ վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ է կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակրաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմ, մ. թ. ա. 78-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք:
Մ. թ. ա. 73-72-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի’ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73-69-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում’ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Հրեաստանի ևՆաբաթեացիների թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ Vl-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73 -71-ի հռոմեա-պոնտական պատերազմում: Բայց մ. թ. ա. 71-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ Vl – ին’ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը:
Մ. թ. ա. 69-ի գարնանն սկսված հայ- հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Մեծը կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում լիակատար պարտության մատնել հռոմեական զորավար Լուկիոս Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին:
Ելնելով տարածաշրջանում ստեղծված իրադրությունից’ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն, զբաղված լինելով որդու’ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67 – 66) ճնշմամբ, Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա – պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը: Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից: Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա – պարթև. դաշինքը, և Պոնտոսը գրաված Գնեոս Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Մեծի հաշտության առաջարկը:
Մ. թ. ա. 66-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կորստաբեր պատերազմի վտանգը, պահպանել է Հայաստանի պետական անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև իր նվաճումները Հյուսիսային Միջագետքում: Հայաստանը հայտարարվել է «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»: Պայմանագրից դժգոհ Տիգրան Կրտսերն ընդվգել է Պոմպեոսի դեմ, գերեվարվել ե ընտանիքով ուղարկվել է Հռոմ: Մ. թ. ա. 65— 64-ին Պոմպեոսի աջակցությամբ Հայաստանին են միավորվել Կորդուքը, Հայոց Միջագետքը’ Մծբին քաղաքով, ինչպես նաև Եկեղյաց գավառը: Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Մեծը շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի: Մ. թ. ա. 64-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության:
Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս):
Տիգրան Բ Մեծին հաջորդել է Սրտավազդ Բ-ն (մ. թ. ա. 55-34), որը հոր կառավարման վերջին տարիներին եղել է նրա գահակիցը: Թագավորել է միջազգային բարդ’ հռոմեա – պարթևական հակամարտության պայմաններում’ վարելով ճկուն դիմակայության քաղաքականություն:
Մ. թ. ա. 54-ին Սրտավազդ Բ այցելել է Ասորիք ժամանած Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին և առաջարկել Պարթևաստան արշավել Հայաստանի վրայով, քանի որ լեռնոտ տեղանքում նրա լեգեոնները կպաշտպանվեին պարթև, հեծելազորի վտանգավոր գրոհներից, չէր խափանվի պարենավորումը, Հայաստանը կապահովվեր պարթև, հարձակումներից, հայկական բանակը կմիանար հռոմեականին: Սակայն Կրասոսը մերժել է Սրտավազդ Բ-ի առաջարկը’ գերադասելով հակառակորդի դեմ պատերազմել Միջագետքի անապատներում:
Վերադառնալով Հայաստան, Սրտավազդ Բ ենթարկվել է պարթևական զորքերի հարձակմանը: Համոզվելով, որ Կրասոսի սխալ ռազմավարությունը հոոմեական բանակը դատապարտել է պարտության, Սրտավազդ Բ հաշտություն է կնքել Պարթևաց Որոդես արքայի հետ: Հաշտությունը վերաճել է հայ – պարթևական դաշնակցության, որն ամրապնդվել է Սրտավազդ Բ-ի քրոջ և Որոդես II-ի գահաժառանգ որդի Բակուրի ամուսնությամբ: Մ. թ. ա. 53-ին Քաոայի (Խառան) ճակատամարտում հռոմեական զորքի ջախջախումից և Կրասոսի սպանվելուց հետո, Արտավազդ Բ-ի ճկուն քաղաքականության հետևանքով պահպանվել է հայկական պետության հզորությունն ու անկախությունը:
Մ. թ. ա. 37-ին Որոդես II թագավորի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու Պարթևաց նոր թագավոր Հրահատ IV-ի հակահայկ. դաշինքից հետո, հայ – պարթևական հարաբերությունները դարձել են թշնամական: Երբ մ. թ. ա. 36-ին հռոմ. նոր զորավար Անտոնիոսի բանակը (մոտ 100 հազար զինվոր) Հայաստանի վրայով հարձակվել է Ատրպատականի վրա, Սրտավազդ Բ խոստացել է օգնել հռոմեացիներին:
Սակայն Անտոնիոսի անխոհեմ ռազմավարության հետևանքով Ատրպատականում հռոմեական բանակի պարտությունից հետո Սրտավազդ Բ գրավել է չեզոք դիրք, թեև ապահովել է հռոմեական ուժերի նահանջը Հայաստանի վրայով: Հռոմեական սենատի առջև արդարանաւու նպատակով՝ Սնտոնիոսն արշավանքի ձախողման պատճառ է հայտարարել Սրտավազդ Բ-ի դիրքորոշումը: Նա քանիցս փորձել է խաբեությամբ ձերբակալել Արտավազդին: Մ. թ. ա. 34-ին Անտոնիոսը երբ ներխուժել է Հայաստան, Արտավազդը հանձնվել է’ փորձելով ինքնազոհության գնով երկիրը փրկել ավերածություններից ու արյունահեղություններից: Սակայն Անտոնիոսը շղթայել է Արտավազդին և ուղարկել Ալեքսանդրիա: Ակտիումի ճակատամարտից (մ. թ. ա. 31) առաջ Սրտավազդ Բ Անտոնիոսի ու Կլեոպատրայի հրամանով գլխատվել է:
Արտավազդ Բ-ի պատկերով հատվել է դրամ: Նա գրել է ողբերգություններ, ճառեր, պատմ. երկեր (հուն.), որոնց մի մասին ծանոթ է եղել Պլուտարքոսը:
Արտաշիսյանների վերջին հզոր ներկայացուցիչը Սրտավազդ Բ-ի թագաժառանգ որդին էր՝ Արտաշես Բ-ն (մ. թ. ա. 30-20): Գլխավորելով Հռոմի դեմ պայքարը և վերականգնելով դաշինքը Պարթևաց Հրահատ IV Արշակունի թագավորի հետ’ մինչև մ. թ. ա. 31-ը Արտաշես Բ-ն ոչ միայն ազատագրել է Մեծ Հայքը հռոմեական զավթիչներից, այլև ջախջախել է նրանց համագործակցող Ատրպատականի Մար Սրտավազդ թագավորին և նրա տերությունը միացրել Հայոց թագավորությանը: Իսկ Հռոմը, հաշվի առնելով Կրասոսի և Անտոնիոսի պարտությունների դառը փորձը, շուրջ 10 տարի չի պատերազմել հայ – պարթևական միացյալ ուժերի դեմ ու վարել է Մեծ Հայքն իր ավանդ, դաշնակիցներից մեկուսացնելու, այն թշնամի դրացիներով օղակելու և հայ ավագանուն պառակտելու քաղաքականություն: Հռոմը Հայաստանի դեմ է տրամադրում Կապադովկիային, Պոնտոսին և աղվանական ցեղերին: Ավելին՝ մ. թ. ա. 20-ին Հռոմի Օկտավիանոս կայսրը մեծաթիվ բանակով մտել է Ասորիք՝ Հայաստանը նվաճելու նպատակով: Պատերազմից խուսափելու և երկրի անկախությունն իսպառ չկորցնելու հոյսերով՝ հայոց ավագանին դավադրաբար սպանել է Արտաշես Բ-ին:
Արտաշիսյան հաջորդ թագավորները եղել են հիմնականում Հռոմի դրածոներ: Արտաշես Բ-ին հաջորդել է նրա կրտսեր եղբայրը’ կայսեր պալատում դաստիարակված Տիգրան Գ-ն (մ. թ. ա. 20-մ. թ. ա. մոտ 8): Արտաշատում նրա հանդիսավոր թագադրումը Հռոմում համարել են որպես մեծ նվաճում և նշել շուքով: Հատել են ոսկե և արծաթե դրամներ’ «Հայաստանը նվաճված» լատինական մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսը, Հորացիոսը և Վերգիլիոսը գրել են ներբողներ: Հայաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ գահ բարձրացրել իր դրածոյին’ Մար Արտավազդի որդի Արիոբարզանին:
Սակայն Տիգրան Գ-ն չի դարձել Հռոմի հլու կամակատարը, մ. թ. ա. 10 – ին հրաժարվել է հռոմեական կողմնորոշումից և վարել անկախ քաղաքականություն:
Տիգրան Գ-ի քաղաքականությունը շարունակել է նրա որդին ու հաջորդը’ Տիգրան Դ-ն (մ. թ. ա. մոտ 8-5): Օկտավիանոս Օգոստոս կայսրը, անհանգստանալով, գահընկեց է արել Տիգրան Դ-ին և թագավոր հռչակել նրա հորեղբորը’ Սրտավազդ Գ-ին (մ. թ. ա. 5-2): Վերջինս, որը շուրջ քառորդ դար ապրել էր Հռոմում, կառավարել է հռոմեական օրենքներով, թալանել պետական գանձարանը: Հայերն ապստամբել և տապալել են Արտավազդին, իսկ նրան պաշտպանող հռոմ. լեգեոներներին’ արտաքսել Հայաստանից: Կրկին գահ է բարձրացել Տիգրան Դ-ն (մ. թ. ա. 2-1), այս անգամ’ քրոջ՝ էրատոյի հետ: Մ. թ. 1-ին Տիգրան Դ-ն զոհվել է նախակովկասյան տափաստաններից Հայաստան ներխուժած սարմատական քոչվոր ցեղերի դեմ պատերազմում, իսկ էրատոն հրաժարվել է գահից: Սա ճակատագրական էր. Տիգրան Դ-ն արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչն էր: «Հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ»,- գրում է հռոմեացի պատմագիր Տակիտոսը: