Հ I այ – պարթևական համագործակցության շնորհիվ դարում Արշակունիների հարստության գահակալության ներքո Հայաստանը վերականգնում է քաղաքական իր անկախությունը, նախկին հզորությունը և տարածաշրջանային նշանակությունը:
Արտաշիսյան արքայատոհմի անկումից հետո Հռոմեական կայսրությունն իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել է դրածո օտարազգի թագավորների միջոցով, որոնց դեմ ժողովուրդը համառ պայքար է մղել մ. թ. 1-52-ին:
50-ականներին վերսկսված հռոմեա – պարթևական հակամարտության ժամանակ Հայոց ավագանին նախընտրել է դրացի Պարթևստանի հետ ռազմաքաղաքական փոխշահավետ դաշինքը: 52-ին Պարթևաց Վաղարշ I Արշակունին և նրա եղբայր Տրդատը պարթևական զորքով մտել են Հայաստան: Տրդատը Արտաշատ մայրաքաղաքում հայ ավագանու աջակցությամբ նստել է Հայոց գահին: Սակայն Հռոմի Ներոն կայսրը (54-68) Կորբուլոնի զորահրամանատարությամբ պատերազմ է սկսել (54-64-ին՝ որոշ ընդհատումներով) հայ – պարթևական ուժերի դեմ և միայն 59-ին մտել Արտաշատ ու ավերել քաղաքը: 62-ի գարնանը Արևելք ուղարկված Պետոս զորավարը Ծոփաց Հռանդեա (Եռանդ) վայրում ծանր պարտություն է կրել հայ – պարթևական զորքից և հաշտություն խնդրել: 64-ին կնքված Հռանդեայի պայմանագրով’ Հռոմը և Պարթևստանը ճանաչել են Մեծ Հայքի անկախությունը: Ըստ համաձայնագրի՝ Հայոց գահի համար Պարթևաց արքունիքի առաջադրած թեկնածոփն, սկսած Տրդատից, պետք է հաստատեր Հռոմի կայսրը:
65-ին Տրդատն իր ընտանիքով և 3 հզ. հեծյալ շքախմբով մեկնել է Հռոմ, որ տեղ նրան թագադրել է Ներոնը: Տրդատ Ա-ն (66-88) վերադարձել է Հայաստան և սկզբնավորել Արշակունյաց արքայատոհմի հայկական ճյուղի իշխանությունը: Վերականգնել է տնտեսությունը, ծավալել շին. գործունեություն: Հռոմի հատկացրած խոշոր գումարը (200 մլն սեստերս = 500 մլն ֆրանկ) և Տրդատ Ա-ի հետ Հայաստան ուղարկած հունահռոմեական բազում արհեստավորները սոսկ կայսերական «պարգև» չէին, այլ ռազմատուգանք՝ հռոմեական զորքերի պատճառած վնասները փոխհատուցելու համար: Վերականգնվել են Արտաշատը, Գառնիի ամրոցը՝ Արեգ – Միհրի տաճարով: 72 և 75-ին Հայոց արքան հակահարված է տվել Կովկասից ներխուժած ալաններին:
Տրդատ Ա-ին հաջորդել է Սանատրուկ Բ-ն (88-110), որի մասին դրվատանքով է խոսում հույն պատմիչ Արիանոսը: Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ: Արածանիի ափին՝ Մշո դաշտում, հիմնել է նոր աթոռանիստ Մծուրք քաղաքը, նպաստել երկրում արհեստների զարգացմանն ու առևտրի ծաղկմանը: Ըստ Մովսես Խորենացու՝ Սանատրուկը Մեծ Հայքին է միացրել Օսրոյենե-Եդեսիայի թագավորությունը:
Սանատրուկից հետո Տրայանոս կայսեր (98-117) համաձայնությամբ 110-ին գահակալել է Պարթևաց Բակուր II թագավորի որդին’ Աշխադարը, որին առանց Հռոմի համաձայնության հաջորդել է նրա եղբայր Պարթամասիրը (113): Տրայանոսը, օգտագործելով այս առիթը, 114-ին մեծ բանակով Սատաղից (Փոքր Հայք) ներխուժել է Մեծ Հայք, գահընկեց արել Պարթամասիրին և սպանել: Տրայանոսի արկածախնդիր արշավանքի ձախողումից հետո Մեծ Հայքում Պարթևաց Խոսրով II արքայի աջակցությամբ թագավոր է հռչակվել Վաղարշ Ա-ն (117-144):
Տրայանոսին հաջորդած Հադրիանոսը (Ադրիանոս) Հայաստանից դուրս է բերել կայսերական, զորքերը՝ ճանաչելով Մեծ Հայքի թագավորության անկախությունը: Վաղարշի գահակալության տարիներն անցել են խաղաղ: Վերակառուցել է նախկին Վարդգեսավան գյուղաքաղաքը և իր անունով կոչել Վաղարշապատ՝ դարձնելով Արշակունյաց թագավորության երկրորդ մայրաքաղաքը:
Հիմևադրել է Վաղարշակերտ (Բագրևանդ գավառում, այժմ’ Ալաշկերտ) և Վաղարշավան (Բասեն գավառում) քաղաքները: Հռոմի կայսր Անտոնիոս Պիոսը 144-ին տապալել է Վաղարշ Ա-ին ու Մեծ Հայքի գահին կարգել Կոմմագենեի Երվանդյանների շառավիղ և Ասորիքի Եմեսա (Հոմս) քաղաքի թագավոր Սոհեմոսին (144-161 և 164-185), որի իշխանությունը պարթևների միջամտությամբ ընդհատվել է (161) Բակուր Արշակունու գահակալմամբ. հռոմեացիները նրան գահընկեց են արել ու տարել Հռոմ (163): Սոհեմոսը շարունակել է Վաղարշապատի կառուցապատումը, հովանավորել հելլեննիստական մշակույթը, իր արքունիքում ապաստան է տվել հույն բանաստեղծ և պատմագիր Յամբլիքոսին: Սոհեմոսի առաջին գահակալման պատվին Հռոմում թողարկվել է պղնձե շքադրամ’ Անտոնիոս Պիոսի ու Սոհեմոսի պատկերով:
Հռոմում տեղի ունեցող գահակալական կռիվների խառնաշփոթում Մեծ Հայքում գահ է բարձրացել Վաղարշ Ա-ի թոռ կամ եղբորորդի Վաղարշ Բ-ն (185-198): Նրա խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությունը, երկրում հաստատվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանգական թագավորական իշխանությունը: Կովկասյան հրոսակ ցեղերի դեմ կռիվներում զոհված Վաղարշ Բ-ին հաջորդած որդուն՝ Խոսրով Ա-ին (198-215), Հռոմի Կարակալլա կայսրը խաբեությամբ ձերբակալել է (215): Հայաստանում թագավոր հռչակված Խոսրովի որդու՝ Տրդատ Բ-ի (216-252) գլխավորությամբ հայերը ջախջախել և երկրից վտարել են Կարակալլայի ուղարկած զորքը: Վերջինիս հաջորդած Մակրինոս կայսրը թագ է ուղարկել Տրդատ Բ-ին: Հայ – հռոմեական դաշինքի վերականգնման առիթով կայսրը Տրդատին վերադարձրել է նրա մորը’ թագուհուն (հայրը վախճանվել էր բանտում), ավարը և Խոսրով Ա-ի կալվածքները’ Կապա- դովկիայում:
Ill դարի սկզբներին Իրանում պայքար է սկսվել պարթև Արշակունի և պարսից Սասանյան տոհմերի միջև: Ի պաշտպանություն դաշնակից պարթև Արշակունիների՝ Տրդատ Բ-ն արշավանքներ է ձեռնարկել 226-ին գահին տիրացած Սասանյան արքայատոհմի դեմ՝ հասնելով մինչև Տիզբոն, սակայն, չնայած որոշակի հաջողություններին, պարթև Արշակունիներին չի փրկել: Արտաշիր I Սասանյանի (226-240) առաջին ներխուժումը Հայաստան (228) ավարտվել է պարտությամբ: Որդին’ Շապուհ 1-ը (241-272), Հռոմեական կայսրության թուլացման ժամանակաշրջանում (III դ-ի կեսեր) հարձակվել է Տրդատ Բ-ի թագավորության վրա՝ ստիպելով նրան հեռանալ կայսրության սահմանները (252): Առժամանակ գահակալած Արտավազդից հետո Հայոց գահն անցել է Խոսրով Բ-ին:
260-ական թթ-ի կեսերից օտար գահակալների ժամանակների խառնաշփոթը Մովսես Խորենացին բնութագրել է որպես «ժամանակ անիշխանության»: Գահը զավթած Շապուհ l-ի որդու՝ Որմիզդ – Արտաշիրի (հետագայում՝ սասանյան արքա) իշխանության տարիներին պետական կրոն հռչակված մազդեականությունը (զրադաշտականություն) պարտագրելու նպատակով կործանել են հայոց հեթանոսական պաշտամունքի մի շարք սրբություններ: Ըստ ավանդության’ Խոսրով Բ-ին դավադրաբար սպանող Անակ պարթևի ընտանիքից փրկված երկու զավակներից կրտսերին՝ Գրիգորին (ապագա Գրիգոր Լուսավորիչը), դայակները փախցրել են Մաժակ-Կեսարիա, իսկ Խոսրով Բ-ի որդուն՝ Տրդատին՝ կայսեր արքունիք:
Մեծ Հայքի և Պարսկաստանի միջև առաջացած թշնամության հետևանքով հայ Արշակունիները կողմնորոշվել են դեպի Հռոմեական կայսրություն՝ ջանալով նրա աջակցությամբ դիմակայել ռազմատենչ Սասանյաններին: Տրդատը կրթվել ու դաստիարակվել է հռոմեական արքունիքում, տիրապետել է լատիներենին ու հունարենին: Վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը: Հաղթել է օլիմպիական խաղերում, աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, կայսրության մղած պատերազմներում:
Պարսից տերության դեմ Ավրելիանոսի հաղթական արշավանքին մասնակցած Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արմտյան Հայաստանի թագավոր (274-276): 287-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատին ճանաչել է Հայոց թագավոր (Տրդատ Գ Մեծ, 287-330): Վերջինս հռոմեական զորքի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Նախապես հյուսիսից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշնագրով (կնության է առել Ալանաց Աշխադար թագավորի դուստր Աշխենին)՝ Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298-ին Մծբինում կնքված հռոմեա – պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյաններն ստիպված հրաժարվել են «Հայաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տրդատ Գ-ի գահակալումը:
Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտված «Արտաշիսական սահմանները», անցկացրել Նոր աշխարհագիր, կարգավորել հարկային համակարգը ևն: Գահակալման առաջին տարիներին Դիոկղետիանոսի օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տեսնելով Հայաստանը պարսկական ոտնձգություններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով’ Գրիգոր Ա Լոաավորչին (302-325/326) կարգել է Հայոց եպիսկոպոսապետ’ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր, իշխանությանը ենթարկվելու կանոնակարգը:
Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309-379) հաջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին (հեթանոսամետ նախարարները միացել էին պարսկասեր ուժերին) և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա Աղվանքի Գարգարացվոց դաշտում հաղթականորեն ճակատամարտել հյուսիսային ցեղերի դեմ և պահպանել Հայաստանի միասնությունն ու արմատավորվող քրիստոնեությունը: Հռոմ. կայսրությունից ստանալով օգնա կան ուժեր’ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթ, մարտեր է մղել նաև պարսկ. զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները’ ըստ 64-ի Հռանդեայի պայմանագրի, քաղ. դաշինք կնքել Հռոմ. կայսրության հետ, ճնշել նախարարների անջատող, ձգտումները և ստեղծել կենտրոնացված հզոր պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավորի և քրիստոնեությունը տարածելու ու ամրապնդելու գործում վերապահել է նրան առաջատար դեր:
Տրդատ Գ Մեծին հաջորդած Խոսրով Գ Կոտակը (330-338) շարունակել է պետությունը կենտրոնացնելու և հզորացնելու հոր քաղաքականությունը: Ճնշել է ներքին խռովությունները, սրի քաշել Մանավազյան, Որդունի և Բզնունի նախարարական տոհմերին, վերամիավորել Շապուհ ll-ի սադրանքով ինքնուրույն դարձած Աղձնիքն ու Հայոց Միջագետքը, հակահարված հասցրել մազքթաց թագավոր Սանեսան – Սանատրուկի ոտնձգություններին: Անջատող, ձգտումները կանխելու նպատակով Խոսրով Գ-ն սահմանել է օրենք, ըստ որի՝ 1000 և ավելի զինվոր ունեցող նախարարները պարտավոր էին բնակվել մայրաքաղաքում՝ Հայոց արքունիքի անմիջական հսկողության ներքո: Կարճատև խաղաղության տարիներին ծավալել է շինարարական աշխատանքներ, հիմնել նոր մայրաքաղաք Դվինը, տնկել «Տաճար մայրի» և «Խոսրովակերտ» (պահպանվել է ցայժմ) անտառները՝ արգելոց-որսատեղիներով: Խաղաղությունը խաթարվել է 337-ին. Մծբինի պայմանագրով նախատեսված ժամկետը չլրացած’ պարսկական զորքերը ներխուժել են Մծբին և Վասպուրական: Սակայն Վանա լճի հյուսիս-արևելյան ափին՝ Առեստ ավանի մոտ, սպարապետ Վաչե Մամիկոնյանի հրամանատարությամբ հայկական 30-հազարանոց զորաբանակը ճակատամարտում ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը: Նույն թվականին կանխվել է նաև պարսիկների երկրորդ հարձակումը:
Խոսրով Գ Կոտակի մահից հետո նրա որդին’ Տիրանը (339-350), շարունակել է հոր քաղաքականությունը, սանձել է անջատամետ նախարարներին, սահմանափակել եկեղեցու ուռճացած կալվածքները, սպանել է (347) Գրիգոր Ա Լոաավորչի թոռանը’ Հուսիկ Ա Պարթևին, և կաթողիկոս կարգել Աղբիանոսյան հոգևոր, տոհմի ներկայացուցիչ Փառեն Ա Աշտիշատ- ցուն: 350-ին Շապուհ ll-ը մեծ բանակով ներխուժել է Մեծ Հայք, գերեվարել Տիրանին ու նրա ընտանիքը: Սակայն նույն թվականին հայ-հռոմ. միացյալ զորքը Բասեն գավառում գլխովին ջախջախել է պարսկ. ուժերին, Շապուհ ll-ին հարկադրել է կնքել հաշտության պայմանագիր և գերությունից ազատել Հայոց արքային: Տիրան արքայի կուրացման և գահաժառանգ Արտաշեսի’ բանտում սպանվելու պատճառով Մեծ Հայքի թագավոր է հռչակվել կրտսեր արքայազն Արշակ Բ-ն (350-368): Գահակալելով Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ’ նա չի դարձել նրանց կամակատարը և վարել է ինքնուրույն քաղաքականություն: Արշակ Բ-ի թագավորության առաջին տասնամյակում Հայաստանն ապրել է խաղաղությամբ, բարգավաճել և հզորացել է: Կաթողիկոս. աթոռը վերադարձվել է Գրիգոր Լուսավորչի տոհմին:
Ներսես Ա Մեծ (353-373) կաթողիկոսի և Արշակ Բ-ի նախաձեռնությամբ Տարոն գավառի Աշտիշատ գյուղում 354-ին գումարվել է Հայ եկեղեցու առաջին կանոնադիր ժողովը, ընդունվել են նաև հեթանոս. սովորույթների դեմ կանոններ, արգելվել են մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը ևն: Նրանց ջանքերով Հայաստանում բացվել են հիվանդանոցներ, կուսանոցներ, աղքատանոցներ, հյուրանոցներ, դպրոցներ: Արշակ Բ-ն վարել է նախարարներին համախմբելու, անհնազանդներին հպատակեցնելու քաղաքականություն: Արքունի բանակը մեծացնելու, թագավոր, իշխանությունն ամրապնդելու և նախարարներին թուլացնելու նպատակով Կոգովիտ գավառում կառուցել է Արշակավան արտոնյալ’ ապահարկ քաղաքը, սակայն ըմբոստ նախարարները Պարսկաստանի օգնությամբ կործանել են այն:
359-ին վերսկսվել է հռոմեա – պարսկական պատերազմը: Հայաստանի սահմանները վտանգվել են Պարսից կողմից, ուստի Արշակ Բ-ն ընդունել է Հռոմի հետ դաշնակցելու առաջարկությունը: Նա արշավանք է սկսել Հայոց Միջագետքը պարսիկներից ազատագրելու և Հուլիանոս կայսեր բանակին միանալու համար: Սակայն զոհված Հուլիանոսին հաջորդած Հովիանոսը, դավաճանելով Արշավին, 363-ին դաշնագիր է կնքել Շապուհի հետ և, չնայած կռվելու բավարար ուժեր ուներ, ընդունել է նրա առաջարկած ծանր ու ստորացուցիչ պայմանները: Համաձայն դաշնագրի, որը հռոմեացի պատմիչ և այդ պատերազմի մասնակից Ամմիանոս Մարկելինոսն անվանել է «ամոթալի», Հռոմը Շապուհի հետ գործարք է կնքել ի հաշիվ հայկ. տարածքների (Աղձնիք, Մոկք, Կորդուք, Շավդեք, Ռեհիմենե):
Ձերբազատվելով Հռոմից՝ Շապուհ II-ը արշավել է Հայաստան: Քառամյա պատերազմի (364-368) ընթացքում Արշակ Բ-ն անհավասար պայքարում պահպանել է Մեծ Հայքի սահմանները, իսկ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ հոների և ալանների դաշնակցությամբ նա նույնիսկ ասպատակել է Ատրպատականը: Շապուհը հարկադրված դադարեցրել է հարձակումներն ու դիմել նենգ միջոցների. Արշակ Բ-ի դեմ նախ հրահրել է Մերուժան Արծրունուն և Վահան Մամի- կոնյանին, ապա հաշտություն կնքելու պատրվակով մայրաքաղաք Տիզբոն է հրավիրել նրան: Հայոց թագավորին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին (Վահան Մամիկոնյանի եղբայրը) բանտարկել են Խուժիստան նահանգի Անհուշ բերդում: Շապուհի հրամանով Ար- շակին կուրացրել և տանջամահ են արել, իսկ Վասակին՝ մորթազերծել:
Պապի ընդգծված ազգային քաղաքականությունը հարուցել է հռոմեական արքունիքի դժգոհությունը. Հայոց արքան սպանվել է Վաղես կայսեր կազմակերպած դավադրության հետևանքով: Երկյուղելով հայ ժողովրդի ընդվզումից՝ կայսրը Հայոց թագավոր է ճանաչել Պապի մերձավոր ազգական, Հռոմում կրթված, օլիմպիական խաղերի հաղթող Վարազդատին (374-378), որը վարել է Հռոմի և Պարսկաստանի միջև խուսանավելու և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն: Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, սակայն, Պարսկաստանին դիմակայելու միջոց է համարել Մեծ Հայքում հռոմ. զորքերի կենտրոնացումը: Թագավորի և սպարապետի միջև տարաձայնությունները հանգեցրել են ողբերգ. վախճանի. Վարազդատը, Մուշեղ Մամիկոնյանին համարելով Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից ու Պապի սպանության հանցակից, 376-ին կազմակերպել է նրա սպանությունը և սպարապետությունը հանձնել իր դայակ Բատ Սահառունի նախարարին: 378-ին Մուշեղ Մամիկոնյանի ազգական Մանվելը պարտության է մատնել արքունի զորաբանակին և Վարազդատին հարկադրել փախչել Հռոմ: Մեծ Հայքի թագավոր է օծվել Պապի անչափահաս որդին՝ Արշակ Գ-ն (378-389)՝ սպարապետ Մանվել Մամիկոնյանի խնամակալությամբ: 378-ին վեստգոթերի դեմ Ադրիանա- պոլսի ճակատամարտում հռոմեական զորքերի կրած ծանր պարտությունից և Վազես կայսեր զոհվելուց հետո «բարբարոս» ցեղերի հարձակումները թուլացրել են Հռոմեական կայսրությունը և նրան զրկել Մերձավոր Արևելքում գործուն քաղաքականություն վարելու, Սասանյան Պարսկաստանի առաջխաղացումները կանխելու հնարավորությունից: Պարսկա – հռոմեական բանակցությունները հանգեցրել են 387-ի հաշտության պայմանագրի կնքմանը, որով Հայաստանը բաժանվել է նրանց ազդեցության ոլորտների: Մեծ Հայքի արևմտյան (հռոմեական) մասում գահակալել է Արշակ Գ-ն, իսկ արևելյան (պարսկական)՝մեծագույն մասում՝ Խոսրով Դ-ն (387-389): Արշակ Գ-ի մահից (389) հետո Հռոմը վերացրել է Հայկական թագավորությունը: 389-ին Մեծ Հայքը վերամիավորելու մեղադրանքով Սասանյանները տապալել ու բանտարկել են Խոսրով Դ Արշակունուն, աթոռազրկել Սահակ Ա Պարթև կաթողիկոսին: Սակայն բախվելով հայ ժողովրդի հուժկու դիմադրությանը’ Սասանյան Վռամ IV արքան (388-399) նույն թվականին հայկ. գահը և Հայոց մեծաց թագավոր տիտղոսը շնորհել է Խոսրով Դ-ի եղբորը’ Վաղարշին՝ նրան տալով նոր՝ Վռամշապուհ անունը (Վռամ IV-ի և նրա հայր Շապուհ IV-ի անուններով):
Վռամշապուհը (389-414), օգտվելով Պարսկաստանի և Հռոմի միջև ստեղծված քաղաքական հավասարակշռությունից, բարեկամական կապեր է հաստատել նրանց հետ, նպաստել երկրի բարգավաճմանը, հատկապես ազգային կրթության զարգացմանն ու մշակույթի բուռն վերելքին, որոնցով սկզբնավորվել է հայոց ոսկեդարը: Վռամշապուհի հոգածությամբ Հայոց կաթողիկոսական աթոռին վերահաստատվել է Սահակ Ա Պարթևը: Նա կարգավորել է Հայոց նոր Գահնամակը՝ նախարարությունների տեղերն ու պաշտոնները կառավարման նվիրապետ, համակարգում: Համոզվելով, որ անհնարին է օտարալեզու (հունական, ասորական, պարսկ.) դպրոցներով ու գրերով զարգացնել ազգ. կրթությունը, գիտությունը և մշակույթը, Վռամշապուհը և Առավան հազարապետն աջակցել են Սահակ Ա Պարթևին ու Մեսրոպ Մաշտոցին’ ստեղծելու հայոց նոր գրեր և բացելու ազգ. դպրոցներ:
Վռամշապուհի մահից հետո նրա որդու՝ Արտաշեսի մանկահասակության պատճառով հայ նախարարների պահանջով 414-ին կրկին թագավորել է բանտարկությունից ազատված Խոսրով Դ-ն, որն 8 ամիս անց մահացել է: Օգտվելով պատեհ առիթից’ Պարսից Հազկերտ I արքան, հայ նախարարների կամքին հակառակ, 416-ին Հայոց գահը հանձնել է իր որդի Շապուհին: 419-ին Տիզբոնում Շապուհի և հոր սպանվելուց հետո Սասանյան Վռամ V Գոռ (421-439) արքան Վռամշապուհի որդի Արտաշես Գ (Արտաշիր) Արշակունուն հարկադրված ճանաչել է Հայոց թագավոր (422-428), իսկ սպարապետ Համազասպ Մամիկոնյանի որդի Վարդան Մամիկոնյանին՝ սպարապետ (422-451): Միևնույն ժամանակ Վռամ V Գոռը պարսկասեր նախարարներին հրահրել է Արտաշես Գ-ի դեմ, նրանց պահանջով և կեղծ ամբաստանությամբ 428-ին տապալել է նրան և Արևելյան Հայաստանը դարձրել Պարսից տերության վարչաքաղաքական միավոր՝ մարզպանություն: