Բաժանված լինելով Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև՝ հայ ժողովուրդը վերապրեց իրար հակասող երկու քաղաքակրթությունների հակամարտությունը, հասարակական և տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները:
Ցարական և սուլթանական կառավարություները գործում էին Հայաստանում իրենց պետական շահերից ելնելով և հայության համար ծանր հետևանքներով:
Դեռ XIX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում արտաքին միջամտությամբ սկսված որոշ բարեփոխումները երկար կյանք չունենցան և արդեն դարավերջին թուրքաբնակ հայությունը զգաց այլատյացության քաղաքականության դառը դրսևորումները:
Ռուսական կառավարությունն Անդրկովկասի վարչական բաժանումը կատարելիս հաշվի չէր դառնում ժողովուրդների պատմական տարածքներն ու անվանումները, ազգային առանձնահատկությունները: 1867-ի դեկտեմբերի 9-ի օրենքով’ երկրամասը վերաբաժանվել է 5 նահանգի’ Քութայիսի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի: Արևելյան Հայաստանի մեծ մասը մտել է Երևանի, մնացած մասը’ Ելիզավետպոլի և Թիֆլիսի նահանգների մեջ: 1874-ին Երևանի նահանգը բաժանվել է 7 գավառի’ Երևանի, էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի, Նախիջևանի, Սուրմալուի և Շարուր-Դարալագյազի, իսկ 1878-ին Ռուսաստանին անցած Կարսի մարզը’ 4 շրջանի կամ օկրուգի’ Կարսի, Կաղզվանի, Օլթիի և Արդահանի: Այդպիսով’ Արևելյան Հայաստանի մեծ մասն ընդգրկվել է Երևանի նահանգի ու Կարսի մարզի մեջ, փոքր մասը’ Զանգեզուրի, Ղարաբաղի և Ղազախի գավառները’ Ելիզավետպոլի նահանգի, իսկ Ջավախքն ու Լոռին’ Թիֆլիսի նահանգի մեջ: Այսրկովկասի ու Արևելյան Հայաստանի վարչական այս բաժանումը պահպանվել է մինչև 1918-ը:
XIX դ-ում թուրքական կառավարությունը Արևմտյան Հայաստանում մի քանի անգամ կատարել է վարչականբաժանում այնպես, որ հայերը նահանգներում բացարձակ մեծամասնություն չկազմեն: 1834-ին ԱրևմտյանՀայաստանը բաժանվել է էրզրումի (Կարին), Ավազի (Սեբաստիա), Դիարբեքիրի և Խարբերդի վիլայեթների (նահանգ), 1848-ին Կիլիկյան Հայաստանում Մարաշի վիլայեթը միացվել է Ադանայի վիլայեթին: 1865-ին Արևմտյան Հայաստանի մի մասը մտել է էրզրումի (էրմենիստան անվամբ), մնացած մասերը’ Սվազի և Դիարբեքիրի վիլայեթների մեջ: 1886-ին Արևմտյան Հայաստանը բաժանվել է էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Դերսիմի, Բիթլիսի (Բաղեշ), Վանի, Հեքյարիի ու Սվազի, իսկ 1895-ին’ Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Ավազի և էրզրումի նահանգների: Վանի նահանգը բաժանված էր 2′ Վանի և Հեքյարիի, Բիթլիսի նահանգը’ 4′ Բիթլիսի, Գենչի, Մուշի և Սղերդի, Դիարբեքիրի նահանգը’ 3′ Դիարբեքիրի, Արղնի-Մադենի և Սարդինի, էրզրումի նահանգը’ 3′ էրզրումի, Բայազետի և Երզնկայի, Խարբերդի նահանգը’ 3′ Խարբերդի, Դերսիմի և Մալաթիայի, Ավազի նահանգը’ 4′ Ավազի, Ամասիայի, Գարահիսարի և Թոքատի (Եվդոկիա) գավառների, 6 նահանգներն զբաղեցնում էին 270 200 քառ.կմ տարածություն: Կիլիկյան Հայաստանը բաժանված էր Ադանայի և Հալեպի նահանգների մեջ:
XIX դ-ի 2-րդ կեսին հայերը համեմատաբար հավաք ապրում էին ողջ Հայկական լեռնաշխարհում, սակայն մեծ թվով հայեր ապրում էին նաև հայրենիքից դուրս: 1877-78-ի տվյալներով’ աշխարհում հաշվվում էր շուրջ 5,2 միլիոն հայ: 1897-ին Ռուսական կայսրությունում ապրում էր 1.173.096 հայ, որից 441 hաqարը’ Երևանի, 292.188-ը’ Ելիզավետպոլի, 196.189-ը’ Թիֆլիսի, 52.233-ը’ Բաքվի նահանգում, 73.406-ը’ Կարսի մարզում, 24.043-ը’ Քութայիսի նահանգում և Բաթումի մարզում, մյուսները’ կայսրության այլ վայրերում: Պատմ. հանգամանքների բերումով’ Արևելյան Հայաստանում ապրում էին նաև ռուսներ, թաթարներ, քրդեր և այլ ժողովուրդներ: Կապիտալիզմի զարգացման հետևանքով գյուղական բնակչութան մի մասը տեղափոխվել է քաղաք: 1886-97-ին Երևանի նահանգում քաղաքային բնակչությունն աճել է 44,7 %-ով, գյուղականը’ 17,7 %-ով: 1897-ին Երևանում բնակվում էր 29.033, Ալեքսանդրապոլում’ 32.018, Նոր Բայազետում’ 8.705 մարդ: Արևելյան Հայաստանում բնակչության հարաբերական մեծամասնությունը (շուրջ 10 %-ը) քաղաքաբնակ էր: 1897-ի տվյալներով’ Երևանի նահանգի քաղաքային բնակչության ավելի քան 58 %-ը հայ էր: Հայերը հարաբեր. մեծամասնություն էին կազմում նաև Կովկասի մի շարք քաղաքներում, միջին համամասնությունը մոտավորապես այսպիսին էր’ հայեր’ 21,4 %, թաթարներ’ 11,8 %, վրացիներ’ 9,2 %:
1876-ի տվյալներով՝ Օսմ. կայսրությունում բնակվում էր 3 միլիոն հայ, որից 400 հզ-ը’ Կ. Պոլսում և Բալկաններում, 600 հզ-ը’ Փոքր Ասիայում և Կիլիկյան Հայաստանում, 670 հզ-ը’ Փոքր Հայքում և Կեսարիայի շրջանում, 1.330 միլիոն-ը’ Մեծ Հայքի’ թուրքական տիրապետության տակ գտնվող մասում: Սուլթանական կառավարության հայահալած քաղաքականության պայմաններում Արևմտյան Հայաստանի բնակչությունը դանդաղ է աճել, իսկ բռնի մահմեդականացման և 1890-ական թթ-ի աբդուլհամիդյան կոտորածներից հետո նրանց թիվն զգալիորեն նվազել է: Այդուհանդերձ, XIX դ-ի վերջին Արևմտյան Հայաստանում հայերը կազմել են բնակչության հարաբերական, իսկ առանձին շրջաններում’ բացարձակ մեծամասնությունը. Վանի շրջանում’ 74 %-ը, Բուլանըխում’ 67 %-ը, Մոկքում’ 63 %-ը, Արճեշում’ 64 %-ը, Ադլջևազում’ 60 %-ը, Մուշում’ 62 %-ը, ևն:
ԱրևմտյանՀայաստանի տարածքում ապրում էին նաև քրդեր, թուրքեր, ասորիներ, հույներ, պարսիկներ, հրեաներ, չեչեններ, չերքեզներ և այլ ժողովուրդներ, որոնք տարբեր ժամանակներում ներթափանցել էին այնտեղ:
Արևմտյան Հայաստանը XIX դարի կեսերին
Փարիզի կոնֆերանսի շրջանակներում Անգլիան, Ֆրանսիան և Ավստրիան Թուրքիայից պահանջել են կենսագործել 1839-ին հռչակած բարեփոխումները: 1856-ին սուլթանական կառավարությունը հրատարակել է բարեփոխումների մասին նոր հրովարտակ’ «Հաթթը հումայունը» (կայսերական գիր), որը լրացուցիչ արտոնություններ (հոգևոր խորհուրդներ ընտրելու իրավունք ևն) է խոստացել քրիստոնյաներին: Վարչական ոլորտում նախատեսվել է բարեփոխում’ նահանգային մեջլիսներում (խորհուրդ) մահմեդական ու ոչ մահմեդական համայնքների ներկայացուցիչների ազատ ընտրություն: Խոստացել են դադարեցնել հարկերի ու տուրքերի գանձման չարաշահումները, վերացնել կապալային վարձակալումը և անցնել հարկերի ուղղակի գանձման համակարգի: Բոլոր հպատակներին, առանց դավանանքի խտրության, թույլատրվել է նշանակվել պետական ծառայության, ընդունվել զինվորական կամ քաղաքացիական վարժարաններ ևն: Թանզիմաթի շրջանակներում 1858-ին ընդունվել է հողային օրենքը, 1867-ին՝ վիլայեթների մասին կանոնադրությունը, 1869-ին՝ քաղաքացիական օրենսգիրքը:
1858-ի հողային օրենսգիրքը սահմանել է հողերի 5 կարգ՝ մասնավոր, պետական, մզկիթապատկան (վանքապատկան), համայնական և անօգտագործելի: 1830- 1840-ական թթ-ին, երբ վերացվել են դերբեյությունները (կիսանկախ գավառներ’ մահմեդականների կառավարմամբ), Արևմտյան Հայաստանում նշանակալիորեն աճել է ազատ գյուղացիների թիվը: Սակայն թե’ մահմեդ. և թե’ հայ հողատերերը կամ նրանց ժառանգները, օգտվելով 1858-ի հողային օրենքից ու կառավարության հովանավորությունից, կրկին իր հողերը, կիսաճորտային կախման մեջ է ընկել հողատերերից: Տարոնում, Վասպուրականում քուրդ բեկերը, իրենց հայտարարելով գյուղացու «պաշտպան», հարկադրել են նրանց դրա դիմաց կատարել ծանր աշխատանք:
Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն էր: Արտահանվել են հացահատիկ, չոր մրգեր, անասուններ, բուրդ, կաթնամթերք:
XIX դ-ի 30-50-ական թթ-ին կայսրությունում եղել են 40-ից ավելի հայկական և հայաբնակ քաղաքներ, որտեղ բնակվել է շուրջ 350 հազար հայ: Զարգացած էր մանուֆակտուրային արտադրությունը: Սակայն որոշ քաղաքներ (Բայազետ, Կարին, Բալու, Մուշ, Գյումուշխանե ևն), կտրված լինելով առևտր. մայրուղիներից, ինչպես նաև Ադրիանապոլսի պայմանագրին (1829) հաջորդած հայերի արտագաղթի հետևանքով զրկվելով հայ բնակչության զգալի մասից, անկում են ապրել: Արհեստագործության կարևոր կենտրոններ էին Վանը, Կարինը, Եվդոկիան, Բաղեշը, Երզնկան, Արաբկիրը, Խարբերդը ևն: Վանը և Բաղեշն ունեցել են տեքստիլ ձեռնարկություններ: XIX դ-ի կեսից հայ արհեստավորներն ու արդյունաբերողները, չդիմանալով օտարերկրյա մրցակցությանը, սնանկացել են և քայքայվել: Արևմտահայերի հաս – քաղաքական, մշակութային կյանքում անգնահատելի դեր է խաղացել կայսրության մայրաքաղաք Կ. Պոլիսը, որտեղ ապրել է ավելի քան 200 հազար հայ: Այստեղ էին Թուրքիայի հայոց պատրիարքարանը և սուլթան, արքունիքում որոշակի կշիռ ունեցող հայ մեծահարուստների ամիրայական դասը: 1842-ից վերջինիս է հանձնվել հարկերի գանձման ապահովումը Օսմ. կայսրության ասիական և եվրոպական նահանգներից: Արքունի մանուֆակտուրաները նույնպես հիմնականում ամիրայության տնօրինության տակ էին:
1856-ի «Հաթթը հումայունը» պայմաններ է ստեղծել բուրժուական միջավայրից ելած հայ էֆենդիների դասի առաջացման համար: Նրանք պետական տարբեր պաշտոններ են վարել և նշանակալի դեր խաղացել արևմտահայության հասարակական կյանքում, օր.՝ Պողոս Արապյանն ստեղծել է թուրքական գրեր (Արապյան գրեր): Թանզիմաթից հետո ուժեղացել է էսնաֆությունների պայքարն ազգային գործերի տնօրինմանը մասնակցելու ձեռք են բերել տիրույթներ և ամրապնդել իրենց իշխանությունը գյուղացիության նկատմամբ: Հայ գյուղացին, կորցնելով իրավունքի, պատրիարքների ու ամիրաների առանձնաշնորհումները վերացնելու համար: Թանիզմաթը նպաստել է Արմ. Հայաստանում և Կ. Պոլսում հայ հաս-քաղ. կյանքի աշխուժացմանը: 1844-ին Մատթեոս պատրիարքի արտոնագրով ստեղծվել է Ազգային ժողովը (Կ. Պոլսի հայկական համայնքի ներքին գործերը կարգավորող մարմին), 1847-ին’ Ազգային հոգևոր (կրոնական գործերը տնօրինող, 14 հոգևորականից բաղկացած) և Գերագույն (կրթական ու մշակութային գործերը տնօրինող, 20 աշխարհականից կազմված) ժողովները, որոնց նպատակը պատրիարքի և ամիրաների գործունեությունը սահմանափակելն էր: Արհեստավորներն իրավունք են ձեռք բերել մասնակցելու ազգային գործերի տնօրինմանը: Այնուհետև, 1848-ի Ֆրանսիական հեղափոխության գաղափարների ազդեցությամբ մի խումբ հայ երիտասարդներ պայքար են ծավալել ազգային ներքին գործերի կառավարումը ժողովրդականացնելու ուղղությամբ:
1853-ին կազմված Ուսանողական խորհուրդը [նահապետ Ռուսինյան, Գրիգոր Օտյան, Նիկողոս Պալյւսն, Սերովբե Վիչենյան (Սերվիչեն) և ուր.] մշակել է արևմտահայ կրոնական, ազգային, մշակութային և հասարակական կյանքի վերաբերյալ կանոնադրություն (1857), որի շուրջ պայքար է ծավալվել առաջադիմականների ու պահպանողականների միջև: 1860-ի մայիսի 24-ին կանոնադրությունն ընդունվել է «Ազգային սահմանադրություն» անվամբ: 1863-ի մարտի 17-ին սուլթան, կառավարությունը վավերացրել է այն’ 150 հոդվածից թողնելով 99-ը: Արևմտահայերի ներքին գործերը վարելու համար կազմվել են Ազգային ժողով (օրենսդիր մարմին), Ազգային կենտրոնական վարչություն (գործադիր մարմին), Ազգային կրոնական ժողով (հոգևոր գործերը տնօրինող մարմին), Քաղաքական ժողով (աշխարհիկ գործերը տնօրինող մարմին): Ստեղծվել են նաև ուսանողական, տնտեսական, դատաստանային, վանքերի, թաղային և այլ խորհուրդներ: Սահմանադրությամբ որոշվել են ընտրության կարգը, իրավունքներն ու պարտականությունները: Ընտրելու իրավունք ունեցել են 25, ընտրվելու իրավունք’ 30 տարին բոլորած տղամարդիկ: «Ազգային սահմանադրությունը», որը դրական դեր է կատարել արևմտահայ կյանքում, 1896-ին արգելվել է Աբդուլ Համիդ II սուլթանի (1876-1909) հրամանով:
XIX դ-ի վերջերին կայսրությունում սաստկացել են ազգային ճնշումն ու հալածանքները. կառավարությունն սկսել է վարել բացահայտ հայահալած քաղաքականություն: Հայերին ձուլելու տարերային գործելակերպը դարձել է պեական քաղաքականություն: Մահմեդականացումն իրականացվել է և’ ուղղակի, և’ տնտեսական հարկադրանքով:
Թուրքական կառավարությունը, չհանդուրժելով հայկական կիսանկախ իշխանությունների գոյությունը, XIX դ-ի 20-ական թթ- ից հետևողականորեն իրագործել է դրանք վերացնելու քաղաքականություն: Մարաշի փաշայության մեջ էր մտնում Լեռնային Կիլիկիայի Զեյթուն (Ուլնիա) գավառը, որտեղ բնատնտեսության պայմաններում ապրել է 35-40 հզ. հայ, որից 17 հազարը՝ Զեյթուն քաղաքում: Մինչև XIX դ-ի սկիզբը զեյթունցիները բազմիցս հակահարված են տվել թուրքերի հարձակումներին. 1829,1832,1841,1847,1856, 1858, 1860-ին տապալել են Ձեյթունն ընկճելու նրանց փորձերը: 1862-ին Մարաշի Ազիզ փաշան զեյթունցիներից պահանջել է վճարել մի քանի տարվա հարկ: Ի պատասխան իր ապօրինի պահանջի մերժման’ հուլիսին նա 10-հազարանոց զորքով մտել է Զեյթունի գավառ, կողոպտել ու այրել մի քանի հայկ. գյուղեր, օգոստոսինին պաշարել Զեյթուն քաղաքը: Զեյթունցիները 5-6 հզ. հոգով, հնատիպ հրացաններով և հնարավոր այլ միջոցներով դիմել են ինքնապաշտպանության, որը գլխավորել են 4 տանուտերերը’ Յաղուբյանը, Շովրոյանը, Սուրենյանը և Ենիտունյանը: Օգոստոսի 2-ի առավոտյան Ազիզ փաշայի զորքերը մի քանի ուղղություններով գրոհել են քաղաքը: Զեյթունցիները, այդ թվում’ կանայք և ծերեր, միահամուռ ուժերով դիմադրել են թշնամուն: Սխրանքներ են գործել Մարկոս Թաշճյանը, Մահտեսի Գրիգորը և ուր.: Զեյթունի ձորում ծուղակն ընկած թշնա մու զորքից ավելի քան 750 զինվոր սպանվել է, իսկ մյուսները խուճապահար փախուստի են դիմել: Ձեյթունցիներն այդ ձորն անվանել են Կոտորածի ձոր: Հետ են մղվել թուրքերի բոլոր գրոհները. 2 հզ. թուրք է սպանվել, իսկ մյուսները, թողնելով իրենց ունեցած 2 հրանոթը, փախուստի են դիմել:
Պարտության պատճառով պաշտոնանկ արված Ազիզ փաշային փոխարինել է իր դաժանությամբ հայտնի Աշիր փաշան: Սակայն Կ. Պոլսի հայոց պատրիարքի և Ֆրանսիայի դեսպանի միջամտությամբ նոր արշավանք տեղի չի ունեցել: Զեյթունի վերնախավի ներկայացուցիչները համաձայնել են Ֆրանսիայի օգնության դեպքում նույնիսկ կաթոլիկություն ընդունել: Թուրքական կառավարությունը և հայոց պատրիարքը, վախենալով զեյթունցիների’ կաթոլիկություն ընդունելու և Ֆրանսիայի ազդեցության տակ ընկնելու վտանգից, դիմել են փոխզիջման: Ուղարկվել է քննիչ-հանձնաժողով, կնքվել է հաշտություն:
1865-ից Զեյթունում նշանակվել է թուրք կառավարիչ’ կայմակամ: Զեյթունցիները կորցրել են իրենց կիսանկախ վիճակը և պարտավորվել հարկ վճարել, սակայն համայնքի ներքին գործերում պահպանել են ինքնուրույնությունը