Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն իր բացասական ազդեցություն է ունեցել հայկական կրկեսի վրա: Տարիների ընթացքում ոչ միայն պակասել է Երևանի պետական կրկեսի խաղացանքը, այլ` 2014 թվականին այն զրկվեց շենքից` վերակառուցման նպատակով:
Միաժամանակ` 1990-ականներից առավել ընդլայնվել է կապը արտասահմանյան կրկեսների հետ. փոխադարձ հյուրախաղերով ելույթներ էին ունենում հայ և օտար կրկեսների արտիստները: Հայկական արդի կրկեսը փորձում է պահպանել խորհրդային տարիների ավանդույթները, միաժամանակ` փոխառնելով նաև միջազգային փորձը:
Աշխարհի տարբեր կրկեսներում հանդես են գալիս բազմաթիվ հայ արտիստներ` կենդանավարժներ Միխայիլ Բաղդասարովը, Տիգրան Հակոբյանը, Գենադի Մինասովը, Արկադի Գարեգինյանը, լարախաղաց Հրաչյա Խաչատրյանը, էկվիլիբրիստ Վարդան Վարդանյանը, ծաղրածուներ Գագիկ Ավետիսյանը, Գևորգ Գրիգորյանը, Արգամ Մարգարյանը, Զորիկ Համբարձումյանը, օդային մարմնամարզուհի Գայանե Յորդանյանը:
Երևանի կրկեսում են աշխատել ծաղրածուներ Վիլեն Մելիքջանյանը, Էդվարդ Հակոբյանը, Անտոն Փիլոսյանը և ուրիշները:
Մինչև նոր շենքի կառուցումը` Երևանի պետական կրկեսը մատնված է միայն շրջագայությունների: Պարբերաբար կրկեսային ներկայացումներ են լինում Հայատանի Հանրապետության և Արցախի վարչական շրջկենտրոններում, համայնքներում: Հայ արտիստները պարբերաբար հանդես են գալիս համապետական տոնակատարությունների ծրագրերում:
Օձերով վարժեցնող
Արթուր Սիսակյան
Ծաղրածու Գոշա
Ծաղրածուներ Վինտիկն ու Շպունտիկը
Իլյուզիոնիստներ
Գ.Գինոսյանի անվան դպրոցի հաշվետու ներկայացում