Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով:
Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Մարզպետները օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում են հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում:
Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետներն իրականացնում են մարզպետարանների աշխատակազմերի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով:
Մարզպետները համակարգում են ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից:
Մարզպետի պաշտոնը հայեցողական է: Նա հաշվետու և պատասխանատու են կառավարության առջև:
Մարզ | Տարածքի մակերես /կմ²/ |
Մասնաբաժինը ՀՀ բնակչության մեջ /%/ | Բնակչության խտություն (մարդ/կմ) |
Քաղաքային համայնքներ | Գյուղական համայնքներ | Մարզկենտրոններ |
---|---|---|---|---|---|---|
Արագածոտն | 1,242 | 4.4 | 45.5 | 3 | 111 | Աշտարակ |
Արարատ | 2,090 | 8.6 | 122.8 | 4 | 93 | Արտաշատ |
Արմավիր | 2,086 | 8.8 | 212.5 | 3 | 94 | Արմավիր |
Գեղարքունիք | 2,680 | 7.8 | 56. | 5 | 54 | Գավառ |
Կոտայք | 3,799 | 8.4 | 120 | 7 | 60 | Հրազդան |
Լոռի | 5,349 | 7.8 | 56.7 | 8 | 65 | Վանաձոր |
Շիրակ | 4,506 | 8.3 | 87.0 | 3 | 116 | Գյումրի |
Սյունիք | 2,756 | 4.7 | 30.5 | 7 | 102 | Կապան |
Վայոց ձոր | 2,704 | 1.7 | 21.2 | 3 | 41 | Եղեգնաձոր |
Տավուշ | 2,308 | 4.3 | 45.2 | 4 | 57 | Իջևան |
Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է, թեև տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Իսկ ամենափոքրը Արմավիրի մարզն է: Լոռու մարզն առաջին է բնակչության թվով: Վայոց Ձորի մարզը աչքի է ընկնում բնակչության ոչ միայն ամենափոքր բացարձակ թվով, այլև ամենացածր խտությամբ ՀՀ-ում: Կոտայքի մարզը միակն է, որն արտաքին սահման չունի հարևան երկրներից որևէ մեկի հետ: Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները: