Հայաստանը, հին ժամանակներից լինելով քաղաքակրթության բնօրրաններից մեկը, եղել է եվրոպական ու արևելյան քաղաքակրթությունների շփման, փոխհադորդակցության և փոխազդեցության կենտրոնում: Հայ ժողովուրդը, շփվելով տարրեր քաղաքակրթությունների հետ՝ պահպանել ու զարգացրել է իր ինքնատիպ մշակույթը, ազգային նկարագիրն ու գոյակերպր: Դրա շնորհիվ հայությունը հազարամյակների միջով հասել է մարդկության պատմության արդի փուլին:
Հայոց կամ հայ ժողովրդի պատմությունը հայ էթնոսի հինգհազարամյա պատմությունն է: Հայոց պատմության բովանդակային առանցքը կազմել է նաև հայկական պետականության պատմությունը, որը սերտորեն կապվում է նույն քաղաքակրթական խնդիրների հետ:
Ժամանակագրական առումով հայոց պատմությունը բաժանվում է մի քանի դարաշրջանների.
Հնագույն շրջան – հնագույն ժամանակներից մինչև Վանի թագավորության անկումը (մինչև մ.թ.ա VI դար)
Հին շրջան – Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոն (մ.թ.ա VI դարից IV դար)
Միջնադար – քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը (IV դարից XVII դար): Հայ պատմագրության մեջ ընդունված պարբերազման համաձայն, միջնադարը երեք փուլի է բաժանվում՝ վաղ միջնադար (IV դ – IX դ. կեսերը). զարգացած միջնադար (IX դ. կեսերից – XIV դ. վերջը). ուշ միջնադար (XV դ. – XVII դ. կեսեր):
Նոր շրջան – սկսվում է հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը (XVII դարից 1918 թվական)
Նորագույն շրջան – ընդգրկում է Հայաստանում հանրապետության, ինչպես նաև ԼՂՀ պատմությունը (1918 թվականից մեր օրերը)
Երկրագործական մշակույթի հետագա զարգացումը, տոհմացեղային կարգերի անկումը, ռազմական ավագանու դիրքերի ամրապնդումը, քաղաքային կյանքի ձևավորման իրողությունը մ.թ.ա. III հազարամյակում հանգեցնում են Հայկական լեռնաշխարհում առաջին պետական կազմավորումների ձևավորմանը: Հնդեվրոպական մայր Ժողովրդից անջատված հայալեզու ցեղամիավորումների հենքի վրա այդ կազմավորումները միավորվում են և մ.թ.ա I հազարամյակի սկզբին հանդես է գալիս համահայկական առաջին պետությունը՝ Վանի կամ Արարատյան թագավորությունը (Ուրարտու): Այս ամենը հաստատվում է հնագիտական, լեզվաբանական, ազգագրական, բանահյուսական, սեպագրական, մարդաբանական և այլ աղբյուրներով: Վանի թագավորության գոյության ընթացքում (մ.թ.ա. IX VII դդ.) Հայաստանում ստեղծվում է Հին աշխարհի՝ պետական մակարդակի հասցված քաղաքակրթական հզոր մի հենր, որի վրա հետագայում առաջանում են հին հայկական մյուս թագավորությունները՝ Հայկազուն Երվանդյան, Արտաշեսյան և Արշակունյաց:
Հին և միջին դարերում արիաբար պաշտպանելով հայրենիքը, պահպանելով ազգային արժեքներն ու ստեղծելով նորերը՛ հայ ժողովուրդը շարունակեց քաղաքակրթական իր ընթացքը՝ արքայական ու իշխանական տների ու Հայ առաքելական եկեղեցու առաջնորդությամբ և հովանավորությամբ:
Դարեր շարունակ հայ ժողովուրդը դիմակայել է արտաքին վտանգների ոչ միայն ռազմական ուժով, այլև հոգևոր մշակութային արժեքներով՝ աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակելով (301 թ.) և Մաշտոցյան գրերի գյուտով (405 թ.): Մեծ Հայքի Արշակունյաց հարստության անկումից (՛428 թ.) հետո պետականության կրողն է մնում հայոց նախարարական համակարգը: Հայ ժողովուրդը մի բանի դար շարունակ աննկուն պայքար մղեց օտար զավթիչների դեմ: Արդյունքում 885 թ. վերականգնվեց հայկական պետության՝ ի դեմս Բագրատունյաց թագավորության: Սակայն Բագրատունիների թագավորության ամբողջականությունը երկար չտևեց։ Այն տրոհվեց ոչ մեծ թագավորությունների՝ , ինչը նպաստավոր հանգամանք եղավ թշնամական Բյուզանդիայի համար.։ Շուրջ 20 տարի տևած պայքարից հետո 1045 թ.-ին Բագրատունիների թագավորությունը կործանվեց։
Հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել իր պետականությունը Հայկական լեռնաշխարհից դուրս՝ Կիլիկիայում (1080-1375թթ): 1198 թ-ին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի Հայկական Թագավորության։ Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։
XI դարից նուն Հայաստանը շարունակաբար ենթարկվեց տարբեր վաչկատուն ցեղերի (սելջուկներ, մոնղոլներ, թուրքմեններ ևն) ներխուժումների և ավերածությունների: Հայ ժողովրդի համար առավել ճակատագրականն էր XVI-XVII դարերում Օսմանյան և Սեֆիդյան կայրությունների միջև կռվախնձոր դառնալը:
Հայ ժողովուրդը XVII դ. կեսերին պատմության նոր դարաշրջան է թևակոխում օտար տիրապետության դեմ ազատագրական պայքարի վերելքով, որի գլուխ կանգնած էր Հայ առաքելական եկեղեցին Ազատագրական շարժման մեջ նոր փուլ է սկսվում XVII! դ. սկզբին, երբ ազգային գործիչ Իսրայել Օրին փորձում է հայկական պետականության վերականգնման գաղափարը կապել Ռուսաստանի օժանդակության հետ:
Օտար տիրապետության դեմ պայքարի կենտրոններ են դառնում հայկական պետականության բազմաթիվ հատկանիշներ կրող Սյունիքի ու Արցախի մելիքությունները ու սղնախները: Դրանց հետագա ամրապնդումը 1720-1740 ական թթ. հանգեցնում է Հայաստանի այդ տարածքում որոշակի ժամանակով հայոց պետականության վերականգնմանն ու միջազգային ճանաչմանը:
XVIII դ. վերջին քառորդին հայ գործիչները մշակում են Ռուսաստանի օգնությամբ հայկական պետականությունը վերականգնեի! ինքնատիպ ծրագրեր: Հնդկահայ գործիչ Շահամիր Շահամիրյանն առաջ է քաշում ժամանակի համար խիստ առաջադիմական մի նախագիծ, ըստ որի՛ ապագա Հայաստանը պետք է դառնար հանրապետական վարչակարգ ունեցող սահմանադրական երկիր:
XIX դ. սկզբին Անդրկովկասում իր ծավալապաշտական քաղաքականությունն է սկսում իրագործել Ռուսաստանը: Հայ ժողովուրդը պարսկական և թուրքական տիրապետությունից իր ազատագրության հույսերը կապելով նրա հետ, Պարսկաստանի ր Օսմանյան կայսրության դեմ պատերազմներում բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում ռուսական զորքերին: Սակայն Արևելյան Հայաստանը գրավելուց հետո ցարական արքունիքը մոռացության է տալիս Հայաստանի ազատագրության ծրագրերը:
Այդուհանդերձ. ի տարբերության արևելահայության, որը ռուսական տիրապետության պայմաններում ստանամ է կյանքի ապահովության որոշ երաշխիքներ, արևմտահայությունն օսմանյան գերիշխանության տակ շարունակում է ենթարկվել ազգային, կրոնական ու սոցիալական ծանր հալածանքների: XIX դ. վերջին քառորդին հայ հասարակական քաղ արա կան կյանքի գխավոր առանցքն է կազմում 1878 թ. Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով ամրագրված հայկական բարեփոխումների խնդիրը. որը միջազգային դիվանագիտության մեջ ստանում է «Հայկական հարց» անվանումը:
Հայ հասարակությունը, Հայկական հարցն ընկալելով որպես արևմտահայության ազատագրության խնդիր, հետզհետե իր ողջ ներուժը ուղղում է դրա իրագործմանը: Ստեղծվում են ազատագրական խմբակներ ու ազգային կուսակցություններ. ծավալվում է հայդուկային ազատագրական շարժումը: Հայկական հարցի միջազգայնացումն իր բարերար ազդեցությունն է թողնում XIX դ. վերջին և XX դ. սկզբին հայ մշակույթի նոր ու բազմակողմանի վերելքի վրա:
Սակայն օսմանյան իշխանությունները նախընտրում են Հայկական հարցի լուծման ուրույն տարբերակ’ հայերի զանգվածային կոտորածները: Հայերին բնաջնջելու համաթուրքական ծրագիրը շարունակաբար սուլթան Համիդ II-ից անցնում է 1908 թ. իշխանության եկած երիտթուրքերին: Վերջիններս էլ Առաջին աշխարհամարտի տարիներին իրականացնում են հայերի ֆիզիկական բնաջնջման ու հայության հայրենազրկման հրեշավոր քաղաքականությանը: Մեծ եղեռնի դժնդակ օրերին ևս հայ ժողովուրդը շարունակում է համառ պայքարը թուրքական բռնապետության դեմ:
Բազմահազար հայ ռազմիկներ հայկական կամավորական ջոկատներում հերոսաբար կռվում են օսմանյան բանակների դեմ: Արևմտյան Հայաստանի տարրեր գավառներում (Վան, Սասան-Մուշ, Շապին Կարահիսար, Ուրֆա) և Կիլիկիայումմ (Սուետիա, Հաձըն և այլուր) կազմակերպված ինքնապաշտպանական կռիվների շնորհիվ բազմաթիվ հայեր փրկվում են կոտորածներից:
Այսրկովկասում հայության համար ստեղծված ոագմաքադաքական անբարենպաստ պայմաններում 1918 թ. փետրվար մարտին թուրքական զորքերն անցնում են հակահարձակման, գրավում Արևմտյան Հայաստանի ազատագրված տարածքները և ներխուժում Արևելյան Հայաստան: Սակայն հայ ժողովրդի մղած Հայրենական պատերազմի շնորհիվ մայիսի վերջին թշնամին ջախջախվում է և հետ շպրտվում: Սարդարապատի. Բաշ Ապարանի. Ղարաքիլիսայի ն այլ շրջանների հերոսամարտերի շնորհիվ ոչ միայն ձախողվում է հայության բնաջնջման քաղաքականությունն ավարտին հասցնելու թուրքական ծրագիրը, այլն կռիվների մեջ վերածնվում է հայկական պետականությունը’ Հայաստանի Հանրապետությունը:
Նորագույն ժամանակաշրջան հայ ժողովուրդը թևակոխում է վերածնված անկախ պետականությամբ: 1918 թ. մայիսի վերջին Արևելյան Հայաստանում թուրքական զորքերի դեմ հայ ժողովրդի տարած փառահեղ հաղթանակներով բացվեց Հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանի առաջին էջը: Հայաստանի առաջին հանրապետության հիմքի վրա 1920 թ. վերջին ստեղծվեց Խորհրդային Հայաստանը:
Իր գոյության առաջին տարիներին, հատկապես մինչև 1922 թ. Անդրդաշնության և ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելը, ՀՍԽՀ-ն պահպանում է իր հարաբերական ինքնիշխանությունը, ազգային պետության որոշ հատկանիշներ: Որքան էլ քաղաքական համակարգով ՀՍԽՀ-ն տարբերվում էր Առաջին հանրապետությունից (զուրկ էր անկախ քաղաքականություն իրականացնելու, ժողովրդավարական արժեքներ կրելու ու գործնականում կիրառելու հնարավորություններից), այն պետականության որոշակի դրսևորում էր և երաշխիքներ էր ապահովում հայ ժողովրդի ազգային անվտանգության, տնտեսական ու մշակութային զարգացման համար:
1920-1930-ական թվականներին ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Խորհրդային Հայաստանում հաստատվում է միակուսակցական, բռնատիրական վարչակարգ: Բազմաթիվ անմեղ հայ մարդիկ զոհ են դառնում ստալինյան բռնություններին: Դրանք սաստկանում են հատկապես 1930-ական թվականներին, երբ երկրի ղեկավարությունը, հրաժարվելով տնտեսության աշխուժացմանը մեծապես նպաստած նոր տնտեսական քաղաքականությունից (նէպ), իրագործում էր արդյունաբերացման (ինդուստրացման) ու գյուղատնտեսության բռնի կոլեկտիվացման միջոցառումներ:
Այդուհանդերձ, Խորհրդային Միության կազմում Հայաստանն ունենում է նաև լուրջ ձեռքբերումներ, երկրում կառուցվում են տասնյակ արդյունաբերական ձեռնարկություններ, որոշակի զարգացում է ապրում մշակութային կյանքը, բազմահազար սփյուռքահայեր արդեն 1920-ական թթ. սկզբին բռնում են հայրենադարձության ճանապարհը: 1936 թ. Անդրդաշնության լուծարումից հետո Հայաստանը դառնում է միութենական հանրապետություն:
Հայ ժողովուրդն իր գործուն մասնակցությունն է ունենում երկրորդ համաշխարհային պատերազմին: Ավելի բան կես միլիոն հայեր տարբեր ռազմաճակատներում մարտնչում են ֆաշիզմի դեմ, հարյուրից ավելի հայորդիներ արժանանում են Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման: Հայկական ազգային 6 զորամիավորումներից Թամանյան 89-րդ դիվիզիան, անցնելով մարտական փառահեղ ուղի, հասնում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին:
Պատերազմի ավարտից հետո բռնությունների ստալինյան քաղաքականության նոր ալիքը կլանում է նաև Խորհրդային Հայաստանը: Բազմաթիվ հայ մտավորականներ հանիրավի մեղադրվում են օտարամոլության, այսպես կոչված’ «միասնական հոսանքին հարելու» և այլ «մեղքերի» համար, ձերբակալվում, աքսորվում կամ պաշտոնազրկվում են:
ԽՍՀՄ-ի և պատերազմի ժամանակ նրա դաշնակից Արևմուտքի երկրների միջև սկսված սառը պատերազմի պատճառով Հայկական հարցի, տվյալ ժաանակաշրջանում հայկական հողերը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու խնդրի ձախողումը խոր հիասթափություն է առաջացնում հայության բոլոր շրջաններում: 1949 թ. դադարեցվում է սփյուռքահայերի մեծ հայրենադարձությունը (1946-1948 թթ.), հունիսին իրականացվում է «քաղաքականապես անհուսալի» տասնյակ հազարավոր հայ մարդկանց աքսորն Ալթայի երկրամաս և ԽՍՀՄ ծայրամասային այլ շրջաններ:
Անհատի պաշտամունքի քննադատությունից հետո Հայաստանում ևս աշխուժանում է հասարակական-քաղաքական կյանքը: Հայոց մեծ եղեռնի 50-ամյա տաըելիցի կապակցությամբ 1965 թ. հայրենիքում և Սփյուռքում սկսվում է ազգային զարթոնքը, ավելի են սերտանում Հայաստան—Սփյուռք կապերը, աշխուժանում է հանրապետության տնտեսական ու մշակութային կյանքը: Սակայն այդ գործընթացը 1980-ական թվականներին ոչ միայն կանգ է առնում, այլև երկիրը թևակոխում է խոր լճացման ժամանակաշրջան: Հայաստանում ծավալվում է ազգային-այլախոհական շարժումը’ նպատակաուղղված Հայկական հարցի, Ցեղասպանության ճանաչման, մարդու իրավունքների պաշտպանության, Հայաստանի անկախության վերականգնման
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախնադարյան հասարակություն
Բրոնզեդարյան քաղաքակրթություն
Հայերի.ծագումն ու կազմավորումը
Ավանդազրույցներ հայերի ծագման մասին
Հնագույն պետական կազմավորումները
Ուրարտու (Վանի թագավորություն)
Երվանդունիների գահակալումը
Արտաշեսյանների գահակալումը
Հռոմեական դրածոները Հայոց գահին
Արշակունիների գահակալումը
Մարզպանական և Բյուզանդական Հայաստան
Խալիֆության տիրապետության ներքո
Բագրատունիների գահակալումը
Սելջուկների տիրապետության ներքո
Զաքարյանների գահակալումը
Կիլիկիայի հայկական պետությունը
Մոնղոլների տիրապետության ներքո
Թուրքմենների տիրապետության ներքո
Հայաստանը XV-XVIII դդ.ում
Երևանի խանություն
Հայկական հողերի միացումը Ռուսաստանին
Իրավիճակը Հայաստանում XIX դարի սկզբին
Արևելյան հարցի սրումը և Հայաստանը
Հայաստանի կյանքը XIX դարի կեսերին
Ազատագրական հոսանքների ծագումը
Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը
Հայդուկային շարժում
Հայ - թաթարական ընդհարումները
Հայկական հարցը 1910-ականներին
Հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտում
Մեծ եղեռն
Հայաստանը 1917-թ-ի իրադարձություններում
Հայ-թուրքական պատերազմ և անկախացում
Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.
Հայաստանի խորհրդայնացումը. ՀՍԽՀ
Հայաստանի ինդուստրիալացումը
Երկրորդ աշխարհամարտն ու հայությունը
ՀԽՍՀ-ն 1945-1985 թվականներին
Արցախյան շարժում և Անկախացումը
ՀՀ Ներքին վիճակը 1991-2018թթ
ՀՀ հասարակական - քաղաքական կյանքը 1991-2018թթ.
ՀՀ արտաքին քաղաքականությունը 1991-2018 թթ.
---
Արցախը հնագույն ժամանակներից մինչև 1918 թվականը