Հայաստանի անկախության հռչակունից հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամը կասեցրել է նաև կերպարվեստի բնականոն զարգացումը. «կատվածահար» քաղաքաշինությունն ու ճարտարապետութունը չէին կարող ապահովել մոնումենտալ – դեկորատիվ նկարչության և քանդակի նույնիսկ նվազագույն զարգացումը, տպագրական տնտեսության քայքայումը խաթարել է գրքարվեստի (գրքի գեղարվեստական ձևավորում, պատկերազարդում) առաջընթացը, թատրոններում սակավաթիվ ներակյացումներ բեմադրելու պատճառով ընկել էր բեմանկաչության գեղարվեստական մակարդակը: Այնուամենայնիվ՝ արվեստը շարունակում է ընթանալ ազատ շուկայական պայմաններում միջազգային տենդենցներին համապատասխան՝ հարմարվելով նոր իրողությանը:
1990-ականների հայ նկարիչների և քանդակագործների մեծամասնութունն ստեղծագործել է հաստոցային արվեստում, որը նույնպես ուներ որոշալի դժվարություններ. Փակվել են Հայաստանի Նկարիչների Միության սալոն – խանութները, գեղարվեստական արտադրամասերը, Գյումրիի ու Վանաձորի մասնաճյուղերը: Երևանում գեղարվեստի շուկան կենտրոնացել է Մարտիրոս Սարյանի հուշարձանի շուրջը` Վերնիսաժում: Ստեղծված իրավիճակի պատճառով բազմաթիվ արվեստագետներ մեկնել են արտերկիր:
Այդուհանդերձ` ՀՀ-ում կազմակրպվել են սակավաթիվ խմբային ցուցադրությունններ` «12-ի ցուցադրությունը» (1992), «Աբստարցիոնիզմը Հայաստանում» (1994),, «Հայ հոգու կամուրջները» (1996) նվիրված Մեծ հայրենադարձության 50-ամյակին: 1995 թվականին Բոխումում (Գերմանիա) բացվել է «Հայաստան` հւն մշակույթի վերագտնված երկիր» ցուցահանդեսըմ, որտեղ ներկայացել է նախապատմական շրջանից մինչև նոր ժամանակներում ստեծված հայկական մշակույթի արժեքներ: Նույն թվականին Մոսկվայում և Կիպրոսում ցուցադրվել ժամանակակից հայ կերպարվեստը. 1997-ին Սալոնիկում (Հունաստան) «Հայաստանի գույներ» նկարահանդեսն ընդգրկել է XIX –XX դդ-ի հայ խոշորագույն նկարիչների ու գրաֆիկների շուրջ 60 աշխատանք:
Գեղարվեստական կյանքին որոշ աշխուժություն են հաղորդել մասնավոր պատկերասրահները («Գոյակ». «Ակադեմիա», «Ականաթ», «Առաջին հարկ», «Արամե», «Բաքոս», «ԹԱԱԿ», «Չառլի Խաչատրյան (Ex-voto), «Նոյյան տապան», «Սթիլ» ևն): Ամենաճանաչվածը «Մկրտչյան» պատկերասրահն էր (1993), որը ներկայացնում էր XIX –XX դդ հայ դասական կերպարվեստը: ՀՀ-ում և արտերկրում (Ռուսաստան, ԱՄՆ. Բելգիա, Լիբանան, Կիպրոս ևն) կամզակերպել է ավելի քան 70 ցուցահանդես: Մյուս մասնավոր սրահները նպաստում են արդի ավանգարդային արվեստի զարգացմանն ու տարածմանը:
Երևանում Նորարար փորձառարական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ, 1993) կազմակերպել է տասնյակ ցուցահանդեսներ, մասնակցել ավանգարդիստական արվեստի փառատոններին` համաշխարհային հանրությանը ներկայացնելով հայկական ժամանակակից արվեստը: ՆՓԱԿ-ը նպաստել է ՀՀ մանսկացությանը (1995-ից) Վենետիկի համաշխարհային արվեստի փառատոնին, որտեղ հանդես են եկել մի շարք նորարար արվեստագետներ: ՆՓԱԿ-ում գործում նաև փորձառարական թատերախումբ, նկարահանվում են ֆիլմեր:
Ավանգարդային արվեստի տարածմանը նպաստել է ՀԱՅ-ԱՐՏ կենտրոնը (1997-2004), որը կազմակերպել է «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» (հայ-գերմանական,1998), «Փակ քաղաք» (հայ-ռուսական, 1999), «Զուգահեռ իրականություններ» (հայ-ավստրիական,2000), «Ցտեսություն . Փարաջանով» (Վիեննա, 2003), «Սարգիսը Երևանում» (Ֆրանսիայի Անտիբ քաղաքի Պիկասսոյի թանգարանի հետ, 2004), և այլ ցուցահանդեսներ: Կենտրոնը կապեր հաստատել ԱՊՀ, Եվրոպայի և Ամերիկայի երկրների ժամանակակից արվեստի թարգարանների և մշակութային այլ հաստատությունների հետ, մասնակցել ավանգարդիզմի միջազգային ցուցահանդեսների` «Մանիֆեստա-3» (Լյուբլյանա, 2000),«Ժամանակակից արվեստի փառատոն» (Վիեննա , 2001) ևն: Հայ ավանգարդիստներից առավել աչքի են ընյկել Կարեն Անդրիասյանը, Ազատ Սարգսյանը, Ստեփան Վերանյանը, Նարեկ Ավետիսյանը, Կարեն Մացակյանը, Արման Գրիգորյանը:Ի տարբերություն նորարար արվեստագետների` Հայաստանի նկարիչների միության անդամների գերակշիռ մասը, թարմացնելով սեփական արվեստի արտահայտչալեզուն, միաժամանակ պահպանել է ազգային ավանդույթները, որը պարզորոշ նկատվում է վերջին տարիների նրանց ստեղծագործություններում (Հակոբ Հակոբյան, Ռոբերտ Էլիբեկյան, Զուլում Գրիգորյան, Վալմար, Ռուբեն Ադամյան և ուրիշներ): 2002-ին կամզակերպվել ՀՆՄ-ի 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես, որին մեկական աշխատանքով ներկայացել է 400 արվեստագետ:
1990-ական թվականներին հայ կերպարվեստի առաջատար ճյուղը գեղանկարչությունն էր: Քանդակագործության հաջողությունները պայմանավորված էին հիմնականում մանր պլաստիկայի գործերով: Պետական օժանդակության և պետպատվերի բացակայության պատճառով դանդաղել է մոնումենտալ արձանագործության զարգացումը: Այհնուհանդերձ ` Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծվել են զոհված ազատամարտիկների և 1988-ի թրկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված մի ժարք կոթողներ, տեղադրվել են Սիսիանում ` Ն.Ադոնցի (քանդակագործ` Արտաշես Հովսեփյան , ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան, 1993), Երևանում` Լեոնիդ Ենգիբարյանի (քանդակագործ` Լևոն Թոքմաջյան , ճարտարապետ` Ասլան Մխիթարյան, 1998), Անդրանիկի (քանդակագործ` Ռաֆիկ Սարգսյան , ճարտարապետ` Աշոտ Սմբատյան, 1998),Արամ Խաչատրյանի (քանդակագործ` Յուրի Պետրոսյան , ճարտարապետ` Ռոմեն Մարտիրոսյան, 1999), Վահան Տերյանի (քանդակագործ` Նորայր Կարգանյան, ճարտարապետ` Համլետ Խաչատրյան, 2000) Առնո Բաբաջանյանի (քանդակագործ` Դավիթ Բեջանյան , ճարտարապետ` Լևոն Իգիթյան, 2003), հուշարձանները, Փարաջանովի մահարձանը (Պանթեոն, քանդակագործ` Արա Շիրազ , ճարտարապետ` Ա.Մխիթարյան, 1999) ևն:
1999-ին «Մեկ ազգ. Մեկ մշակույթ» համահայկական փառատոնի շրջանակներում Նկարչի տանը կազմակերպվել է քանդակի ցուցահանդես, ներկայացվել են Ալիգիերի Դանտեին նվիրված քանդակի միջազգային բիենալեի (Ռավեննա) մասնակիցների ` Լ.Թոքմաջյանի, Թադևոս Գևորգյանի, Նունե Թումանյանի, Գագիկ Ղազարյանի, Էդուարդ Շախիկյանի, Էմին Պետրոսյանի, Արմենակ Վարդանյանի, Լևոն Վարդանյանի, Միքայել Օհանջյանյանի, և ուրիշների մանրաքանդակներն ու բրոնզե արձանիկները: «օջազգային ցուցահանդեսներում հայ արձանագործների մասնակցությունը վկայում է կերպարվեստում ձևավորված արդիական մտածողությամբ օժտված , սակայն ավանդական ձևերին հետևող, պրոֆեսիոնալ բարձր մակարդակի քանդակագործության ուորյն` ազգային դպրոցի մասին:
2001 թվականին Երևանի Հաղթանակ զբոսայգում բացվել է «Քրիստոնյա Հայաստան» հոբելյանական միջազգային սիմպոզիումը, որպես 1991-ին ընդհատված քանդակի իջևանյան ավանդական սիմպոզիումի շարունակություն: Միջոցառմանը մասնակցել է հայ և օտարազգի շուրջ 20 քանդակագործ:
2004 թվականի ապրիլի 1-ին Երևանում հիմնադրված Հայաստանի երգիծանկարիչների ընկերակցության գործունեությունը խթանել է հայկական գրաֆիկայի զարգացումը: Այս թվերին կազմակերպել են նաև «Ականազերծումը` հայկական ձևով», «Արվեստն ընդդեմ կոռուպցիայի», «Ահաբեկչությունը տեղ չունի երկրագնդի վրա», «Նկարիչներյն ընդդնեմ ծխելու (No smoking), «Տեղ արևի տակ», «Լվացք», «Ճգնաժամը հանեց համը», Մ«անցանկապատ հումոր», «Մեր քսան տարիները»:
Միջազգային նշանակություն ունեցավ Գյումրիում ԱՊՀ երկրների «Արտ-Էքսպո» միջազգային 1-ին ցուցահանդեսը, այլ ցուցադրություններ:
Արարատ Աղասյան
Լուիզա Առաքելյան