Հայկական ճարտարապետությունը XXI դար մուտք է գործել արդի պահանջներին համապատասխան լուծումներով` համադրելով դրանք ազգային ավանդույթներին:
1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքները, 1990-ակաների սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները բացասաբար են անդրադարձել ճարտարապետաշինարարարական գործընթացի վրա: Այնուհանդերձ, շարունակվում են երկրաշարժի հետևանքների վերացման, աղետի գոտու անօթևան մնացած բնակիչներին բնակարաններով ապահովելու, բնակավայրերի քաղաքաշինական բարեփոխման, բնակելի ֆոնդի արդիականացման աշխատանքները:
Սպիտակում տարբեր երկրների (Իտալիա, Չեխիա, Սլովակիա, Նորվեգիա ևն), ինչպես նաև` ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների շինարարական կազմակերպություններ կառուցել են բնակելի թաղամասեր, դպրոցներ, առողջապահական օբյեկտներ: 2007-ին հիմնականում վերականգնվել է քաղաքի կենտրոնը, մայրուղիները կառուցապատվել են ուշագրավ ճակատային լուծումներով բնակելի շենքերով:
Հայաստանի անկախացումից հետո իրագործվել են կարևոր քաղաքաշինարարական աշխատանքներ: 2000-ին ավարտվել է Գյումրիի «Անի» թաղամասի կառուցապատումը (ճարտարապետներ Լ.Ղալումյան, Ռ.Ալավերդյան): 2007-ին Երևանում ավարտվել է Հյուսիսային պողոտայի շինարարությունը (հեղ. խմբի ղեկավար` Նարեկ Սարգսյան), կառուցապատվում են քաղաքի կենտրոնական մի շարք հանգույցներ, վեր են բարձրանում առավեկապես նոր որակի և հորինվածքային լուծումներով բնակելի, վարչական և հասարակական շենքեր` հիմնականում բազմահարկ` գեղարվեստա-ոճական հատկանիշներով էականորեն տարբեր ավանդականներից: Կատարվում են ծավալուն աշխատանքներ տարանցիկ ճանապարհների, ստորերկրյա անցումների և անցուղիների կառուցման, քաղաքի կենտրոնի երևեկությունը թեթևացնելու, խցանումները վերացնելու համար ևն:
Վերելք է ապրում ճարտարապետական դիզայնը: Շենքերի առաջին հարկերի տարածքները վերակառուցվել, նորոգվել են ժամանակակաից դիզայնի բարձր չափանիշներով: Երևանում 2005-ին կառուցվել է նաև «Ջրաշխարհ» ժամանացայի համալիրը (ճարտարապետներ Աշոտ Կանայան, Վարդան Հյուսյան):
Անկախության տարիների առաջին տասնակմյակների ճարտարապետությունը բնորոշվում է նաև եկեղեցական շենքերի աննախադեպ շինարարությամբ: Նոր եկեղեցիներ են կառուցվում ՀՀ և ԼՂՀ գրեթե բոլոր մարզերում, շրջաներում, համայնքներում: Մեծամասամբ կրկնվում են միջնադարյան ծավալատարածական հորինվածքները: Եկեղեցիների մի մասը կառուցվում են մեծահարուստների կողմից` իրենց ոճական ճաշակին համապատասխան:
Միաժամանակ` երբեմն ճարտարապետական մի շարք լուծումներ կամ որոշումներ հակասական գնահատականների են հանդիպում մասնագետների կողմից, երբեմն` հասարակական մեծ հնչեղություն ձեռք բերում: Դրանից էր` Աֆրիկյանների տան քանդումը, «Փակ շուկայի» վերափոխումը հանրախանութի. «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագրի հարցը: Երբեմն նոր շինությունները չեն համապատասպանում սեյսմիկ անվտանգության կանոնների, համահունչ չեն շրջապատող միջավայրի: Երբեմն ճարտարապետները առաջնորդվում են ոչ թե ավանդույթներով կամ գեղարվեստա-ոճային, էստետիկ մղումներով, այլ` պատվիրատուի կամքով:
Պատրաստեց` Բագրատ Մովսիսյանը