Հայերը Միջին Արևելքի հին ազգերից են և պատկանում են եվրասիական (եվրոպոիդ) ռասայի արմենոիդ (առաջավորասիական) տիպին: Հայերի ֆիզիկական տիպի կազմավորման գործընթացը մեկնարկել է հնագույն ժամանակներից: Այն սերտորեն կապված է առաջավորասիական կամ արմենոիդ ռասայի ձևավորման հետ: Այս մարդաբանական տեսակը մեծ տարածում ունի ամբողջ Առաջավոր Ասիայում ՝ Անատոլիայի, Սիրիայի և Իրանի սարահարթերում: Արմենոիդ մարդաբանական տիպի ձեւավորումը տեղի է ունեցել շատ ավելի վաղ ժամանակահատվածում, քան սկսվել է հայ ժողովրդի էթնոգենեզը։
Հայերի մարդաբանական տեսակն առանձնահատուկ դիրք է գրավում եվրոպոիդ մեծ ռասայի միջերկրածովյան ճյուղի մյուս տեսակների շարքում։ Նրան բնորոշ է խիստ զարգացվածություն, մաշկի թուխ երանգ, բրախիկեֆալ (լայնագլուխ) ձև, խիստ ընդգծված ուրվագծեր և թույլ արտահայտված այտոսկրեր ունեցող նեղ դեմք,, յուրահատուկ ձևով արտահայտված քիթ: Առաջին երեք նշանները մատնանշում են արմենոիդի տիպի մոտ լինելը Միջերկրական ծովի հարավային մասի բնակչությանը, իսկ բրախիկեֆալիան՝ բալկանյան ժողովուրդներին։ Առանձնահատկությունների համալիրը, որը նախկինում համարվում էր բնորոշ միայն հայերի համար, նկատելի է նաև արևելյան և հարավային Վրաստանում, ինչը առաջավորասիական մարդաբանական տիպի սահմանի դեպի հյուսիս տեղափոխվելու արդյունքն է։
Գլխի կառուցվածք: Հայերին բնութագրում են արտահայտված բրախիկեֆալիան (բարձր նեղ դեմք, տափակ ծոծրակ, թույլ արտահայտված հոնքոսկրով ճակատ), ուղիղ, միջին հասակի լայն ճակատ: Հայերի մեջ առանձնացված են մարդաբանական տարբեր բնութագրերով խմբեր․ ոմանք ունեն դեմքի փոքր լայնություն, քթի ծայրի հորիզոնական կամ մի փոքր իջեցված դիրք, ուղիղ և հարթ ճակատ, հաստ շրթունքներ: Ուղիղ ճակատով տարբերակները գերակշռում են Անդրկովկասում։
Հայերի համար կեֆալիկ ցուցանիշը 85.4 է; 84` Վանից և Երևանից մինչ 86` Սեբաստիայում և 87` Կարինում։ Գլխի միջին երկարությունը 185 մմ է։ Այն հասնում է 188 մմ արևելքում և 183 մմ արևմուտքում։
Հայերն ունեն միջին լայնության ուռուցիկ երկար քիթ: Հայերի քթի երկարությունը 60 մմ է և բավական լայն` 38 մմ։ Լայնությունը տատանվում է 37.4 մմ-ից Վանում մինչև 38.4 մմ Կեսարիայում։ Հայկական քիթը առավելագույնն արտահայտված է Կովկասում։
Մազածածկույթ. Հայերն ունեն բարձր զարգացած երրորդական մազածածկույթ: Մարմնի և դեմքի մազերի աճի տեսանկյունից հայերը առաջատար են առնվազն Կովկասի մասշտաբով։
Հայերին բնորոշ են խիտ հոնքերը, երկար թարթիչները: Ամենախիտ հոնքերը հանդիպում են արևելքում ապրող հայերի շրջանում:
Արմենոիդներն իրենց մարմնի և դեմքի (տղամարդիկ) մազածածկույթով չեն զիջում երկրագնդի ամենաառատ մազածածկույթ ունեցող ժողովուրդներին` այաներին և Ավստրալիայի աբորիգեններին, նույնիսկ երբեմն գերազանցում նրանց։
Մաշկի և աչքերի գույներ. Հայերն ունեն մուգ (ավելի հազվադեպ ՝ բաց շագանակագույն) մազեր, բաց (հազվադեպ՝ մուգ) մաշկ: Մազերի և աչքերի գույնը մգանում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք: Առավելագույն պիգմենտացիան գրանցվում է Հայաստանում և Արևելյան Անդրկովկասում (Ադրբեջան): Ադրբեջանցիները հայերից նկատելիորեն մուգ են: Հայերի մաշկի գույնը լինում է վարդագույն – սպիտակ, մուգ սպիտակ և բաց շագանակագույն։ Մուգ սպիտակը հանդիպում է հայերի 85%-ի մոտ։ Բաց-վարդագույն մաշկը, որը հանդիպում է հայերի 8%-ի մոտ, հատկապես տարածված է Վանից գաղթած հայերի մեջ, իսկ բաց շագանակագույնը՝ Կեսարիայի հայերի։
Մազերը սովորաբար մուգ շագանակագույն են և հանդիպում է հայերի 58%-ի մոտ, իսկ սևն ու միջին շագանակագույնը ընդհանուր առմամբ 38%-ի մոտ է։ Մնացած 6%-ի մոտ հանդիպում են կարմրաշագանակագույն մազեր։ Սև ու մուգ շագանակագույն մազերով տղամարդկանց մորուքները նույն գույնի են; շագանակագույն մազերով տղամարդիկ ունեն կարմիր ու կամ կարմրաշագանակագույն մորուքներ։ Այսպիսով հայերի միայն 75%-ն ունի զուտ սև գույնի մազածածկույթ։ Շագանակագույն և կարմրաշագանակագույն մազերն ամենատարածվածն են Վանա լճի շրջակայքից գաղթած հայերի, իսկ սև գույնի մազերը ՝ հարավում և արևմուտքում, մասնավորապես Սիրիային ավելի մոտ տարածքներից գաղթածների մոտ։
Հայերի 73%-ն ունի շագանակագույն աչքեր։ Մուգ շագանակագույն աչքերը ամենաշատը տարածված են արևմուտքում, որտեղ այն կազմում է 36%-ը, և հազվադեպ են Վանա լճի շրջակայքի հայերի մոտ, որտեղ նրանք կազմում են 13%։ Խառը կամ բաց գույնի աչքերը հանդիպում են վանեցիների 34%-ի մոտ, և ընդամենը 11%-ը Կեսարիայի հայերի մոտ։
Կենսաչափական տվյալներ․ Հայերի հասակը կախված է աշխարհագրական շրջանից. Վանի, Բաղեշի, Կարինի Երևանի հայերն ավելի բարձրահասակ են, քան արևմուտքում ապրող հայերը` Կեսարիայում, Մարաշում և Սեբաստիայում, իսկ Խարբերդից Տիգրանակերտ ընկած հատվածի հայերը միջին հասակի են։ Ամենաբարձրահասկը վանեցիներն են, միջինը` 169 սմ, իսկ Կեսարիայի և Մարաշի հայերը` միջինը 164 սմ։ Հայերն իրենց հասակի համար ծանր են, միջինը 72.5 կգ։
Հայ տղամարդկանց առնանդամի միջին երկարությունը 13,5 սմ է, առավելագույնը`21 սմ: Իր ցուցանիշներով այն երրորդն է նախկին ԽՍՀՄ տարածքում, և համարվում է միջինը ամբողջ աշխարհի ռեյտինգով:
Երևանյան հիվանդություն. Լինելով հնագույն ազգերից մեկը` հայերին բնորոշ է պարբերական հիվանդությունը կամ Միջերկրածովյան ընտանեկան տենդը, որը երբեմն անվանում են նաև «երևանյան հիվանդություն»: Այն ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը գլխավորապես, բայց ոչ բացառապես, հանդիպում է այն ազգերի ներկայացուցիչների մոտ, որոնց նախնիները բնակվել են Միջերկրական ծովի ավազանում, հատկապես հայերի, սաֆարդյան հրեաների (շատ ավելի քիչ, աշքենազի հրեաների), թուրքերի, և Հյուսիսային Աֆրիկայի արաբների մոտ։
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը ↪️ ՀԱՅԵՐ