Հայերը Միջին Արևելքի հին ազգերից են և պատկանում են եվրասիական (եվրոպոիդ) ռասայի արմենոիդ (առաջավորասիական) տիպին: Հայերի ֆիզիկական տիպի կազմավորման գործընթացը մեկնարկել է հնագույն ժամանակներից: Այն սերտորեն կապված է առաջավորասիական կամ արմենոիդ ռասայի ձևավորման հետ: Այս մարդաբանական տեսակը մեծ տարածում ունի ամբողջ Առաջավոր Ասիայում ՝ Անատոլիայի, Սիրիայի և Իրանի սարահարթերում: Արմենոիդ մարդաբանական տիպի ձեւավորումը տեղի է ունեցել շատ ավելի վաղ ժամանակահատվածում, քան սկսվել է հայ ժողովրդի էթնոգենեզը։
Հայերի մարդաբանական տեսակն առանձնահատուկ դիրք է գրավում եվրոպոիդ մեծ ռասայի միջերկրածովյան ճյուղի մյուս տեսակների շարքում։ Նրան բնորոշ է խիստ զարգացված մազածածկույթ, մաշկի թուխ երանգ ( ), բրախիկեֆալ (լայնագլուխ) ձև, խիստ ընդգծված ուրվագծեր և թույլ արտահայտված այտոսկրեր ունեցող նեղ դեմք,, յուրահատուկ ձևով արտահայտված քիթ: Առաջին երեք նշանները մատնանշում են արմենոիդի տիպի մոտ լինելը Միջերկրական ծովի հարավային մասի բնակչությանը, իսկ բրախիկեֆալիան՝ բալկանյան ժողովուրդներին։ Առանձնահատկությունների համալիրը, որը նախկինում համարվում էր բնորոշ միայն հայերի համար, նկատելի է նաև արևելյան և հարավային Վրաստանում, ինչը առաջավորասիական մարդաբանական տիպի սահմանի դեպի հյուսիս տեղափոխվելու արդյունքն է։
Գլխի կառուցվածք
Հայերին բնութագրում են արտահայտված բրախիկեֆալիան (բարձր նեղ դեմք, տափակ ծոծրակ, թույլ արտահայտված հոնքոսկրով ճակատ), ուղիղ, միջին հասակի լայն ճակատ: Հայերի մեջ առանձնացված են մարդաբանական տարբեր բնութագրերով խմբեր․ ոմանք ունեն դեմքի փոքր լայնություն, քթի ծայրի հորիզոնական կամ մի փոքր իջեցված դիրք, ուղիղ և հարթ ճակատ, հաստ շրթունքներ: Ուղիղ ճակատով տարբերակները գերակշռում են Անդրկովկասում։
Հայերի համար գագգի ցուցանիշը է 84- 85.4-ից (Վան և Երևան) մինչև 86-87 (ՍեբաստիաԿարին) է։ Գլխի միջին երկարությունը 185 մմ է։ Այն հասնում է 188 մմ արևելքում և 183 մմ արևմուտքում։
Հայերն ունեն միջին լայնության ուռուցիկ երկար քիթ: Հայերի քթի երկարությունը 60 մմ է և բավական լայն` 38 մմ։ Լայնությունը տատանվում է 37.4 մմ-ից Վանում մինչև 38.4 մմ Կեսարիայում։ Հայկական քիթը առավելագույնն արտահայտված է Կովկասում։
Մազածածկույթ
Հայերն ունեն բարձր զարգացած երրորդական մազածածկույթ: Մարմնի և դեմքի մազերի աճի տեսանկյունից հայերը առաջատար են առնվազն Կովկասի մասշտաբով։
Հայերին բնորոշ են խիտ հոնքերը, երկար թարթիչները: Ամենախիտ հոնքերը հանդիպում են արևելքում ապրող հայերի շրջանում:
Արմենոիդներն իրենց մարմնի և դեմքի (տղամարդիկ) մազածածկույթով չեն զիջում երկրագնդի ամենաառատ մազածածկույթ ունեցող ժողովուրդներին` այաներին և Ավստրալիայի աբորիգեններին, նույնիսկ երբեմն գերազանցում նրանց։
Մաշկի և աչքերի գույներ
Հայերն ունեն մուգ (ավելի հազվադեպ ՝ բաց շագանակագույն) մազեր, բաց (հազվադեպ՝ մուգ) մաշկ: Մազերի և աչքերի գույնը մգանում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք: Առավելագույն պիգմենտացիան գրանցվում է Արևելյան Հայաստանում և Արևելյան Անդրկովկասում (Ադրբեջան): Ադրբեջանցիները հայերից նկատելիորեն մուգ են:
Հայերի մաշկի գույնը լինում է վարդագույն – սպիտակ, մուգ սպիտակ և բաց շագանակագույն։ Մուգ սպիտակը հանդիպում է հայերի 85%-ի մոտ։ Բաց-վարդագույն մաշկը, որը հանդիպում է հայերի 8%-ի մոտ, հատկապես տարածված է Վանից գաղթած հայերի մեջ, իսկ բաց շագանակագույնը՝ Կեսարիայի (Փոքր Ասիայի արևելյան շրջաններ) հայերի։
Մազերը սովորաբար մուգ շագանակագույն են և հանդիպում է հայերի 58%-ի մոտ, իսկ սևն ու միջին շագանակագույնը ընդհանուր առմամբ 38%-ի մոտ է։ Մնացած 6%-ի մոտ հանդիպում են կարմրաշագանակագույն մազեր։ Սև ու մուգ շագանակագույն մազերով տղամարդկանց մորուքները նույն գույնի են; շագանակագույն մազերով տղամարդիկ ունեն կարմիր ու կամ կարմրաշագանակագույն մորուքներ։ Այսպիսով հայերի միայն 75%-ն ունի զուտ սև գույնի մազածածկույթ։
Շագանակագույն և կարմրաշագանակագույն մազերն ամենատարածվածն են Վանա լճի շրջակայքից գաղթած հայերի, իսկ սև գույնի մազերը ՝ հարավում և արևմուտքում, մասնավորապես Սիրիային ավելի մոտ տարածքներից գաղթածների մոտ։
Հայերի 73%-ն ունի շագանակագույն աչքեր։ Մուգ շագանակագույն աչքերը ամենաշատը տարածված են արևմուտքում, որտեղ այն կազմում է 36%-ը, և հազվադեպ են Վանա լճի շրջակայքի հայերի մոտ, որտեղ նրանք կազմում են 13%։ Խառը կամ բաց գույնի աչքերը հանդիպում են վանեցիների 34%-ի մոտ, և ընդամենը 11%-ը Կեսարիայի հայերի մոտ։
Կենսաչափական այլ տվյալներ
Հայերի հասակը կախված է աշխարհագրական շրջանից. Պատմական Հասյատանի արևելքում՝ Վանի, Բաղեշի, Կարինի, Երևանի հայերն ավելի բարձրահասակ են, քան արևմուտքում ապրող հայերը` Կեսարիայում, Մարաշում և Սեբաստիայում։ XX դարի սկզբին ամենաբարձրահասկը վանեցիներն էին, միջինը` 169 սմ, իսկ Կեսարիայի և Մարաշի հայերը` միջինը 164 սմ։
Հայուհիները զգալիորեն ցածր են տղամարդկանցից. Նրանց միջին հասակը 158,1 սմ է։ Հաստատվել է, որ XX դարում հայ տղամարդիկ 10,1 սմ, իսկ կանայք՝ 8,5 սմ հասակ են ձեռք բերել։
Չնայած միջին հասակին, հայերն ամրակազմ են և, համապատասխանաբար, ծանր են իրենց հասակի համար (միջինը 72,5 կգ):
Հայ տղամարդկանց առնանդամի միջին երկարությունը 13,5 սմ է, առավելագույնը`21 սմ: Իր ցուցանիշներով այն երրորդն է նախկին ԽՍՀՄ տարածքում, և համարվում է միջինը ամբողջ աշխարհի ռեյտինգով:
Երևանյան հիվանդություն
Լինելով հնագույն ազգերից մեկը` հայերին բնորոշ է պարբերական հիվանդությունը կամ Միջերկրածովյան ընտանեկան տենդը, որը երբեմն անվանում են նաև «երևանյան հիվանդություն»: Այն ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը գլխավորապես, բայց ոչ բացառապես, հանդիպում է այն ազգերի ներկայացուցիչների մոտ, որոնց նախնիները բնակվել են Միջերկրական ծովի ավազանում, հատկապես հայերի, սաֆարդյան հրեաների (շատ ավելի քիչ, աշքենազի հրեաների), թուրքերի, և Հյուսիսային Աֆրիկայի արաբների մոտ։
Պատրաստեց Բագրատ Մովսեսյանը