OST Armenia
  • Welcome to the official site of the Non – Governmental Organization “Cultural center of the East”.
  • Բարի գալուստ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջ:
  • Добро пожаловать на официальный сайт ОО «Центр Культуры Востока».

Հայաստանի Հայրապետություն

Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ), կարճ` Հայաստան, պետություն է Արևմտյան Ասիայում, աշխարհաքաղաքական տեսանկյունից` Կովկասի տարածաշրջանում: Հանրապետությունը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում` զբաղեցնելով պատմական հայրենիքի միայն 1/10-ը:

Հանրապետությունը Հայաստանում հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին: 1920 թվականին Հայաստանը հռչակվել է խորհրդային սոցիալիստական հանրապետություն: 1990 թվականի օգոստոսի 23-ին խորհրդարանը հռչակել է Հայաստանի Հանրապետության անկախության մասին, որը հաստատվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով:

Հյուսիսից Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավարևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և արևմուտքից՝ Թուրքիային։ Ելք դեպի ծով չունի:

Տարածքը 29743 քառ. կմ է (մոտ է Բելգիայի և Ալբանիայի տարածքներին):
Բնակչությունը` 3.2 մլն.մարդ (ըստ մշտական բնակչության ցուցանիշի), 3.0 մլն. մարդ (ըստ առկա բնակչության ցուցանիշի):
Մայրաքաղաքը` Երևան  (համայնքի կարգավիճակով)

Վեբ դոմեն` .am,
ISO – ARM,
Հեռախոսային կոդ` +374
Ժամանակը` Գրինվիչի ժամանակին +4 ժամ

1991թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանը դարձել է ԱՊՀ անդամ
1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ
2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ
2003թ. փետրվարի 5-ին Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ
2015 թ.-ի հունվարի 2-ից հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ

 

Պետական կառուցվածք

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։

 ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005 թ. նոյեմբերի 27-ի և 2015 թ. դեկտեմբերի  6-ի համաժողովրդական հանրաքվեների արդյունքում: 2018-ից Հայաստանն անցում է կատարել կառավարման խորհրդարանական ձևի:

 Հանրապետության նախագահը պետության գլուխն է և մարմնավորում է ազգային միասնությունը: Նա հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով՝ Ազգային ժողովի ընտրիչների կողմից: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ,  իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

 Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Խորհրդարանը կազմված է 101-115 պատգամավորից՝ կախված կուսակցությունների քանակից: Ազգային Ժողովն ընտրվում է համապետական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով  խորհրդարանում տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար:

 Ազգային ժողովն ընտրվում է համամասնական և ռեյտիմգային-ընտրեղամասային ընտրակարգով: Այն պետք է երաշխավորի Ազգային ժողովում կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Սահմանադրության պարտադիր պայմանն է, որ ընդդիմությունը կազմի խորհդրարանում մոտ 1/3-ը: 

 Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը: Այն կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա:

 Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին:

  ra-govՀայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում է նաև վարչական դատարանը, օրենքով կարող են նախատեսվել այլ մասնագիտացված դատարաններ։

 Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը։

Մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:  Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, ով հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպություններից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:  ՄԻՊ-ին ընտրում է Աժ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով՝ 6 տարի ժամկետով։


 Աշխարհագրական բնութագիր
Պետական խորհրդանշաններ
Վարչատարածքային բաժանում
Բնակչություն

 ՀԱՅԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 
  ՀԱՅԱՍՏԱՆ  ԱՐՑԱԽ 

© "Cultural Center of the East" NGO; Yerevan 2014-2018 © «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» ՀԿ, Երևան 2014-2018