Արիշտան Հայաստանի տարբեր շրջաններում հայտնի է նաև ռշտա, էրիշտա, դդմաճ, արշտա անուններով: Ունի երկար պիտանելիության ժամկետ:
Բաղադրություն
ալյուր – 4 բաժակ
գոլ ջուր – 1.5 բաժակ
աղ
Պատրաստման եղանակ
Ալյուրը, աղը և ջուրը խառնել: Թողնել 2-3 ժամ, ապա բաժանել գնդերի: Գրտնակել և բաժանել 2 սմ երկարությամբ հատվածների: Կտրատված մասերը կախել պարանից, որպեսզի չորանան (2-3 օր): Այն կարելի է պահել մի քանի ամիս :
Պատրաստելու համար արիշտան պետք է բովել, խաշել, լավ քամել, խաշած արիշտայի վրա ավելացնել սոխառած և մատուցել:
Պատրաստեց Մարիամ Ավետիսյանը