Մինչև միջնադար Արցախը հանդիսանում էր Մեծ Հայքի թագավորության մաս, սակայն հետագայում նրա պատմական ընթացքը սկսում է առանձնանալ Հայաստանի ընդհանուր ճակատագրից:
X դարից, երբ Առանշահիկները երկրի քաղաքական կենտրոնը տեղափոխել են Խաչենագետի հովիտ, «Արցախ» տեղանունն աստիճանաբար փոխարինվել է «Խաչենով», իսկ XVI-XVII դարերից տարածում է գտել օտար «Ղարաբաղ» («Սև այգի») անվանումը:
Արցախում XVII դ-ի վերջերից ձևավորվել է պարսկական լծից հայրենիքի ազատագրման գաղափարը:
ձորի քարանձավներում] վերաբերում են հին քարի դարի (պալեոլիթ) աշելյան մշակույթին (մոտ 500-100 հազար տարի առաջ): Մարդու էվոլյուցիայի հարցերի պարզաբանման առումով բացառիկ արժեք ունի Որվանի քարայրում (ԼՂՀ Հաղրութի շրջան) հայտնաբերված նեանդերթալյան մարդու ծնոտը: Բրոնզի և Երկաթի դարաշրջաններին վերաբերող դամբարանների, բնակատեղիների (Ստեփանակերտ, Իվանյան (Խոջալու), Կրկժան, Ամարաս, Մաղաղիս, Խաչենա գետի, հշխանագետի հովիտներ) պեղումները հավաստում են, որ այս տարածքը պատկանում է մ. թ. ա. V-III հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային շերտին: Առավել կարևոր են մ. թ. ա. III հազարամյակով թվագրող Ստեփանակերտի և Խաչենագետի հովտի եզակի դամբարանաբլուրները, որոնք հնդեվրոպական ցեղերի բնակության հնագույն գործունեության առաջին վկայություններից են:
Մ. թ. ա. I հազարամյակի սկզբներին Արցախը եղել է Ասորեստանի և Վանի թագավորությունների քաղաքական ու մշակութային ազդեցությունների ոլորտներում: Իվանյանի (Խոջալու) դամբարանադաշտերից հայտնաբերվել է Ասորեստանի թագավոր Ադադ-Նիրարի անունը կրող սարդիոնե ուլունք: Ըստ Վանի թագավորության Սարդուրի Բ արքայի (մ. թ. ա. 764-735) սեպագիր արձանագրության (պահպանվել է Ծովք գյուղի մոտ)’ նրա զորքերը հասել են Ուրդեխե (Արցախ) երկիրը: Մ. թ. ա. 550-331 ֊ին Արցախը, Հայկազուն-Երվանդյանների թագավորության կազմում, Աքեմենյան աշխարհակալության գերիշխանության տակ էր: Մեծ Հայքի Արտաշիսյանների թագավորության (մ. թ. ա. 189-մ. թ. 1) սահմանները հյուսիս – արևելքում անցել են Կուր գետով, ներառել Արցախը, որը կառավարել է բնիկ Առանշահիկ (Եռանշահիկ) իշխանական տոհմը
Տիգրան Բ Մեծ արքան (մ. թ. ա. 95-55) այստեղ կառուցել է իր անունը կրող քաղաքներից մեկը’ Արցախի Տիգրանակերտը (հնավայրը ԼՂՀ Աղդամ քաղաքի շրջակայքում է, պեղումները’ 2006-ից):
66-428-ին Արցախը Մեծ Հայքի Արշակունիների թագավորության կազմում էր, որի անկումից և մարզպանական կարգավիճակով Սասանյան Պարսկաստանի գերիշխանության տակ անցնելուց հետո Արցախն ու Ուտիքը միացվել են Կուրից հյուսիս գտնվող Աղվանական թագավորությանը: Վերջինս 469-ին վերածվել է պարսկական մարզպանության’ պահպանելով «Աղվանք» անունը:
IV դ-ի սկզբին Արցախը հենակետ է եղել Հյուսիս – Արևելյան Հայաստանում և հարևան բուն Աղվանքում քրիստոնեություն տարածելու համար: Աղվանից ու Վրաց եպիսկոպոս, Աղվանից եկեղեցու հիմնադիր Գրիգորիսը (Գրիգոր Ա Լուսավորչի թոռը) մեծ դեր է խաղացել Արցախի և Ուտիքի, ինչպես նաև բուն Աղվանքի մի շարք գավառներում քրիստոնեությունը քարոզելիս, որտեղ էլ նահատակվել է Մագքթաց թագավոր Սանեսանի կարգադրությամբ:
IV դ-ի սկզբին, հայկական գրերի ստեղծման շնորհիվ, ինչպես Հայաստանի մյուս նահանգներում, այնպես էլ Արցախում սկսվել է կրթամշակութ. աննախադեպ վերելք: Ընդ որում’ Սբ. Մեսրոպ Մաշտոցն Արցախի Ամարաս վանքում հիմնադրել է առաջին հայկական դպրոցներից մեկը:
V-VI դդ-ում Արցախը մտել է պարսկահպատակ Աղվանից մարզպանության մեջ:
Ավարայրի ճակատամարտում (451-ի մայիսի 26) Արցախի այրուձին գլխավորել է Առանշահիկ Բակ իշխանը, որը ճակատամարտից հետո վերադարձել է Արցախ:
Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից (Հայաստանից իր զորքերի հետ կանչելը ևն)’ Արցախի Առանշահիկները Վաչագան Գ Բարեպաշտի (մոտ 487-510) գլխավորությամբ ստեղծել են թագավորություն, որն ընդգրկել է Ուտիքը և բուն Աղվանքը (Ալբանիա, զբաղեցրել է Կովկասյան Մեծ լեռնաշղթայի և Կուր գետի միջակա տարածքը): Վերջինս թագավորանիստ է դարձրել իր հիմնադրած Դյուտական ավանը (Տրտու գետի ափին): Ծավալել է եկեղեցական, լուսավորչական. և քարողչական բուռն գործունեություն, կառուցել է բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ (Բաքվում առաջին հայկական եկեղեցին կառուցվել է 500-ին), բացել դպրոցներ:
Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով Վաչագան Գ Բարեպաշտը ձեռնամուխ է եղել ներքին կարգուկանոնն ապահովող օրենքների մշակմանը: ժամանակի նշանավոր մտածողների (Մատթե, Աբրահամ Մամիկոնյան, Պետրոս Սյունեցի) աջակցությամբ և եկեղեցական նախկին կանոնների ու պետական. կազմակերպության մասին պահպանված մատենագրական նյութերի հիման վրա Վաչագան Գ Բարեպաշտի կազմած «Սահմանաղրութիւն կանոնական…»-ը հաստատվել է Աղվենի եկեղեցական ժողովում:
Սակայն պարբերական ընդվզումները պարսից տիրապետության դեմ և վերջինիս պատժարշավները հետագայում երկրամասն այնքան են թուլացրել, որ Արցախն ի վիճակի չի եղել դիմադրելու VII դ-ի սկզբին երկիր ներխուժած խազարներին: VII դ-ի կեսից մինչև IX դ-ի վերջը Արցախը եղել է արաբական գերիշխանության տակ: Առանշահիկ և Միհրանյան տոհմերի շուրջ 200-ամյա դաժան պայքարը (վերջիններս Ուտիք էին թափանցել VII դ-ում) IX դ-ի սկզբին ավարտվել է առաջինի հաղթանակով: IX դ-ի առաջին կեսից մինչև 853-ը Առանշահիկների երկու ճյուղերը’ խաչենցիները’ Սահլ Սմբատյանի գլխավորությամբ, և ղիզակցիները’ Գտիչի (Քթիշ ամրոց) հերոս Եսայի Աբու-Մուսեի ղեկավարությամբ, դիմադրել են արաբական զորքերին: Թեև Արցախի ու հարակից հայկական գավառների ապստամբությունները դաժանորեն ճնշվել են, իսկ կազմակերպիչներից շատերը’ աքսորվել, IX դ-ի վերջին Արցախի իշխանական տան 2 ճյուղերը վերստին հզորացել են և Բագրատունյաց թագավորության (885-1045) ենթակայությամբ ստեղծել 2 փոքր թագավորություններ’ մեկը’ Դիզակում’ Եսայիի թոռ Գագիկի գահակալությամբ, մյուսը’ Խաչենում’ Սահլ Սմբատյանի թոռ Համամ-Գրիգոր Բարեպաշտի (Համամ Արևելցի) ղեկավարությամբ: Վերջինիս տիրապետությունը տարածվել է Սևանա լճի հարավ- արևելյան ափերից մինչև Մուղանի դաշտը, իսկ հյուսիսում ընդգրկել է Ուտիքի արևմտյան գավառներն ու հայաբնակ Կամբեճան գավառը (հետագայում’ Շաքի):
Համամ-Գրիգոր Բարեպաշտի 4 որդիները նրա թագավորության սահմաններում X դ-ի սկզբին ստեղծել էն 4 նոր իշխանություններ’ Վերին Խաչենում (Սողք, Ծառ, Հաթերք), Ներքին Խաչենում (Գանձասարը’ իր հարակից տարածքով, Մեծ Առանքը’ Խաչենագետի ու Կարկառի հովիտները, և Հաբանդի մի մասը’ այժմյան Մարտունի ՜ շրջան), Փառիսոսի թագավորությունը (Փառնես-Փառիսոս գավառով, Շամքորը՝ իր հարակից տարածքով, Գարդմանքն ու Ձորագետի կողմերը) և Կամբեճյան Շաքիի թագավորությունը, որը X դ-ի կեսին կտրվել է հայկական միջավայրից, որովհետև Համամի թոռ Իշխանիկն ու նրա մայրը’ Դինարը (վրաց իշխանաց իշխան Գուրգենի քույրը), բնակչությանը քաղկեդոնական են դարձրել և հեռացրել Հայոց եկեղեցուց ու պետությունից:
Փառիսոսի թագավորությունը գոյկատեևել է, շուրջ 150 տարի և Գանձակի Փալդունյանների ամիրության հարձակումների հետևանքով դադարել է գոյություն ունենալուց:
X դ-ից Արցախի գերակշիռ մասն ընդգրկվել է Խաչենի իշխանության մեջ: Խաչենի ավատատիրական իշխանությունը գլխավորել է նախկին Ծավդեք-Արցախի նախարար-իշխանական տան տոհմաճյուղը: Արաբական գերիշխանության վերջին շրջանում (IX դ-ի վերջ) Գանձակում (այժմ’ Գյանջա) առաջացած թուրք- մահմեդական ամիրությունը յուրացրել է Ուտիքի մի շարք գավառներ և Արցախի Մուխանք գավառը: Բագրատունիների թագավորության օրոք նախկին Ծավդեք– Արցախի նախարարարական տունը, որ բաժանված էր 2 ճյուղերի, հիմնականում իշխել է նահանգի լեռնային ու նախալեռներում: Նահանգի արևելյան եզրը հասել է Մուխանք (Միլ-Մուղան) դաշտին, իսկ արմուտքում ընդգրկել է Գեղամա (Սևանա) լճի ամբողջ արևելյան ափը’ Սոդք գավառով:
IX դ-ի կեսից Խաչենի իշխանությունը տարածվել է նաև Ուտիքի հարավային ու արևմտյան գավառների վրա: Սահլ Սմբատյանի (IX դ-ի 1 -ին կես) նվաճումների հետևանքով Մեծ Սյունիքի հյուսիս-արևմտյան մասը (Գեղամա գավառ) նույնպես անցել է Խաչենի իշխանությանը:
X դ-ից առավել կարևորվել է բերդ՜ ամրոցներով հարուստ Արցախի կենտրոնական մասը’ Խաչենը (Թարթառ, Խաչեն ու Կարկառ գետերի հովիտները): Անկախ տոհմաճյուղերի քանակից’ Խաչենի իշխանությունը միշտ հանդես է եկել որպես մեկ ամբողջություն’ ճյուղերից մեկի գահերեցությամբ:
Բյուզանդիայի Կոստանդին VII Ծիրանածին կայսրը (913-920 և 944-959), թվարկելով Հայաստանի պետական կարևորագույն կազմավորումները, որոնց հետ բյուզանդական. արքունիքը գրագրություն ուներ, հիշատակել է նաև Խաչենի իշխանին: Այսինքն’ Մեծ Հայքի Ծավդեք – Արցախի նախարարության անընդմեջ ժառանգորդ Խաչենի իշխանությունը շարունակել է մնալ Հայաստանի ամենաազդեցիկ վարչական միավորներից: Օրենսդիր և առակագիր Մխիթար Գոշը (1120-ական թթ.-1213) հանձին Խաչենի իշխանության ու Կիլիկիայի հայկական իշխանապետության (1080 – 1198) տեսել է հայրենի թագավորության այն հզոր բեկորները, որոնց հետ կապված են հայ ժողովրդի քաղաքական միասնության վերականգնման բաղձանքները:
XII դ-ում սելջուկ թուրքերի տիրապետության դեմ մղած մարտերի և Զաքարյան իշխանների ձեռնարկած ռազմա – քաղաքական միջոցառումների հետևանքով Խաչենի իշխանությունը բաժանվել է նոր ճյուղավորումների. XII դ-ի վերջին արդեն 3-ն էին’ Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն (Ծար): Այս ճյուղերի գործարար հովանավորությամբ շեն ու բարգավաճ են մնացել հոգևոր – մշակութային կենտրոնները’ Դադիվանքը, Գանձասարի, Խադարի և այլ վանքեր, որոնց գրչության կենտրոններն ու դպրատները մեծ համբավ են ունեցել Հայաստանում և հաջողությամբ գլխավորել Խաչենի իշխանության ու հարակից շրջանների մշակութային կյանքը:
Մոնղոլ-թաթարների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիական կապեր են հաստատել Զաքարյան զորապետների հետ և վայելել նրանց հովանավորությունն ու աջակցությունը: Իվանե աթաբեկի նախաձեռնությամբ Հաթերքի իշխանությունը նույնպես միացվել է Վերին Խաչենին:
Մոնղոլ-թաթարների տիրապետության տևական շրջանը (XIII – XIV դդ-ի 2-րդ կես) ծանր ազդեցություն է ունեցել Խաչենի իշխանության քաղաքական ու մշակութային կյանքի վրա: XIII դ-ի 1-ին կեսին վերացել է Հաթերքի իշխանությունը, իսկ նրա տիրույթներն անցել են Ներքին Խաչենի Հասան-Ջալալյաններին ու Վերին Խաչենի Դոփյաններին:
Հակամոնղոլական շարժումները գլխավորելու համար 1261-ին սպանվել է Հասան – Ջալալ Դոլան, որը շուրջ 40 տարի Խաչենի գահերեց իշխանն էր և հովանավորում էր ամբողջ Հյուսիս – Արևելյան Հայաստանի, մշակույթը, իսկ մոնղոլների տիրապետության առաջին շրջանում աչքի է ընկել հայրենի իշխանությունները միավորելու, մոնղոլ տիրակալների հետ արդյունավետ բանակցություններ վարելու շրջահայաց քաղաքականությամբ: Գիտակցելով Վերին ու Ներքին Խաչենների իշխանների ազդեցիկ դերը Արևելյան Հայաստանի քաղաքական կյանքում’ մոնղոլ կուսակալները ջանացել են գլխատել Խաչենի իշխանությունը, պարբերաբար դավեր են նյութել նրանց դեմ, վարկաբեկել մոնղոլ մեծ խանի մոտ, կալանել նրանցից առավել ուժեղներին: 1387-ին Լենկթեմուրի հրոսակները կոտորել են հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելած Ծարի տեր Հասանին ու նրա 6 որդիներին: Այդուհանդերձ, նրանց չի հաջողվել վերացնել Խաչենի իշխանությունը: Կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական ցեղերի դժնդակ տիրապետության շրջանում (XV դ.) բովանդակ Հայաստանում Խաչենի իշխանությունն իր գոյությունն անընդմեջ պահպանած միակ պետական կազմավորումն էր: XVI դ-ի 2-րդ կեսի թուրք-պարսկական պատերազմների տարիներին Խաչենի իշխանության մաս կազմող գավառական մանր տոհմակից իշխանություններն արդեն ունեին որոշակի սահմաններ և քաղաքական – տնտեսական կյանքի ինքնուրույն բնագավառներ: Մնում էր գերագույն տիրապետողի իշխանության վավերացումը, որը տեղի է ունեցել Սեֆյան Պարսկաստանի Շահ Աբբաս l-ի օրոք. 1603-ին Խաչենի իշխանության գավառների իշխանավորներին նա օժտել է մելիքական (իշխանական) տիտղոսով ու որոշակի իրավունքներով:
Մելիքների ջանքերով Արցախում XVII դ-ի վերջերից ձևավորվել է պարսկական լծից հայրենիքի ազատագրման գաղափարը: Հայերը զինված պայքարին զուգահեռ դիվանագիտական ջանքեր են գործադրել նախ Արևմտյան Եվրոպայում, ապա’ Ռուսաստանում աջակցություն փնտրելու նպատակով: Այդ պայքարով են պայմանավորել իրենց գործունեությունը քաղաքական, ռազմական և հոգևոր հայտնի գործիչներ Իսրայել Օրին, Մինաս վարդապետ Տիգրանյանը, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, Ավան և Թարխան յուզբաշիները (հարյուրապետ): 1722-ին Դերբենդը և Բաքուն գրավելուց հետո Պետրոս I կայսրը (1689-1725) հայերին խոստացած օգնության փոխարեն, նվաճած մերձկասպյան խանություններն ամրապնդելու նպատակով, 1724-ի հունիսի 12-ին Կ. Պոլսում Թուրքիայի հետ կնքել է պայմանագիր’ ողջ Այսրկովկասում (մինչև Շամախի) նրան տալով գործողությունների ազատություն: Նույն թվականին երկրամաս են ներխուժել օսմանյան բանակները և հսկայական վնաս պատճառել արցախահայությանը: Այդուհանդերձ, Պետրոս l-ի պարսկական արշավանքը նոր լիցք է հաղորդել հայոց պայքարին:
1720-ական թթ-ին Արցախի հայկական զինվորականությունը կենտրոնացվել է 3 սղնախում (ամրացված բնակատեղի): Առաջինը’ Մեծ սղնախը, Մռավի լեռներում էր’ Թարթառ գետի մոտ, 2-րդը’ Փոքր սղնախը’ Վարանդա գավառի Քիրսի լեռներում, իսկ 3-րդը’ Դափան գավառում: Սղնախները, որտեղ որոշակի ազդեցություն է ունեցել նաև Գանձասարի կաթողիկոսը, գործել են հրամանատարների խորհրդի գլխավորությամբ:
Հայերի նկատմամբ Պետրոս l-ի քաղաքականությունը շարունակվել է նրա կնոջ’ Եկատերինա 1-ի (1725-27) և թոռան’ Պետրոս ll-ի (1727-29) օրոք: Ցարական կառավարությանն ուղղված ռազմական օգնության մասին հայերի խնդրանքները շարունակաբար մնացել են անպատասխան: Հայ զինվորականությունը Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի, Ավան և Թարխան յուզբաշիների գլխավորությամբ տևականորեն դիմակայել է օսմանյան կանոնավոր բանակին: 8-ամյա թեժ պայքարից հետո սղնախները թուլացել են, և Հյուսիսային կամ բուն Ղարաբաղը բաժանվել է անջատ մելիքությունների’ վերադառնալով իր նախկին քաղ. կարգավիճակին: Սակայն անգամ այդ իրավիճակում մելիքությունները չեն հրաժարվել օսմանցիների դեմ պայքարից: Հայերն այս անգամ շրջվել են 1736-ին Պարսկաստանում իրեն շահ հռչակած Նադիրի կողմը, որին հաջողվել էր վերականգնել երկրի երբեմնի հզորությունը: Նա հայերին տվել է մի շարք արտոնություններ, քանի որ վերջիններս պայքարել են Պարսկաստանի դարավոր թշնամու’ Օսմանյան Թուրքիայի դեմ:
Նադիր շահի (սպանվել է 1747-ին) օրոք Արցախի մելիքությունները միավորվել են նախկին Խաչենի իշխանության տարածքում’ կազմելով 5 մելիքությունների դաշինք: Վերջինս կոչվել է Խամսա (արաբերեն նշանակում է հինգ) կամ Խամսայի երկիր (Հինգի երկիր) և տարածվել է Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը: Մելիքությունները ղեկավարել են Գյուլիստանի Մելիք – Բեգլարյանների, Ջրաբերդի Մելիք – Իսրայելյանների, Խաչենի Հասան – Ջալալյանների, Վարանդայի Մելիք-Շահնազարյանների և Դիզակի Մելիք – Եգանյանների տոհմերը: Խամսայի մելիքությունները հզորացել են և իրենց գրաված աշխարհագրական նպաստավոր դիրքով ռազմական, մեծ նշանակություն են ձեռք բերել’ երկրամասը վերածելով անառիկ բերդի: Սակայն ներքին երկպառակությունների հետևանքով թուրքական ջիվանշիր ցեղի Սարուջալու տոհմի առաջնորդ Փանահին Մելիք Շահնազար Բ-ի օգնությամբ հաջողվել է ներխուժել Հյուսիսային Արցախ և, հաստատվելով այնտեղ, հիմնել Ղարաբաղի խանությունը:
Փանահ խանին հաջորդել է որդին’ Վարանդայի Մելիք Շահնագար Բ-ի փեսա Իբրահիմ խանը, որը 1787-ին դավադրաբար սպանել է Դիզակի մելիք Բախտամին ու Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանին, գրավել Գանձասարի վանքը’ հայոց ազգային – ազատագրական շարժման կենտրոնը, որի հետևանքով Խամսայի մելիքությունների միությունը վերջնականապես փլուզվել է:
1804 – 13-ի ռուս – պարսկական պատերազմի ավարտին’ հոկտեմբերի 12-ին կնքված Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանին են անցել նաև Գանձակի ու Դարաբաղի խանությունները: Իսկ 1826-28-ի ռուս – պարսկական երկրորդ պատերազմն ավարտվել է փետրվարի. 10-ի Թուրքմենչայի հաշտության պայմանագրով. Ռուսաստանին են միացվել նաև Երևանի ու Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը:
1840-ի վարչական բաժանումով ստեղծվել են Վրացա-Իմերեթ. նահանգը’ Թիֆլիս, և Կասպիական մարզը’ Շամախի կենտրոններով: Արևելլյան Հայաստանի մեծ մասը մտել է Վրացա-Իմերեթական նահանգի, իսկ մյուս տարածքները, այդ թվում’ նաև Դարաբաղի գավառը’ Կասպիական մարզի մեջ: XIX դ-ի 40-ական թթ-ի 2-րդ կեսին նոր վարչական բաժանումով կազմավորվել են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու, ինչպես նաև Դերբենդի նահանգները: Արևելյան Հայաստանի տարածքներն առանձին գավառների կարգավիճակով մտել են առաջին 3 նահանգների մեջ: 1867-ի դեկտեմբերին Անդրկովկասը բաժանվել է 5 նահանգի’ Քութայիսի, Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի և Բաքվի: Արևելյան Հայաստանի զգալի մասը և Նախիջևանի գավառը մտել են Երևանի, իսկ մյուս մասը’ Ելիզավետպոլի ու Թիֆլիսի նահանգների կազմերի մեջ: Ղարաբաղը ներառվել է Ելիզավետպոլի նահանգի մեջ: Վարչատարածքային այս բաժանումն անփոփոխ է մնացել մինչև 1918-ը: