Վայք (անցյալում’ Սոյլան, 1956-90- ին’ Ազիզբեկով, քաղաք’ 1995-ից) քաղաքը գտնվում է Արփա գետի հովտում, Երևանից 135կմ հեռավորության, ծովի մակարդակից 1256 մ բարձրության վրա: Համայքնում ընդգրկվսծ են Վայք քաղաքը և Ազատեկ, Փոռ, Արին, Զեդեա գյուղերը:
Զբաղեցնում է 9,26.4 քառ.կմ տարածք, բնակչությունը՝ 5 688 մարդ (2017թ. տարեսկզբին): Այստեղ բնակվում է մարզի քաղաքային բնակչության շուրջ 32.2%-ը:
1980-ական թվականներին Վայքը ուներ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք ներկայումս չեն գործում։ Այժմ զարգացած են հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների, շինանյութերի, քարերի արտադրությունը:
Զարգանում է սպասարկման ոլորտը: Քաղաքի վարչական տարածքով է անցնում Երևան-Արտաշատ – Եղեգնաձոր – Վայք – Մեղրի – Իրան միջպետական նշանակության ճանապարհը: Վայքն ունի հարմարավետ հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ, հասարակական սննդի և կենցաղ սպասարկման օբյեկտներ
Գործում են 2 նախադպրոցական հաստատություններ, 3 հանրակրթական, երաժշտական և մարզական դպրոցներ, քոլեջ, հիվանդանոց:
Հոգևոր սպասավորությունն իրականացնում է Սբ. Տրդատ եկեղեցին (1996): Քաղաքից 15 կմ արմ-ում պահպանվել է XVII դ-ի կամուրջ, որը 1827-ին վերակառուցվել է ռուսական բանակի գեներալ Իվան Պասկևիչի (Կոմս էրիվանսկի) կարգադրությամբ: