Ստեփանավան (հիմնադրվել է 1810-ին, մինչև 1923-ը’ Ջալալօղլի, քաղաք’ 1938-ից) քաղաքը գտնվում է Ձորագետի միջին հոսանքի աջ և ձախ ափերին, մարզի գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանաձոր-Թբիլիսի խճուղու վրա, մայրաքաղաք Երևանից 139կմ և մարզկենտրոնից 36 կմ հեռավորության վրա: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1500-1600 մետր է
Տարածքը ՝ 16,6 քառ. կմ է, բնակչության թիվը՝ 12, 6 հազար մարդ (2017-ի հունվարի 1-ի դրությամբ):
Բնակչության հիմնական մասը ներկայումս զբաղված են գյուղատնտեսությամբ, առևտրով և սպասարկման ծառայություններով:
Ստեփանավանի տարածքը եղել է հին բնակատեղի, շրջակայքում պահպանվել են մ. թ. ա. II-I հազարամյակների նյութ, մշակույթի մնացորդներ: XIX դ-ի 2-րդ կեսից եղել է գյուղաքաղաք և ամառանոց: Ստեփանավանում են գտնվում Գյուլագարակի դենդրոպարկը, 6 առողջարաններ և հանգստյան գոտիներ: Քաղաքում գործում են 9 հանրակրթական, երաժշտական, գեղարվեստի, մարզական դպրոցներ, ոչ պետական բուհ, Ալեքսանդր Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը, բուսաբանական այգին (դենդրոպարկ’ 1931-ից, 35 հա), «Անահիտ» և «Վահագն» պանսիոնատները, «Ապագա» հոգեբ. կենտրոնը ևն: Կառուցապատված է քաղաքի կենտրոնը, որն ընդգրկում է Ս. Շահումյանի հուշահամալիրը: Գործում է Uբ. Սարգիս եկեղեցին: