Սպիտակ (մինչև 1949՝ Համամլու, քաղաք՝ 1961-ից) քաղաքը գտնվում է Փամբակի հովտում, Փամբակ գետի ափին, ծովի մակերևույթից 1250մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 20 կմ է, իսկ մայրաքաղաքից` 95կմ: «Համամլու» կամ «Համամլի» անվանումը հավանաբար առաջացել է պարսկերեն «համամ» (բաղնիք) բառից:
Տարածքը ՝ 60.6 քառ. կմ է, բնակչության թիվը՝ 12 8 հազար մարդ (2017-ի հունվարի 1-ի դրությամբ):Մինչև 1988-ի դեկտեմբերի. 7-ի երկրաշարժը Սպիտակը հանրապետության արդյունաբերական կենտրոններից էր, որտեղ գործում էր հացամթերքների կոմբինատը, կաթի գործարանը, վերելակաշինության գործարանը, կարի արտադրական միավորումը, ռետինատեխնիկական իրերի գործարանը և այլն:
Երկրաշարժի հետևանքով ավերվել են ողջ բնակարանային ֆոնդը, արտադրողական նշանակության, մշակութային և կենցաղ-սպասարկման ոլորտի օբյեկտները: Զոհվել և անհայտ կորել է մոտ 5 հազար մարդ, 800-ը դարձել հաշմանդամ:
Քաղաքը գտնվում է Վանաձոր-Գյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային միջպետական նշանակության մայրուղիների խաչմերուկում:
Ունի 8 հանրակրթական, 2 մարզական և գեղարվեստի դպրոցներ, քոլեջ :2000-ից գործում է Սպիտակի Սբ Հարություն եկեղեցին: