Չարենցավանը (հիմնադրվել է 1947-ին’ որպես Գյումուշջրէկի բանավան, մինչև 1967-ը’ Լուսավան, 1967-ին կոչվել է ի պատիվ բանաստեղծ Եղիշե Չարենցի, քաղաք’ 1961- ից,) գտնվում է Երևանից 36 կմ հյուսիս’ Հրազդան գետի ձախ ափին’ 1600-1700 մ բարձրություններների վրա:
Տարածքը 5,59 քառ. կմ է, բնակչությունը՝ 20, 45 հազար մարդ (2017):
1967-ին 1953-ին Գյումուշի (այժմ’ Արգել) ջրէկի շինարարության ավարտից հետո դարձել էր հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն:
Խորհրդային տարիներին գործել են երկաթբետոնե կառուցվածքների, հաստոցաշինարարական գործիքաշինական, «Կենտրոնաձույլ», «Լիզին», «Բջնի» հանքային ջրերի, «Արմավտո» դարբնոցային գործարանները, կարի ֆաբրիկա (արտադրանքն առաքվել է Իտալիա), շինարարական իրերի կոմբինատը, «Շինտրեստը» ևն: Քաղաքի ներկայիս արդյունաբերության հիմնական ուղղություններն են մետաղագործ, և պատրաստի մետաղե իրերի արտադրությունները (պողպատի և թուջի ձուլում): Ունի երկաթուղային կայարան: Գործում են 6 հանրակրթական, 1 միջնակարգ-մասնագիտական, երաժշտական, գեղարվեստի (Գառզուի անվան, մարզական դպրոցներ, պատկերասրահ, Չարենցի տուն-թանգարանի մասնաճյուղ հուշասրահը, գրադարան: Քաղաքի մուտքը խորհրդանշում է «Վերածնունդ» հուշակոթողը (Եղիշե Չարենցի «Գանգրահեր տղան» պոեմի մոտիվներով, 1980, քանդակագործ’ Խաչիկ Միրիջանյան):