Մասիս քաղաքը (1995-ից) գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանից 14 կմ հեռավորության վրա: Հանրապետության քաղաքների մեջ 10-րդ է: Տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից, հայտնաբերվել է մ. թ. ա. V-IV հազարամյակների բնակատեղի: Նախկինում ունեցել է Զանգիբասար, Հրազդան ավան անվանումները։ Մինչև 1950 թ. քաղաքը կրում էր Ուլուխանլի անվանումը։ Մասիս է անվանվել է 1950-ին:
Երևանի արբանյակ քաղաքներից է: 2016թ. տարեսկզբին բնակչության թիվը կազմել է 20.5 հազար մարդ:
Խոշոր երկաթուղային ապրանքային կայան է, որն ունի միջմարզային նշանակություն և սպասարկում է Երևան քաղաքին:
Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում սննդամթերքի արտադրությունը (մրգերի, բանջարեղենի վերամշակում), թղթից և ստվարաթղթից արտադրատեսակների արտադրություն և ծխախոտ ապրանքների արտադրությունը (ծխախոտի խմորում՝ ֆերմենտացիա):
Գործում են 5 հանրակրթական, երաժշտական (Առնո Բաբաջանյանի անվան), գեղարվեստի, մարզական դպրոցներ, պետական գյուղատնտական քոլեջ, Մասիսի Սբ. Գևորգ նորակառույց եկեղեցին (2009-ից):