Հրազդանը (մինչև 1959-ը’ Ներքին Ախտա, քաղաք’ 1959-ից) գտնվում է Երևանից 45 կմ հյուսիս-արևելք’ Հրազդան գետի ափին 1600-1750 մ բարձությունների վրա:
Տարածքը 4,28 քառ.կմ է, բնակչությունը’ 40.8 հազար մարդ (2017): Քաղաքի շրջագծի մեջ են Ախտա, Աղբյուրակ, Վանատուր (նախկինում’ Աթարբեկյան), Մաքրական, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերը:
Այստեղ է բնակվում մարզի քաղաքային բնակչության 29.9%-ը, որը կազմում է մարզի ընդհանուր բնակչության 16.2%-ը: Հրազդանը համարվում է հանրապետության 4-րդ քաղաքը:
Քաղաքի բնակիչների նախնիները եկել են Մակուից, Սալմաստից, Սասունից, Կարսից, Խոյից, Մուշից, խորհրղային տարիներին’ նաև Հայաստանի մյուս շրջաններից ու հարևան հանրապետություններից և Սփյուռքից:
Բնակավայրը նախկինում համարվել է խոշոր արդյունաբերական կենտրոն, ունեցել 12 խոշոր ձեռնարկություններ, այդ թվում’ «Հրազդանմեքենա», «Կեչառք», «Դվին» և ցեմենտի գործարանները, Հրազդանի ՊՇԷկ: Ներկայում գործում են «ՀրազՋԷԿ», «Հրազդան ցեմենտ» գործարանները և նախկինում «Հրազդանմեքենա» գործարանի արտադրական տարածքներում՝ մասնավոր, պետական ձեռնարկություններ:
Քաղաքում զարգացած է մշակող արդյունաբերությունը, որտեղ կարևոր են ոչ մետաղական և այլ արտադրանքի (մասնավորապես’ ցեմենտի) արտադրությունները:
Հրազդանը գտնվում է Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ: Քաղաքով են անցնում դեպի Ծաղկաձոր և դեպի Հանքավանի հանգստյան գոտիներ տանող ճանապարհները: Քաղաքով է անցնում Հրազդան գետը, որի վրա կառուցված է Աղբյուրակի ջրամբարը:
Քաղաքում գործում են 14 նախադպրոցական հաստատություններ, 13 հանրակրթական. (1 հատուկ և 1 ավագ), 2-ական երաժշտական., արվեստի և մարզականդպրոցներ, 2 քոլեջ, ուսումնական մանկապատանեկան ստեղծագործական, երիտասարդական, մարզամշակութային կենտրոններ, ոչ պետական բուհ, քաղաքային դրամատիկ, թատրոնը, ՀԱՊ-ի և ՀՊԹ-ի մասնաճյուղերը, հայրենագիտական թանգարանները, 10 գրադարան, 2 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա:
Տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա.II—I հազարամյակների դամբարաններ: Պահպանվել է XIII դ-ի կարավանատուն: Քաղաքի արևմուտքում Մաքրավանք վանական համալիրը (XIII դ.):