Թումանյան (մինչև 1951՝ Ձաղիձոր, քաղաք՝ 1995-ից) քաղաքը գտնվում է մարզկենտրոնից՝ 38 կմ հարավ-արևելք, Երևանից 148 կմ հյուսիս՝ Դեբեդի աջ ափին:
Համայնքի վարչական տարածքը կազմում է 299 քառ. կմ, առկա բնակչության թիվը՝ 1 551 մարդ (2017-ի հունվարի 1-ի դրությամբ):
Համայնքի կազմում ընդգրկված են նաև, Աթան, Ահնիձոր, Լորուտ, Մարց, Շամուտ, Քարինջ գյուղերը:
Համայնքն ամբողջությամբ անտառածածկ է, բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ։Շրջակայքի հրակայուն կավային ապարների հիմքի վրա 1951-92-ին գործել է հրակայուն աղյուսի գործարանը:
Ունի հանրակրթական դպրոց և հայրենագիտական թանգարան:
Տարածքում է Քոբայրի վանական համալիրը (Քո բայրավանք, XII-XIII դդ.), որը XIII դ-ի կեսին վերածվել է քաղկեդոնիկ վանքի: