Դաստակերտը (հիմնադրվել է 1951 -ին, քաղաք’ 1995-ից) գտնվում է Երևանից 220 կմ հարավ’ Բարգուշատի լեռնշղթայի հյուսիսային լանջին՝ ծովի մակերևույթից 1900 մ բարձրության վրա։
Հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ամենափոքր քաղաքը:
Տարածքը 0.5 քառ.կմ է, բնակչությունը՝ 298 մարդ (2017-ի հունվարի 1-ի դրությամբ):
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ ԽՍՀՄ տարիներին տնտեսության առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն էր, ներկայումս աշխատանքներ են տարվում պղնձի և մոլիբդենի հանքերը վերագործարկելու համար:
Գործում են հանրակրթական, երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան: Քաղաքից մոտ 2 կմ հյուսիս, «Վարդապետի քար» կոչված ժայռաբեկորի վրա, կա վիմագիր արձանագրություն։