Մարզկենտրոն Արմավիր քաղաքը (հիմնադրվել է 1931-ին, մինչև 1932 — Սարդարապատ, 1932-1992՝ Հոկտեմբերյան, քաղաք 1947-ից) գտնվում է Երևանից 44կմ դեպի հյուսիս-արևմուտք, նույնանուն պատմական մայրաքաղաքի ավերակներից ոչ հեռու: Նախկինում քաղաքի մերձակայքում’ Նոր Արմավիր գյուղի մոտ, Սարդարապատ բերդն էր, որը 1819-ին կառուցել է Երևանի սարդարի եղբայր Հասան խանը:
Բնակեցվել է հիմնականում Բայազետից և Արճեշից եկած մոտ 500 տուն հայերով: 1827-ին ռուս, զորքերը Կրասովսկու հրամանատարությամբ գրավել են բերդը: Հայ բնակչությունը կարճ ժամանակամիջոցում տեղափոխվել է մոտակա գյուղեր, և այն աստիճանաբար ամայացել է. Խորհրդային. իշխանություն հաստատվելուց հետո (մինչև 1930-ը) բնակավայր էր էջմիածնի գավառում, 1930-91- ին’ Հոկտեմբերյանի շրջկենտրոնը:
Արմավիրի տարածքը՝ 2181.9հա: Քաղաքը մարզի ամբողջ տարածքի նկատմամբ ունի կենտրոնական դիրք: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 860մ: 2016թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվ կազմել է 28.9 հազար մարդ, որը մարզի բնակչության 10.8%-ն է և հանրապետության քաղաքային բնակչության 1.5%-ը:
Քաղաքում հաստատվել են Արևմտյան Հայաստանից բռնագաղթածների սերունդները, Ջավախքից, Շիրակի մարզից և այլ վայրերից տեղափոխված հայեր, ինչպես նաև ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ և ուրիշներ:
Առաջին ձեռնարկությունը’ բամբակազտիչ գործարանը հիմնադրվել է 1928- ին: ՀԽՍՀ-ում առաջին ՄՏԿ-ն ստեղծվել է Արմավիրում: Երբեմնի արդյունաբերական կենտրոն Հոկտեմբերյանը նախկինում ունեցել է բազմապրոֆիլ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնց թերի ծանրաբեռնվածության պատճառով առաջացել են հետինդուստրիալ չօգտագործվող տարածքներ:
Խորհրդային տարիներին քաղաքում գործել են 19 արդյունաբերական ձեռնարկություններ’ գինու, կոնյակի (2-րդ-ը’ ՀԽՍՀ- ում), հացի, կաթի, հաստոցաշինական, ֆուրնիտուրայի և այլ գործարաններ (2175 աշխատող): Ամենախոշոր ձեռնարկությունը պահածոների գործարանն էր (խոշորագույններից’ ԽՍՀՄ-ում):
Ներկայումս գործում են սեզոնային կամ փոքր հզորություններով և քիչ աշխատատեղերով կոնյակի, պահածոների, կաթի և կաթնամթերքի, հացի, գազապարատուրայի, մոլիբդենի հարստացման, շինանյութերի արտադրության, կահույքի արտադրության գործարաններ, փոքր և միջին բիզնեսով զբաղվող բազմաթիվ արտադրական և սպասարկման ծառայություններ իրականացնող ձեռնարկություններ: Հանդիսանում է տարածաշրջանի համար առողջապահական կենտրոն: ՀՅամայնքում գործում են 12 պետական նախադպրոցական, 10 հանրակրթական, 3 մարզական, արվեստի ու երաժշտական, գեղարվեստի, գիշերօթիկ դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական հաստատություններ, ռազմամարզական վարժարան, 2 ոչ պետական բուհեր, բժշկական կենտրոն, 2 հեռոատաընկերություն: Այստեղ են նաև «Հոբելյանւսկան» մարզադաշտը, կենդանաբուսաբանական այգի, որտեղ պահպանվում ու բազմացվում են ՀՀ Կարմիր գրքում գրանցված և անհետացող վայրի բուսական (80) ու կենդանական (40) աշխարհների ներկայացուցիչներ: Քաղաքի լավագույն կառույցներից են մշակույթի տունը, մարզպետարանի շենքը, հյուրանոցը, մարզադաշտը: