Արարատ քաղաքը հիմնադրվել է 1931-ին, ունենալով Դևալու, Դավալի կամ Դևալու անվանումները, 1947-ին Արարատ լեռից ստացել է ներկայիս անունը: Քաղաք է 1962-ից: Գտնվում է Երևանից 47 կմ հեռավորության վրա:Հանրապետության քաղաքների մեջ 12-րդ է: Տարածքը 3,6 ք.կմ է: 2016թ. տարեսկզբին բնակչության թիվը կազմել է 20.3 հազար մարդ:
Հայտնի է որպես արդյունաբերական կենտրոն: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ իր գերակշիռ տեղն ունի ոչ մետաղական հանքային և այլարտադրանքների արտադրությունը (ցեմենտի, կրի և ասբոցեմենտային իրերիարտադրություն): Հայտնի են «Արարատցեմենտ» և Արարատի ոսկու կորզման (միակը Հայաստանում) ձեռնարկությունները: Գործում են 6 հանրակրթական, արվեստի միջնակարգ (Ղազարոս Սարյանի անվան) և մարզական դպրոցներ, 2 քոլեջ (1-ը’ բժշկական), մանկապատանեկան ստեղծագործալան կենտրոն, Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը, Սբ Հակոբ եկեղեցին (1866): Քաղաքային այգում տեղադրված են Առաջին աշխարհամարտի (1914-18), Մեծ եղեռնի (1915), Արցախյան պատերազմի (1991-94) զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողները: