Ալավերդի քաղաքը (1938-ից) գտնվում է Դեբեդ գետի ափին’ Սանահինի սարավանդում’ 750-1400 մ բարձրությունների վրա:
Ալավերդի համայնքի մակերեսը 47.99 քառ. կմ է: Համայնքի շրջագծում են Մադանը, Սանահինը, համանուն երկաթուղային կայարանը’ ավանով, և Ակները: Մարզկենտրոն Վանաձորից հեռավորությունը 47 կմ է, Երևանից` մոտ 162 կմ:
Բնակչության թիվը՝ 12 9 հազար է (2017-ի հունվարի 1-ի դրությամբ): Քաղաքում բնակվում են նաև հույներ, ռուսներ, վրացիներ և ուկրաինացիներ
Քաղաքը մարզի տնտեսության մեջ ծանարկշիռ տեսակարար կշիռն ունի (25.6%) գործող պղնձի ձեռնարկության հաշվին։
Համայնքի միջով է անցնում Թբիլիսի – Երևան երկաթգիծը, Հանրապետության արտահանման և ներկրման ավտոտրանսպորտային գլխավոր՝ Թբիլիսի-Ալավերդի-Երևան մայրուղին:
Գործում են 10 հանրակրթական, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական, արվեստի, գեղարվեստիի և 2 մարզական դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական և մշակույթի կենտրոններ, քոլեջ, Երևանի «Հյուսիսային համալսարանի» Թումանյան, ՀԱՊ-ի Ալավերդու մասնաճյուղերը, քաղաքային թատրոնը: Սանահին թաղամասում է Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների տուն-թանգարանը:
Որպես բնակավայր’ հայտնի է մ. թ. ա. II դ- ից’ Մանից, Մանես, Մանասգոմեր անուններով: Քաղաքը ձևավորվել է պղնձաձուլական կոմբինատի կառուցումից հետո (1957): Պղնձահանքերի շահագործման մասին հիշատակել են XIII դ-ի պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան Արևելցին:
XVIII դ-ում Գյումուշխանեից եկած հանքագործները կառուցել են Ալավերդու և Շամլուղի պղնձաձուլական գործարանները: Ռուսաստանին միացվելուց հետո (1801) Ալավերդու հանքերը և ձեռնարկությունները պայմանագրով հանձնվեցին հույն կապալառուներին։
1880-ական թվականներին ուժեղանում է արտասահմանյան և ռուսական կապիտալի ներթափանցումը Հայաստանի և մասնավորապես՝ Ալավերդու պղնձարդյունաբերության մեջ։ Արտադրության զարգացումը խթանել են Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղու շահագործումը (1899) և Դեբեդի վրա կառուցված ջրէկը (1909): 1903-ին Հայաստանը թողարկել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/5-ը: 1919-ի հունվարի 1-ից մինչև 1921-ի փետրվարի 16-ը Ալավերդին եղել է Լոռու «Չեզոք գուոու» կազմում:
Ալավերդում են գտվնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի եւ Հաղպատի վանական համալիրները, Սանահինի պատմական (Քարե) կամուրջը, «Մամիկոնյան եղբայրների» տուն-թանգարանը և այլ կոթողներ: Քաղաքի կենտրոնական մասից դեպի Սանահին կոչվող թաղամաս գործում է ճոպանուղի։