Ագարակ քաղաքը (հիմնադրվել է 1949-ին, քաղաք’ 1995-ից) գտնվում է Երևանից 385 կմ հարավ-արևմուտք’ Արաքսի ձախ ափին:
Տարածքը 6 քառ.կմ է, բնակչությունը՝ ‘ 4, 25 հազար մարդ (2017-ի հունվարի 1-ի դրությամբ):
Տնտեսության առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն է, կարևորագույնը գունավոր մետաղների արդյունահանումն է:
Տնտեսության զարգացումը կապված է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ:
Ագարակը Հայաստանի Հանրապետության հարավային դարպասն է: Քաղաքում են Հայաստան-Իրան սահմանային և մաքսային կետերը:
Գործում են մանկապարտեզներ, հանրակրթական և արվեստի դպրոցներ, մշակույթի տուն, գրադարան, հիվանդանոց, պոլիկլինիկա ևն: