Առաջարկում ենք բազմաբովանդակ ուղևորություն դեպի Արագածի հարավային ստորոտներ, որի ընթացքում կարող եք ծանոթանալ խխունջների ֆերմայի գործունեությանը, այցելել հայոց արքաների դամբարան և վայելել միջնադարյան հիասքանչ շինության գեղեցկությունը։
Բյուրականում է գտնվում Հայաստանի և տարածաշրջանի եզակի ֆերման, որտեղ բուծում են Helix pomatia /խաղողասեր/ տեսակի խխունջներ։ Մտահղումը ռեժիսոր Վահե Հախվերդյանինն է։ Նա տարիներով խխունջների ֆերմա ստեղծելու ծրագիր է ունեցել և համապատասխպան գիտելիքներ ստանալով Հունաստանում՝ 2018թվականին հիմնել է այն Բյուրականում։
Բացի դիտումից կարող եք համտեսել խխունջների նուրբ մսից պատրաստած ճաշատեսակները, որոնք բարձր մակարդակով ներկայացնում են ֆրանսիայան և տեղական խոհանոցի նրփերանգները։ Ճաշատեսակների արժեքը տատանվում է 5․000-ից 15․000 դրամ։
Եթե չեք ուզում փորձարկել համային զգայարաններն ու մասնակել ճաշին, կարող եք ծանոթանալ խխունջների շնորհիվ ստեղծվող կոսմետիկայի արտադրությանը։
Բյուրականի մոտակայքում՝ Աղձքում է գտնվում հնագիտական մի հնավայր։ Այստեղ V դարում թաղվել են հայող թագավորների աճյունները։ Պեղումների արդյունքում գտնվել են նաև այլ դարաշրջանների հուղարկավորություններ, ինչը վկայում է տեղանքի բացառիկ սակրալ նշանակության մասին։
Մշակութային հատուկ նշանակություն ունի ՏԵղեր գյուղի վանական համալիրը (14-րդ դար), որն ունի հետաքրքիր ճարտարապետական լուծումներ։
Երթուղի. Երեւան – Աղձք – Տեղեր – Բյուրական – Երևան
🔹Այցելություն Հայոց արքաների դամբարանը Աղձքում
🔹Այցելություն Տեղերի վանք
🔹Այցելություն Խոխւնջների ֆերմա
Ուղևորության արժեքը 1 զբոսաշրջիկի համար կազմում է 9 հազար դրամ
🚩 Էքսկուրսիայի տեսակը՝ անհատական խմբային
🗺 , ագրո, գաստրո, պատմամշակութային շրջագայություն ավտոբուսով
Խմբի անդամների թիվը՝ 3 հոգուց ավել
🕑 Սկիզբը՝ 10:00, Տևողությունը <7 ժ
💭 Լեզուն՝ Հայերեն
⚠️ Ճաշը խխունջների թանգարանում ներառված չէ տուրի արժեքի մեջ
💰 Գինը ներառում է նաև ֆերմայի տոմսի արժեքը
〽️ Մեծ թվով մասնակիցների դեպքում նախատեսված են զեղչեր մինչև 20%
👨🏫 Ուղևորության հեղինակ՝ Գոհար Ստեփանյան
[vc_btn title=”Ուղևորության ամրագրում” style=”classic” color=”sky” align=”center” i_icon_fontawesome=”fa fa-check-square-o” button_block=”true” add_icon=”true” link=”url:http%3A%2F%2Fostarmenia.com%2Fhy%2Ftrip_checking%2F|title:%D5%84%D5%A5%D5%AF%D6%85%D6%80%D5%B5%D5%A1%20%D5%B8%D6%82%D5%B2%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%A1%D5%B4%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%B4||”]