Տուրիստական ծառայություններ մատուցող «OST TRAVEL ARMENIA» թիմը ստեղծվել է 2021 թվականի նոյեմբերին՝ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության գործունեության շրջանակներում։
Այն միտված է փորձագիտական բարձր մակարդակով հյուրերին ներկայացնել Հայաստանը և նրա հարուստ մշակույթը, ապահովել հետաքրքիր ժամանց և ներկայացնել երկրի զբոսաշրջային ներուժը։
✅ Թիմի յուրաքանչյուր անդամ անկախ փորձահետ է, որը հանդես է գալիս հավաքական “OST TRAVEL ARMENIA” բրենդի ներքո։ Նրանց գործունեության երաշխավորն է «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպությունը։
✅ Ամեն տարի զբոսավարները վերապատրաստվում և հանձնում են քննություններ աշխարհագրություն, Հայաստանի պատմություն, աստվածաբանություն և կրոնի պատմություն, արվեստի և ճարտարապետության պատմություն առարկաներից, որոնց հիման վրա նրանք որակավորում են։
✅ Զբոսավարի ծառայությունները վճարովի են և կախված են տուրի տևողությունից, ինչպես նաև մասնակիցների քանակից։ 10-ժամյա շառայությունների անվանական արժեքը 50 ԱՄՆ դոլար է՝ 4-7 հոգանոց խմբի համար։ Էքսկուրսիաների վճարումը կատարվում է այս սակագնից ելնելով
Առկան են որակավորման 4 մակարդակներ
• A — Սկսնակ • B — Փորձառու • C — Որակավորված • D — Մասնագետ
ԲԱԳՐԱՏ ԽԱՉԱՏՈԻՐԻ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Տուրիզմի փորձագետ, զբոսավար
Ավարտել է Երևանի պետական համալսարանը, պատմության մագիստրոս է /2005թ․/
Ավարտել է MENUA TOUR կազմակիերպության կողմից տուրիզմի փորձագիտական դասընթացը, ստացել է զբոսավարի որակավորում /2003թ/
Փայլուն տիրապետում է ռուսերենի, խոսում է անգլերեն
«OST TRAVEL ARMENIA» թիմի հիմնադիրն է
Կարգ D
ՀԱՅԿ ՍԻՄՈՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Զբոսավար
Ավարտել է Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի տուրիզմի և սերվիսի բաժինը /2022թ․/․ բակալավր է․
Ավարտել է անգլերեն լեզվով գիդի դասընթացը «Շանս» ընկերությունում /2018 թ/
Փայլուն տիրապետում է ռուսերենի և անգլերենի։ Սինխրոն թարգմանիչ է
Կարգ C
ԴԱՎԻԹ ԱՐՍԵՆԻ ԲԱԽՇԻՅԱՆ
Զբոսավար
Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան, ունի արվեստի մագիստրոսի կոչում /2017թ./
Ավարտել է «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության կոմղից անցկացված “Հայոց պատմություն”, “Զբոսաշրջության հիմունքներ”, “Տուրիզմի մենեջմենտ” դասընթացները և ստացել է զբոսավարի որակավորում /2021թ/
Փայլուն տիրապետում է ռուսերենի և անգլերենի
Կարգ B