Ալանի
Արևելյան այս քաղցրավենիքը մեծ տարածում է գտել Հայաստանում։ Այն պատրաստում են տարբեր մրգերից (դեղձ, թուզ, տանձ և այլն):
Ադանայի կոլոլակ
Արևմտյան Հայաստանից մեզ հասած համեղ և յուրահատուկ ուտեստներից է Ադանայի սխտորով կոլոլակը։
Ղոշաբ
Ղոշաբը կամ չամչարակը հին հայկան հյութ է, որը պատրաստվում է չորացված մրգերի հյութից:
Կոնչոլ
Կոնչոլը հայկական ավանդական շատ պարզ ու համեղ ապուր է, որը պատրաստում էին չորացած հացն օգտագործելու համար:
Խաշ
Խաշը հնագույն հայկական ուտեստներից է, որը տարածում է ստացել Կովկասում և Անդրկովկասում: «Խաշ» անվանումը, ըստ ամենատարածված վարկածի, առաջացել է հայերեն «խաշել» բառից:
Բազրկանի
Բազրկանին մեզ է հասել մուսալեռան խոհանոցից: Թեթև ամառային այդ ուտեստը հավանաբար իրանական ծագում ունի, քանի որ անունը նշանակում է«վաճառական»:
Դդումով ապուր
Դդումով ապուրի հիմնական բաղադրիչներն են դդումը և արգանակը, սակայն երբեմն ավելացնում են նաև բրինձ, պանիր և գինի:
Վանա քաշովի
Արևմտյան Հայաստանից մեզ հասած ամենահամեղ և յուրօրինակ ուտեստներից մեկը Վանա քաշովին է։
Գառնի յարախ
ՙԳառնի յարախ՚ անվանումն առաջացել է Գառնու երախ (Գառնու ձոր) արտահայտությունից՝ պատրաստման ձևի համար:
Խաշիլ
Խաշիլը Հայաստանի մի շարք մարզերում տարածում ունեցող ուտեստ է: Այն համարվում է էթնիկ հայկական նախաճաշ, որի հիմնական բաղադրիչներն են՝ փոխինձը, կաթը կամ չորաթանը, յուղը կամ կարագը, սոխառածը: Որոշ շրջաններում տարածված…