Ապրիլի 16-ին Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց ի Սուրբ Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը` մարդիկ միմյանց ողջունում են` «Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնեալ է հարությունը Քրիստոսի» ավետիսով:
Պատարագը հաղորդում է նաեւ Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանի ավարտը: Վաղը Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է` Զատիկը, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատկի տոնին սովորաբար ձու են ներկում /կարմիր/, որը համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։
Ապրիլի 17-ին` առավոտյան եկեղեցիներում կկատարվիի ժամերգություն, որից հետո կմատուցվի Սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնը նշում է կիրակի, և քանի որ ըստ Եկեղեցական կարգի երեկոյան ժամերգությունից կամ Ս. հետո սկսվում է նոր օր, Ս. Հարության ավետիսը տալիս ենք շաբաթ երեկոյան: