Ուղևորվեք Հրազդան գետի կիրճով հայտնի հանգստավայր Ծաղկաձոր և Բջնի: Շրջայցի ընթացքում կարող եք ճոպանուց վայելել Թեղենիս լեռան գեղատեսիլ բնությունը։
Բջնի գյուղում դուք կգտնեք եզակի ամրոց և Սուրբ Աստվածածին եկեղեցի, իսկ Ծաղկաձորում՝ Կեչառիս նրբաճաշակ վանքը։ Այս բոլոր հուշարձանները կառուցվել են 11-րդ դարում և կապված են հայ միջնադարյան պետական գործիչ և փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (մոտ 990-1059) կյանքի և գործունեության հետ։
Ծաղկաձորում կարելի է այցելել լեգենդար Օրբելյան եղբայրների տուն-թանգարանը, որոնցից յուրաքանչյուրն իր գիտության ոլորտում համաշխարհային հռչակ է ձեռք բերել։ Եղբայրները Օրբելի և Արգուտյան-Դոլգորուկիների հին հայկական իշխանական տոհմերի ժառանգներն են։ Այս ազնվական ընտանիքների համար առանձնահատուկ նշանակություն ունեին կրթությունն ու գիտական ձգտումները։ Եվ սա որոշիչ դեր խաղաց նրանում, որ այս ընտանիքում միանգամից ոչ թե մեկ, ոչ երկու, այլ երեք հանճար են ծնվել։
Շրջայցի շրջանակներում դուք կծանոթանաք հայկական միջնադարյան ճարտարապետությանը, զարմանահրաշ բնությունը, ինչպես նաև անմիջապես աղբյուրից կհամտեսեք հանքային ջուրը։
Երթուղի. Երեւան – Բջնի – Ծաղկաձոր – Երեւան /
🔹Բջնիի բերդ
🔹Բջնի գյուղի Աստվածածին եկեղեցի
🔹Հանքային ջրի աղբյուր
🔹Օրբելյանների տուն — թանգարան
🔹Կեչառիսի վանք
🔹 Ծաղկաձորի Ճոպանուղի
1 զբոսաշրջիկի համար տոմիս արժեքը կազմում է 15 հազար դրամ
🚩 Էքսկուրսիայի տեսակը՝ ամհատական
🗺 տեղեկատվական, ավտոբուսային շրջագայություն
Խմբի անդամների թիվը՝ 4+, առանձին սակագին նվազ քանակի դեպքում
🕑 Սկիզբը՝ 9:00, Տևողությունը <7ժ
💭 Լեզու՝ հայերեն
💰 Գինը ներառում է նաև ճոպանուղու և թանգարանի տոմսի արժեքը
〽️ զեղչեր մինչև 20% տուրի մեծ թվով մասնակիցների դեպքում
[vc_btn title=”Ուղևորության ամրագրում” style=”classic” color=”sky” align=”center” i_icon_fontawesome=”fa fa-check-square-o” button_block=”true” add_icon=”true” link=”url:http%3A%2F%2Fostarmenia.com%2Fhy%2Ftrip_checking%2F|title:%D5%84%D5%A5%D5%AF%D6%85%D6%80%D5%B5%D5%A1%20%D5%B8%D6%82%D5%B2%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%20%D5%A1%D5%B4%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D6%82%D5%B4||”]