Հայ ազգի պատմությունն ընգրկում է շուրջ հինգ հազարամյակ։ Դրա բովանդակային առանցքը հայկական պետականության պատմությունն է։
Աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները Հայաստանին ներգրավել են աշխարհի կարևորագույն գործընթացների մեջ դեռ հնագույն ժամանակներից, քանի որ Արևելքն ու Արևմուտքը կապող ամենակարևոր տնտեսական և ռազմական ուղիներն անցնում էին Հայկական լեռնաշխարհով: Այս շահեկան դիրքը գայթակցում էր բազմաթիվ նվաճողների: Նրանցից ոմանք ունեցան աղետալի ազդեցություն, բայց չկարողացան կոտրել ազգի անպարտելի հավատն ու հոգևոր կայունությունը: