OST Armenia
  • Welcome to the official site of the Non – Governmental Organization “Cultural center of the East”.
  • Բարի գալուստ «Արևելքի երկրների մշակույթի կենտրոն» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջ:
  • Добро пожаловать на официальный сайт ОО «Центр Культуры Востока».

Արցախի Հանրապետություն

Արցախի Հանրապետությունը  կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)` կարճ` Արցախ, միջազգայնորեն դեռ չճանաչված հայկական երկրորդ անկախ պետությունն է Արևմտյան Ասիայում, աշխարհաքաղաքական տեսանկյունից` Կովկասի տարածաշրջանում:  Պատմականորեն հանդիսացել է Մեծ Հայքի հյուսիսարևելյան աշխարհներից մեկը` զբաղեցնելով Հայրենիքի միայն 1/20-ը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ մտնող նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացել է հանրաքվե, որին մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը: Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքների հիման վրա դեկտեմբերի 28-ին  ԼՂՀ Գերագույն խորհուրդն /խորհրդարան/ ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին:

Արևմուտքից Արցախի Հանրապետությունը սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Ելք դեպի ծով չունի:

Տարածքը  11458 քառ. կմ է

Բնակչությունը`  141.հազար.մարդ

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոնը  Շուշի քաղաքն է:

Ի պատասխան հանրաքվեի արդյուքնների` Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Այդ պատերազմը փոփոխական հաջողություններով շարունակվեց մինչև 1994թ. մայիս:1994թ. մայիսի 5-ին Ռուսաստանի, Կիրգիզիայի և ԱՊՀ Միջխորհրդարանական ժողովի միջնորդությամբ Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին այդ նույն կողմերը պայմանավորվեցին կրակի դադարեցման շուրջ, որը գործում է ցայսօր:

1992թ. մարտին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորմանը միացավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության Խորհուրդը (1994թ. դեկտեմբերից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն)։ 1997թ. ընդունվեց Մինսկի խմբի եռանախագահությունը (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա), որը մինչ այսօր միակ համաձայնեցված ձևաչափն է։

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Արցախի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։ԼՂՀ Սահմանադրությունն ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին ՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:

ԼՂՀ Նախագահի նստավայր - ostarmenia Պետության ղեկավարը Նախագահն է: Նա հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Հանրապետության նախագահն ընտրվում է ԼՂՀ քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։

 Արցախում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային ժողովը բաղկացած է 33 պատգամավորներից: 16 պատգամավորներ ընտրվում են մեծամասնական կարգով, 17` կուսակցական ցուցակներով: ԱԺ մարմիններն են հանդիսանում Նախագահը, նրա տեղակալը, պատգամավորները և մշտական հանձնաժողովները: Պատգամավորների քանակից ձևավորվում են խմբակցություններ, պատգամավորական խմբեր:

ԼՂՀ ԱԺ շենք Գործադիր իշխանությունն իրականացնում է ԼՂՀ կառավարությունը։ Այն կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին։

ԼՂՀ ԿԱռավարության շենք

Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական համակարգը բաղկացած է ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարաններից և Գերագույն դատարանից, ինչպես նաև օրենքով նախատեսված մասնագիտացված դատարաններից: Գերագույն դատարանը բաղկացած է սահմանադրական և վճռաբեկ պալատներից: Այն ապահովում է Սահմանադրության գերակայությունը և օրենքի միատեսակ կիրառումը: Գերագույն դատարանի նախագահը և մյուս դատավորները նշանակվում են Ազգային ժողովի կողմից` Հանրապետության Նախագահի առաջարկությամբ:

Վարչատարածքային բաժանում

ԼՂՀ վարչատարածքային բաժանումը Հայաստանի Հանրապետության նման երկաստիճան է:

Արցախի  Հանրապետությունը բաժանվում է 7 շրջանների: Առանձին համայնքի կարգավիճակ ունի մայրաքաղաք Ստեփանակերտը: Շրջաններն իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, որոնցում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ Արցախի Հանրապետության տարածքում գտնվում է   10 քաղաք և 322 գյուղական բնակավայր: Ըստ ԼՂՀ Սահմանադրության` համայքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջաններն են. Քաշաթաղ, Մարտակերտ, Շահումյան, Ասկերան, Մարտունի, Հադրութ, Շուշի և քաղաք Ստեփանակերտ:

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇՆ ՈՒ ԶԻՆԱՆՇԱՆԸ  

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձև կտոր` հորիզոնական կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով, յուրաքանչյուրը 20 սանտիմետր լայնությամբ: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում են սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշեր, որոնք միանում են դրոշի մեկ երրորդ հատվածի վրա : Սա խորհրդանշում է Հայաստանից կտրված Արցախը, և  իր ուրվագծերով նման է 1991 թվականին անկախության մասին հռչակած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քարտեզին:Նախշանկարը խորհրդանշում է մայր Հայաստանից Արցախի բաժանումն ու անկախության հռչակմամբ վերամիավորումը: Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը կազմում է 1:2 /60×120 սմ/:

ԼՂՀ պետական զինանշանը (հաստատվել է ԼՂՀ ԳԽ 1994 թ-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ, հեղինակ՝ Լավրենտի Ղալայան) իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որի գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները և զետեղված է Արտաշիսյանների հարստության թագը: Այն կապվում է Արցախի տարածքում Տիգրան Երկրորդի կողմից կառուցված Տիգրանակերտ արքայանիստ քաղաքի հետ: Կենտրոնում ԼՂՀ պետական դրոշի և Քիրս լեռան ֆոնի վրա «Մենք ենք, մեր սարերը» քանդակի պատկերն է: Ներքևում` արծվի ճանկերի մեջ, խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերևի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն -Արցախ»:

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳ 

Պետական օրհներգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության խորհրդանիշն է:

ԼՂՀ պետական օրհներգն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին: «Հիմն Արցախի» տեքստի հեղինակը Վարդան Հակոբյանն է, երաժշտության հեղինակը` Արմեն Նասիբյանը:

Արցախի Հանրապետության պետական օրհներգ (լսել) 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Հայկական ազգային պարեր

Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր էթնիկ պարարվեստը` շեշտված ազգային ոճով: Հայկական ազգագրական պարարվեստի հիմնական գծերը պահպանվել են արդի հայկական խմբակային, տղամարդկանց և կանանց ազգային և ժողովրդական պարերում: Տ... >>>

Հայաստան

Հայաստանի Հանրապետություն

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության ռելիեֆը ընդհանուր առմամբ լեռնային է. այն ընդգրկում է Ղարաբաղյան բարձրավանդակը և թեքությամբ իջնում է արևմուտքից՝ արևելք: Հանրապետության տարածքը բնութագրվում է սուր կտրված լեռնային ռելիեֆով: Միջին բարձրությունը ծովի մակերևույթից` 1100  մ:

Ամենաբարձր լեռը Գոմշասարն է  (3724մ)

Համեմատաբար ցածրադիր ու հարթավայրային են հարավը և արևելքը. Արաքս գետի երկայնքով տարածվում են Արցախի դաշտավայրերը։

Միջին ջերմաստիճանը`

հունվարին — -1C,

հուլիսին  +21 C

Տեղումների տարեկան միջին քանակը` բարձրադիր վայրերում 560-840 մմ է, ցածրադիր վայրերում՝ 410-480 մմ։

Բարձրադիր վայրերում տարվա 100-ից 125 օրը մառախլապատ է։

Կլիման` չափավոր մերձարևադարձայինն է

Մանրամասն →

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական բնակիչների ընդհանուր քանակը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141.400 մարդ: Միջին խտությունը կազմում է 12 մարդ 1 քառ. կմ-ի վրա: Ամենախիտ բնակեցվածը Ստեփանակերտն է ( 54,1 հազար մարդ):

Քաղաքաբնակների թիվը 74.183 մարդ է կամ 52.5 %, գյուղական բնակչությունը՝ 67.217 մարդ է կամ 47.5 %։ Արցախում տղամարդկանց թիվը կազմել է 70,7 մարդ կամ 48.1%, կանանցը՝ 75,9 կամ 51.9%։

Բնակչության 95%-ը հայեր են։ Ազգային փոքրամասնությունների հիմնական մեծ խմբեր են կազմում ռուսները,  հույները, վրացիները, ուկրաինացիները, ադրբեջանցիները:

Արցախի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է: Բնակչության մոտ 95%-ը իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է համարում։ Կրոնական փոքրամասնությունների թվում են. կաթոլիկներ, ուղղափառներ, ավետարանականներ: Կան նաև մահմեդականներ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Մանրամասն→

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայկական մշակույթի զարգացման բազմադարյան պատմության մեջ իր յուրահատկությամբ աչքի է ընկնում պատմական Հայաստանի արևելյան հատվածի`  Արցախի մշակույթը, որն իր մեջ բյուրեղացրել է հայ էթնոսի բնորոշ գծերը:

Արցախահայությունը դարերի հորձանուտում մասնակցել է հայ ժողովրդի ամբողջական մշակույթի ստեղծմանն ու զարգացմանը: Արցախն իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ ոչ միայն հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է կազմել, այլև մշտապես եղել է նրա արթուն սահմանապահը:

Արցախի պատմամշակութային ժառանգությունը նյութավորված է հազարավոր հնագիտական և պատմաճարտարապետական հուշարձանների մեջ, որոնք սփռված են ԼՂՀ և պատմական Արցախի մյուս տարածքներում:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը մեծապես տուժել է 1991-1994թթ պատերազմի տարիներին: 2008 թվականից ՀՆԱ աճը պահպանվում է 9-11% շրջանակներում:

 Արցախյան տնտեսությունը 2015 թ. ավարտել է ՀՆԱ 7% աճով: ՀՆԱ-ի գերակշիռ մասը՝ շուրջ 60%-ը, ստեղծվել է մասնավոր հատվածում: ՀՆԱ-ի մասնավոր հատվածի 12 %-ը կազմում է արդյունաբերությունը, 14%-ը` գյուղատնտեսությունը, 9%-ը՝ շինարարությունը: Ծառայությունների ոլորտը ՀՆԱ-ի մասնավոր հատվածի 28%-ն է, որից 7%-ը՝ առևտուրը և հանրային սնունդը: ՀՆԱ-ի շուրջ 34%-ն ապահովել են փոքր և միջին ձեռնարկությունները: Հանրապետությունում մոտ 40 միլիարդ դրամի շինարարական աշխատանքներ են կատարվել:

 Արցախն ավանդաբար նաև ձիաբուծության կենտրոնն էր:

 Արցախի Հանրապետության պետական արժույթը ԼՂՀ դրամն է, բայց փաստացի գործածվում է ՀՀ դրամը (AMD):


ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑ- ՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետությունում

Հեռ. +37410 249928, Հյուպատոսական բաժին (+37410) 24-97-05

Ռուսաստանի Դաշնությունում

Հեռ. +7 495 628-9781

Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում (Նյու Յորք)

Հեռ. +1 (202) 223-4330

Ֆրանսիայում

Հեռ. +33 1 53751740

Ավստրալիայում

Հեռ.  +02 9551 2882

Մերձավոր Արևելքի երկրներում (Բեյրութ)

Հեռ. +961 124 1024

Գերմանիայում

Հեռ. + 49 1578-52-78-778

Վեբ դոմեն` .am,

ISO – ARM,

Հեռախոսային կոդ` +374 47

Ժամանակը` Գրինվիչի միջին ժամանակին +4 ժամ

"Cultural Center of the East" NGO; Yerevan 2014-2017