Գարնանամուտի տոնածիսական ճաշատեսակ ն է Քելեկլյոշը, որը տարածում ուներ Վան-Վասպուրական նահանգի խոհանոցում;
Պատրաստվում է մեծ կաթսայով և մատուցվում՝ խաշի նման բազմամարդ սեղանում: Յուրաքանչյուրը իր ափսեի մեջ լցնում է չոր լավաշ, վրան՝ շատ խաշած ոսպ, ապատաք չորաթան, իսկ ամենավերջում՝ սոխառածը լեռնային կանաչիների (դաղձ , ուրց , նանա) հետ: Հհարուստները սոխառածը պատրաստում էին տհալի (ղավուրմա) յուղի ու մսի հետ։
Պատրաստման համար
Վերցնել 20 գ. չորթան /կաթի սերը չոր վիճակում/ և լուծել 1 լ. ջրի մեջ, տրորել այնքան, մինչևդառնա թանի նման հեղուկ, անհրաժեշտության դեպքում անցկացնել մաղով:
Խառնել մի քիչալյուր և եփել սպասի նման:
Ապա վերցնել 300 գ. տավարի փափուկ միս, մանր կտրատել և եփել: Այնուհետև 150 գ. ոսպը եփել մսաջրի մեջ: Միսը սոխեռածով տապակել և ավելացնել ոսպը: Աղն ու պղպեղն՝ ըստ ճաշակի:
Մերի Բաբալյան